Վրաստանի հատուկջոկատայինները խորհրդարանի շենքի մոտ ցույցի ժամանակ ցուցարարների ու լրագրողների են ծեծել
Նախորդ գիշեր Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ կազմակերպված ցույցի ժամանակ իրավապահները ծեծի են ենթարկել ցուցարարներին և լրագրողներին։ Միջոցառումների մասնակիցները սոցիալական ցանցերում հրապարակել են համապատասխան կադրեր։
Մասնավորապես, հատուկ ջոկատայինների գործողություններից տուժել են Publica, Tabula և Aprili առցանց հրատարակությունների լրագրողները։ Վիրավոր ցուցարարների թիվը հայտնի չէ։