Կամ միասնական պայքարով Հայաստանն ազատում ենք այս հրեշից, կամ… . Ռուբեն Հակոբյան

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հրեշն անկեղծացել է…

Ազգակործան պատուհասի հետ հանդիպումից հետո կիրանցին հուզված էր, զայրացած, արցունքն աչքերին։ Նիկոլը նրա մոտ անկեղծացել էր՝ որեւէ երաշխիք չկա, որ նույնիսկ իր համաձայնությամբ սահմանազատում-գծումից հետո ինչ որ պահի թշնամու կողմից չի գլխատվելու։ Եւ այս հեռանկարը միայն տավուշցիներին չէ՝ թշնամին ծրագրել է Հայաստանը դարձնել արեւմտյան ադրբեջան…

Իշխանատենչն անզիջում է՝ կամ ինքը կմնա վարչապետ, կամ՝ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Բայց չորս տարի շարունակ տարբեր բաց ու փակ հավաքներում ինքներս մեզ փորձում ենք համոզել, որ պետության մահախոսականի հեղինակը շա~տ դավաճան է։ Նույնիսկ Արփիի ներկայությամբ են վանկարկում իր ինչ եւ ինչպիսին լինելը։ Թքած… Կարեւորը՝ աթոռն է։

Հայաստանի սրընթաց գահավիժումը կասեցնելու միակ տարբերակն օր առաջ պատուհասից ազատվելն է, ինչը պահանջում է բոլոր ուժերի համակարգված եւ կազմակերպված գործողություններ Երեւանում։ Այո՛, անպայման Երեւանում…

Կեցցե՛ք, Բագրատ Սրբազան, Ձեր առաջնորդությամբ այսօր կարեւորագույն գործողություններ են իրականացվում Տավուշում։ Բայց քանի դեռ այս ազգակործանն, ամեն օր ոտքերը մաքրելով Սահմանադրության վրա շարունակում է մնալ իր աթոռին եւ հողերը թշնամուն հանձնելու նոր որոշումներ ստորագրել, վաղը նոր Բագրատ սրբազաններ են անհրաժեշտ լինելու Սյունիքում, Գեղարքունիքում …

Համոզված եմ, եթե իշխանափոխություն պահանջող հիմնական ուժերը կայացնեն Երեւանում համակարգված միասնական գործողություններ իրականացնելու որոշում, հավատացեք, օրերի հարց կլինի սրանից ազատվելը: Իր հակաօրինական եւ լկտի գործողություններով աչքի ընկնող ոստիկանությունը կդառնա «մերը», եթե իր դիմաց հավաքական ուժ տեսնի…

Վերջին շրջանում Հայաստանը ապրում է իր ամենաողբերգական ժամանակաշրջաններից մեկը։ Մայիսի 15-ից հետո դրսի թշնամին ներսի թշնամու ստորագրությամբ-թույլտվությամբ Տավուշում յուրովի սահմանագծում է պատրաստվում իրակացնել, որի ընթացքում կարող են հեղվել իրենց իրավունքների ու արժանապատվության համար պայքարող մեր հայրենակիցների արյունը։

Կամ միասնական պայքարով Հայաստանն ազատում ենք այս հրեշից, կամ…»

դիտվել է 282 անգամ
Լրահոս
Իրանը ենթարկվում է քարոզչական հարձակման․ Վարդան Ոսկանյան Կիրանցիում կարմիրբերետավորների բիրտ գործողություններից տուժած մի քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում Ոստիկաններին հորդորել են համացանցում «բիրտ ուժ» կիրառել իրենց հասցեին վիրավորական գրառում անողների նկատմամբ ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը Թափառող կենդանիների հարցը չի լուծվել . Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210 Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել 30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են Մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ՍԴ դատավորի ընտրությունն է Իրանը ենթարկվում է քարոզչական հարձակման` թշնամաբար տրամադրված արտաքին ուժերի և պանթյուրքիստական ներքին ցանցի կողմից. Վարդան Ոսկանյան Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորների բիրտ գործողություններից տուժած մի քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց, բերման ենթարկված մյուս անձանց ազատ են արձակել Կրակել են հենց եկեղեցու բակում՝ հոգեհանգստի արարողության ժամանակ․ մանրամասներ Հրազդանի «վենդետայից» Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն․ օրը հայտնի է BBC. Ի՞նչ է սպասվում Իրանին նախագահ Ռաիսիի մահից հետո Ես պատրաստ եմ մանդատս վայր դնել, բայց Ալեն Սիմոնյանն էլ իր մանդատը պետք է վայր դնի. Արծվիկ Մինասյան Վթար` Տափերական գյուղի մոտակայքում. Կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am