Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին

Նիկոլական իշխանությունը ձևավորվել է և պահվում է ստերի միջոցով։ Այդ ստերի մի մասն «անշառ» են, այսինքն՝ վերաբերում են արագաչափերին, գազի գներին, թալանի դեմ պայքարին և այլն։ Արեցին իրենց ասածների հակառակը, և իրենք են դարձել թալանչիներ, բայց դա կես դժբախտությունն է։

Կան ստեր, որոնք մահաբեր են։ Ահա դրանցից մի քանիսը․

1․ Հայաստանը կդառնա ԵՄ անդամ ու կապրի երջանիկ։

Սո՛ւտ է։ Շատ վտանգավոր սուտ։ Հայաստանին ԵՄ անդամ դարձնելու ծրագիր Արևմուտքը չունի։ Մեզ եվրաինտեգրացնում են ուկրաինավարի։

Արևմուտքը չի էլ թաքցնում, որ Հայաստանից միակ ակնկալիքը Ռուսաստանի և Իրանի դեմ պայքարում մանրադրամ դառնալու պատրաստակամությունն է։ Փաշինյանը համաձայնել է այդ դերակատարմանը։ «ՀՀ–ն ԵՄ անդամ կդառնա»–ն միամիտների համար է։

2․ Արևմուտքը և ՆԱՏՕ–ն կապահովեն ՀՀ անվտանգությունը, եթե դուրս գանք ՀԱՊԿ–ից։

Սո՛ւտ է։ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը Բաքվում և Երևանում հստակ ցույց տվեց, թե ինչն ինչոց է և ազնվորեն խոստովանեց, որ ՀՀ անվտանգության ապահովման խնդիր իրենք չեն լուծելու։

3․ Ոչ թե ՀՀ–ն է դուրս գալիս ՀԱՊԿ–ից, այլ ՀԱՊԿ–ն է դուրս գալիս ՀՀ–ից։

Սո՛ւտ է։ 2022թ․ հոկտեմբերի 6–ից Փաշինյանը պաշտոնապես որդեգրել է ՀԱՊԿ–ից դուրս գալու, ռուսական զորքերն Արցախից ու Հայաստանից հեռացնելու, Ռուսաստանին Թուրքիայով փոխարինելու քաղաքականություն։ Երբ սրանք ասում են, որ դեպի Արևմուտք ենք գնում, դա իրականում նշանակում է, որ Հայաստանը մտցնում են Թուրքիայի տակ։

Երբ հայտարարում էինք, որ հայ–թուրքական գործընթացը նախապայմաններով է և իրականում հայ–թուրք–ադրբեջանական է, սրանք խաբում էին, թե, իբր, նման բան չկա։ Հիմա բացահայտորեն վարում են մի քաղաքականություն, ըստ որի՝ հայ–ադրբեջանական գործընթացի մոդերատոր է դառնում Արևմուտքը՝ ի դեմս Թուրքիայի։ Դժվար չէ կռահել հետևանքների մասին։

4․ Եթե Ադրբեջանի հետ սահմանը գծվի ու զատվի, ապա դա կդառնա պարիսպ ու թշնամին չի հարձակվի։

Սո՛ւտ է։ Ադրբեջանը ոչ մի քարտեզ հիմք չի ընդունում, Ալիևը երբեք չի խոսել կանգ առնելու մասին, ինչը նշանակում է, որ Բաքուն ամբողջ Հայաստանն է ուզում։ Նիկոլը գիտի այդ մասին, բայց գնում է զիջումների ճանապարհով, որպեսզի իր անձնական խնդիրները լուծի՝ Հայաստանի հաշվին։

5․ Հայաստանն Արծվաշենի վերադարձի խնդիր է դնում։

Սա ոչ այնքան սուտ է, որքան հիմարների համար նախատեսված կերակուր։ Ալիևը երբևէ խոսե՞լ է Արծվաշենի հնարավոր վերադարձի մասին։ Ո՛չ։ Զիջումների ու հանձնելու մասին խոսում է բացառապես Նիկոլ Փաշինյանը։

Ի դեպ, ո՞վ է դառնալու հայ–ադրբեջանական սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների երաշխավորը։ Մակրո՞նը, թե՞ Միշելը։ Այս երկուսն այնպիսի երաշխավոր են դառնալու Հայաստանի համար, ինչպիսին որ դարձան Պրահայից հետո Արցախի՞ համար։

6․ ՀՀ–ն եվրաինտեգրվում է։

Սու՛տ է։ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի Թուրքիայի երախ։

Ի դեպ, եվրաինտեգրվող Հայաստանում ԵՄ անդամ երկրների մուտքի վիզա ստանալը զգալիորեն դժվարացել է ու դարձել կոռուպցիայի աղբյուր։

Եվրոպական արժեքները չպետք է շփոթել աշխարհաքաղաքական վեկտորի ընտրության հետ։ Ուկրաինայի օրինակը բոլորիս աչքի առաջ է։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 302 անգամ
Լրահոս
Թքա՛ծ ունեմ, ոչ մեկդ խաղեր չտաք․ երեկ թուրքերին բերել էին մեր վրա․ տավուշեցիներ (video) Տղե՛րք, երդում եք կերել․ հողատուների հրամանը մի՛ կատարեք, ներսի թշնամու հարցը լուծեք․ կիրանցիներ (video) Նիկո՛լ, դու լսու՞մ ես՝ ինչ որ մի ռազմական թուլա ինչ է քեզ ասում․ Նաիրա Զոհրաբյանը՝ Ոսկեպարում (video) Սրանք պետք է իրենց «մռթին ուտեն»․ Հովհաննես Շահինյանը՝ Ոսկեպարից (video) Ժա՛մն է, ընդվզե՛ք բոլոր օրինական միջոցներով, բավակա՛ն է խխունջացած ապրել. Բագրատ Սրբազանի ուղերձը (video) Այո՛ Աննա, դուք «ցեղասպան եք, դուք դավաճան եք»․ ո՞վ ես դու․ քմծիծաղդ գիտե՞ս՝ ինչ ենք անելու․ քաղաքացի (video) Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին Եկեղեցին սկսել է գործել ու գործի է դնում իր ամենասուր գործիքակազմերը. Գալստյան Ասեցի՝թուրքերը ճանապարհը փակեն, բացելո՞ւ եք․ նյարդերը պայթեցին ու ինձ բերման ենթարկեցին․ Պատգամավոր (video) Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել Նիկո՛լ, դու ո՞նց ես մոռանալու քո աղջիկ երեխու հայացքը․ ազատամարտիկ (video) Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞ Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ» Տավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել» Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան Նիկո՛լ, դու չես հասկանու՞մ՝ քո երեխեքի համար էլ դու արդեն պապա չես․ քաղաքացի (video) «Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար Պողոսյան Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան» Կիրանցիներին միացած զինծառայողներին կանչել են ռազմական ոստիկանություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am