Պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության փաստաթղթով. Խոսրով Հարությունյան

Եթե Ալմա Աթիի Հռչակագիրը օգտակար լիներ հետխորհրդային պետությունների միջև սահմանազատման աշխատանքների իրականացման համար, ապա եվրոպական փորձագետները տարբեր երկրների փորձը հարյուրավոր էջերում մեկնաբանելու փոխարեն ընդամենը հղում կկատարեին այդ հռչակագրին և վերջ: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ ասել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:

«Միայն անտեղյակները կամ պրոցեսը միտումնավոր խեղողները կարող են շրջանցել այն կարևոր հանգամանքը, որ Խորհրդային Միությունում հանրապետությունների վարչական սահմանները Կոմունիստական Կենտրոնը ձևավորել էր այնպես, որ հարևան հանրապետությունների միջև մշտապես լիներ որոշակի լարվածություն, ինչը և ապահովում էր Կենտրոնի քաղաքական անվերապահ ազդեցությունը տեղերում»,-պարզաբանել է նա՝ շեշտելով՝ դա պառճառը, որ այսօր գրեթե բոլոր հետխորհրդային պետություններն իրենց անմիջական հարևանների նկատմամբ ունեն տարածքային պահանջներ:

Խոսրով Հարությունյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանն անդադար պնդում է, որ մեր երեք տասնյակից ավել սահմանամերձ գյուղերի տարածքները գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ և հաճախ հույս հայտնում, որ Ադրբեջանը կցուցաբերի ողջամիտ մոտեցում այդ տարածքները ազատելու հարցում: Նրա խոսքով, դա մանկամտություն է:

Խոսրով Հարությունյանի նշել է, որ պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության այն փաստաթղթի պահանջներով, որը ընդունվել է 2017թ դեկտեմբերին և կոչված է որպես պարտադիր կիրառման ուղեցույց հետխորհրդային երկրների միջև սահմանազատման աշխատանքների իրականացման համար:

«Մինչդեռ ԵԱՀԿ Քարտուղարության նույն փաստաթղթում հստակ սահմանված է սկզբունք, համաձայն որի սահմանազատման արդյունքում սահմանամերձ բնակավայրերի բնակիչները չեն կարող զրկվել իրենց բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ հնարավորություններից՝ խոտհարքներց, արոտավայրերից, ջրաղբյուրներից, հոսանքի, կապի և տրանղսպորտային հաղորդակցության ենթակառուցվածքներից և այլն: Միջազգային անվտանգության բնագավառում այդ հեղինակավոր կառույցն, ի դեմ իր Քարտուղարության, առաջարկում է սահմանազատում իրականացնող պետությունների հանձնաժողովներին պարտադիր բանակցել այս սկզբունքը»,-ասել է նա և հարց բարձրացրել, թե ինչու՞ է վարչապետը կամ Մհեր Գրիգորյանը անտեսում խնդրի լուծման այս հնարավորությունը:

Նախկին վարչապետի խոսքով, ԵԱՀԿ Քարտուղարությունը գտնում է, որ սահմանազատման ընթացքում չի կարող անտեսվել հողի և անշարժ գույքի նկատմամբ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սեփականության իրավունքը, եթե այդ իրավունքը ձեռք է բերվել տվյալ պետության ներքին օրենսդրության համապատասխան: Այսինքն սահմանազատման արդյունքում չի կարող մարդու տունը հայտնվել Հայաստանում, իսկ գոմը՝ Ադրբեջանում:

«Ինչու՞ է Մհեր Գրիգորյանը խորշում միջազգային հեղինակավոր կառույցի կողմից առաջարկվող այս սկզբուների շուրջ բանակցելուց, փոխարենը միակողմանի զիջումների գնում Ադրբեջանի պահանջներին՝ ձևավորելով ռազմական սպառնալիքի նոր հնարավորություններ, վտանգելով մեր Պետության գոյությունն ընդհանրապես»,-ասված է գրառման մեջ:

դիտվել է 264 անգամ
Լրահոս
Ձերբակալել են երգիչ Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի որդուն 300 միլիոն թուրքական փողերի գաղտնիքը․ Նաիրի Հոխիկյան (video) Խաչատուր Սուքիասյան, դուք հաբրգած չեք, դուք վախեցած եք, գիտեք՝ երկիր է ծախվել (video) Եռակի հարկ կտամ, եթե ապահովեն մեր անվտանգությունը, ոչ թե Նիկոլը, իր թրքասեր թիմը պարգևավճար ստանան Տրանսպորտի վարորդները դուրս են գալիս ուղեգծերից, քաղաքապետարանը սաբոտաժային քայլ է համարում սա ՔՊ-ականները տառապում էին, որ այդտեղ հանգրվանեն, բայց հիմա․․․ Վարդան Բոստանջյան (video) Ես, որ հայտնի եմ եղել՝ Արփի Դավոյանը, կարծեմ, ղուշ էր պահում. Գառնիկ Դանիելյան (video) Սուքիասյանը «բացեց» իրենց․ Սրբազանը՝ Խաչատուր Սուքիասյանի սպառնալիքների մասին (video) Ժամանակին կհանդիպեմ բոլորի հետ․ Սրբազանը՝ նախկին նախագահների մասին (video) Այս կորուստը հայերիս համար շատ մեծ է․ Գուրգեն Մելիքյան (video) Նիկոլի Կոնջորյանը Նիկոլի նման փնտրում է սատանաներ (video) Ինչու է ցնցվել Խաչատուր Սուքիասյանը․ Դավիթ Սահակյանց (video) Կիրանցում ոստիկանները մեր հաղթանակի օրը կոնկրետ ասացին․ փաստաբան (video) Լյուքսեմբուրգը պահանջում է Բաքվից ազատ արձակել հայ ռազմագերիներին (video) Սա ծանր հարված էր, բայց հույս ունենք` կհաղթահարի․ Սաղաթելյան (video) Խաչատուր Սուքիասյանն իր հանցագործության մասին հայտարարություն արեց․ Արմենուհի Կյուրեղյան (video) Դպրոցահասակ աղջկան թմրամիջոց իրացնելու մեղադրանքով կալանավորվել է 58- ամյա տղամարդ Խորհրդարանը հավանություն է տվել Նիկոլի աներձագը զվարճանում է (video) ՔՊ-ի քաղաքական որոշմամբ՝ Դավիթ Խաչատուրյանն ընտրվեց ՍԴ դատավոր Մենք հարկերը վճարում ենք, որ դուք գնաք միլաններում, հունաստաններում ման գաք․ Բագրատ Սրբազանն՝ Ալենին (video) 100 հազար ղարաբաղցիները պետք է կռվեին 10 մլն ադրբեջանցիների դեմ, այն պայմաններում, երբ Հայաստանը դավաճանեց իր հանձնառությանը որպես Արցախի անվտանգության երաշխավոր. Արթուր Խաչատրյան Երեկ երեկոյանից ԱԺ-ի բակում փշալարով մեքենա է կնգնած, տե՞նց եք չափը գծում. Արթուր Խաչատրյան Թեհրանում սկսվել է նախագահ Ռայիսիի հուղարկավորության արարողությունը (լուսանկար) Փշալարով մեքենա եք կանգնեցրել ԱԺ-ի բակում. Արթուր Խաչատրյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 22-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am