Իշխանությունը հերթական արշավն է մտադիր սկսել Արցախի ղեկավարների դեմ

«Փաստ» օրաթերթը գրում է. Դեռ օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը հերթական արշավն է մտադիր սկսել Արցախի ղեկավարների, առհասարակ՝ արցախցիների դեմ: Նշել էինք, որ փորձ է արվելու այնպիսի պատկեր ստեղծել, թե Հայաստանի շուրջ ստեղծված այս բարդ իրավիճակի հիմնական մեղավորը արցախցիներն են ու Արցախի հարցը։ Եվ դա իրեն երկար սպասել չտվեց: Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը Արցախի իշխանություններին, Արցախի կառավարությունը հռչակեց որպես Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք:

Փաշինյանի այդ սադրիչ հայտարարություններին ու որակումներին գրեթե անմիջապես հաջորդեցին քպական զանազան կարկառունների «գրոհները»: Արցախի նախագահ Շահրամանյանի՝ ֆրանսիական «Ֆիգարո» թերթին տված հարցազրույցը նրանցից մեկը անգամ որակեց որպես «գործակալական պահվածք»: Ի՞նչ է ստացվում: Արցախի կառավարությունը, Արցախի իշխանությունը, բոլոր արցախցիները զրկվել են իրենց երկրից և հենց Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության վարած «քաղաքականության» հետևանքով կամ մեղքով դարձել են հայրենազուրկ:

Ի դեպ, նշենք, որ Արցախի կառավարությունն ինքն իրեն «վտարանդի կառավարություն» չի հայտարարել, այն պարզապես Ստեփանակերտից բռնագաղթել է և ապաստանել Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության տարածքում: Ամեն պարագայում, այդ Նիկոլ Փաշինյանն ու իր քպականներն են Արցախի կառավարությունն էլ, Արցախի հայությանն էլ դարձրել վտարանդի և հիմա նրանց հռչակում են... ազ գ ա յին անվ տան գու թ յ ա ն սպառնալիք: Ստացվում է, որ Փաշինյանի հասկացողությամբ՝ Թուրքիան չէ ազգային անվտանգության սպառնալ իք, Ադրբեջանը չէ, այլ...

Արցախի իշխանությունն ու արցախցինե՞րն են այդ սպառնալիքը: Մյուս կողմից՝ թերևս զարմանալի չեն արդեն այն կարծիքները, որ Արցախի իշխանություններին ու արցախցիներին «ազգային անվտանգության սպառնալիք» հռչակելը Ալիևի հերթական պահանջն է: Ու այս ամենը նկատի ունենալով՝ չի կարելի բացառել, որ առաջիկայում Փաշինյանի՝ կառավարության նիստում սպառնալից տոնայնությամբ հնչեցրած արտահայտությունները «իրավ ա կան» որոշակի հետևանքներ ունենան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 305 անգամ
Լրահոս
ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրեն Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան Տարածքային հերթական զիջումը բերելու է գոյութենական մասշտաբային աղետի․ «Ջենեսիս Արմենիա» Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Երբ տարածքներից խոսում էր, ասում էր ձեռքերս կկտրեմ՝ մի միլիմետր հող չեմ տա, եթե տամ, հրապարակում ինձ կախե՛ք. Գառնիկ Դանիելյան «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը Պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության փաստաթղթով. Խոսրով Հարությունյան Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ. արդեն քննարկվում է Հայաստանի գոյության հարցը․ Արցախի թեմի սարկավագ (video) Մենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ․ Բագրատ Սրբազան (video) Ամեն անգամ Փաշինյանին ձայն տալով՝ իրենք փոքրացրել են Հայաստանի սահմանները․ Թագուհի Թովմասյան (video) Հովհաննես Դավթյան, ո՞վ ես դու, մի՛ ուրախացեք, որ դեռ թփրտում եք․Դավիթ Սահակյանց (video) «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են». Վահրամ Սահակյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը Մայիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am