Ասեցի՝թուրքերը ճանապարհը փակեն, բացելո՞ւ եք․ նյարդերը պայթեցին ու ինձ բերման ենթարկեցին․ Պատգամավոր (video)
Երեկ Հրազդան-Երևան մայրուղու Հրազդանի հատվածում իրականացված ակցիայի ժամանակ ներկա էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նրան անհասկանալի պատճառներով և բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին Ոստիկանության Հրազդանի բաժին։
«Քաղաքացիական շորերով ոմն մեկը, ոստիկանության կամ ուժային կառույցների ներկայացուցիչը ասեց այստեղ ձեր բողոքի ակցիան մի կազմակերպեք, ասում եմ այսպիսի իրավիճակ է հանրապետությունում դուք ի՞նչ եք առաջարկում։ Ասեցի եթե թուրքերը ճանապարհը փակեն, բացելո՞ւ եք։ Ասում է ինձ հարցեր մի տուր։Նյարդային մարդ էր, նյարդերը չդիմացան»,- բաժանմունքի բակում լրագրողի հետ զրույցում նշեց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում