«Տարածքի փոխանակում, այլընտրանքային ճանապարհ, դիրքերում՝ սահմանապահներ»․ Ինչ է խոսել Փաշինյանը Ոսկեպարում

Այսօր Նիկոլ Փաշինյանը կրկին գնացել էր Տավուշ՝ ոսկեպարցիների հետ սահմանազատման աշխատանքների մասով քննարկում ունենալու:
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ArmLur.am-ի հետ զրույցում, մանրամասներ հայտնելով հանդիպումից, պատմել է, որ Փաշինյանը ոսկեպարցիներին ասել է՝ 90%-ով համաձայնեցված է Ադրբեջանի նախագահի հետ՝ մենք մեր տարածքում մնալու ենք նույն դիրքերում.

«Փաշինյանն ասել է՝ մի հատվածում միայն կարող է տարածքի փոխանակում անենք՝ համարժեք, այսինքն՝ այնպիսի փոփոխություն, որ միջպետական ճանապարհը մնա մեր վերահսկողության տակ:

Մինչ Ոսկեպար հասնելը մի տարածք կա, որը, ըստ իրենց, ԽՍՀՄ քարտեզով է ադրբեջանական, հիմա ասում են՝ դա մնա մեր վերահսկողության տակ, եռակյունի հատվածը համարժեք փոխանակում արվի, այսինքն՝ կա համաձայնություն, որ դիրքերի փոփոխություն չի լինելու»:

Սուրեն Պետրոսյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ոսկեպարցիներին նաև ասել է՝ Ոսկեպարի գնացող այլընտրանքային ճանապարհ կկառուցենք, սակայն բնակիչները չեն համաձայնվել.

«Մարդիկ, բնականաբար, գլխի են ընկել, որ սա միակողմանի զիջման համար նախապատրաստական աշխատանք է, ասել են՝ դեմ ենք, թույլ չենք տա, Փաշինյանն էլ ասել է՝ լավ, չենք կառուցի: Նա ասել է նաև, որ դիրքերում երկու կողմից էլ սահմանապահներ կլինեն, այսինքն՝ բանակ չի լինի»,-պատմել է Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ երկու կարևոր ուղերձ կա, որ պետք է արձանագրել՝ ոսկեպարցիներն այս պահի դրությամբ միանձնյա կարողացել են կասեցնել գործընթացը․ ճիշտ է, այն չի ավարտվել, բայց կասեցվել է.

«Բոլորը իդեալական հասկանում են, որ սա խաբկանք է, փափուկ բարձ են դնում մարդկանց գլխի տակ, որ ժամանակ շահեն, մոռացության տան, որպեսզի հանրության հետ լավ աշխատանք տանեն և մյուս անգամ նոր տարածքների հանձման դեպքում դիմադրություն չլինի, բայց փաստացի՝ ոսկեպարցիները խնդիր են լուծել»,-ասել է Պետրոսյանը։

դիտվել է 207 անգամ
Լրահոս
Պարտադիր բժշկական ապահովագրությունը եւ խոշոր գործատուները «Դու սարսափած ես, դա երևում է քո վախվորած աչքերից՝ ինչքան էլ «ուժեղ տղա» խաղաս». Հովասափյան Տավուշ, Գեղարքունիք․․․ Երևանի կենտրոնում սուրճ խմող քաղաքացիներ, ձեր հարցն են դրել․Մանուկ Սուքիասյան (video) Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ «Ցեղասպան Նիկոլը», Աննայի ֆռացող աչքերն ու ծեծուջարդը․ իրավիճակը լարված է․ մանկավարժ (video) Այ կենդանի, քեզ շատ երկար են հիշելու․․․ (video) Թող ձեռքերն ուղղակի կտրի․ քաղաքացի (video) Դա լրագրող կոչվելու իրավունք չունի. պատգամավոր 4 գյուղը Ադրբեջանի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hարձակnւմ գործելու համար․ Արթուր Հովհաննիսյան Ավելի քան 40 երկրի կրոնական առաջնորդներ և հասարակական գործիչներ հանդիպումներ կանցկացնեն օկուպացված Շուշիում Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի Բաքուն հանդես է գալիս Երևանի հետ երկկողմ և ուղիղ խաղաղ բանակցությունների օգտին․ Բայրամով Ռուսաստանի Դաշնությունը արգելել է մի շարք իշխանական քաղաքական գործիչների և գործարարների մուտքը Ռուսաստան Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու Հայաստանի հետ Ինչ-որ մի քայլիստ որոշել է մեր 1700-ամյա եկեղեցուն վարկաբեկել իր տխմար վերլուծություններով ու մտքերով... Եթե նման բան աներ իմ խմբագրության լրագրողը, բանը չէր հասնի ուրիշի դաս տալուն․ Սևակ Հակոբյան Հանդիպումն անցել է ոչ հուսադրող մթնոլորտում, բնակիչների մտահոգությունները չեն փարատվել. Հայտարարություն Կամ միասնական պայքարով Հայաստանն ազատում ենք այս հրեշից, կամ… . Ռուբեն Հակոբյան Դատախազությունն ուսումնասիրում է Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու մասին հաղորդումը Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է Յոժ-ի ու Հովիկի էությունը «ՔԱՔ» է․ Արա Վարդանյան (video) ՔՊ-ն խոստանում կոշտ քայլերի անցնել (video) Կառավարությունը չի հերքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am