Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Ինչպես փոխանցում է Լուրերը, միջազգային գիտաժողովի նպատակն է քննարկել Հայաստանի առնչությունները հարևան պետությունների և ժողովուրդների հետ, Հայոց պետականության խաղացած դերը տարածաշրջանում։ «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ․ պատմամշակութային առնչություններ» խորագրով գիտաժողովին ելույթ է ունեցել նաև Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա ֆոն Յոդեն Ֆորջին: Նա անդրադարձել է ցեղասպանությունների կանխարգելմանը և այդ հարցում Հայաստանի դերին:

Ստորև ներկայացնում ենք ֆոն Յոդեն Ֆորջիի ելույթը:

«Շնորհակալություն կազմակերպիչներին, որ հրավիրել են ինձ այսօր ելույթ ունենալ, և այն ջանքերի համար, որ գործադրել եք: Գիտեմ, որ դժվարություններ կան: Ողջունում եմ Հայաստանին՝ որպես ցեղասպանության կանխարգելման ջանքերի առաջատար: Ես կխոսեմ որպես Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն, այլ ոչ թե որպես պատմաբան: Չնայած՝ այն, ինչ անում է մեր կազմակերպությունը, հիմնավորված է պատմությամբ և պատմագիտական ուսումնասիրությունների վրա:

Ես իմ կոչումների միջև տարբերակումն անում եմ, որովհետև օգտագործելու եմ անցյալը, որպեսզի հիմնավոր և ապացուցված հայտարարություն անեմ Հայաստանի մասին՝ որպես 21-րդ դարում պայքարի առաջատար:

Գիտակցում եմ, որ այսօր խոսում եմ Հայաստանի և հայերի համար շատ դժվար ժամանակաշրջանում՝ աշխարհաքաղաքական և գոյաբանական իմաստով: Դժվար է Հայաստանի մասին խոսել՝ որպես ցեղասպանության կանխարգելման առաջատար, երբ երկիրն ընդամենը 6 ամիս առաջ է վերապրել այն, ինչ շատերն անվանում են Երկրորդ Հայոց ցեղասպանություն Արցախում կամ Լեռնային Ղարաբաղում:

Լեմկինի ինստիտուտն Արցախում ցեղասպանությունը համարում է պատմության ամենազանգվածային և «արդյունավետ» դեպքերից մեկը, երբ Ադրբեջանը հաշված օրերի ընթացքում իր նախնիների հողից վերացրեց Արցախի ամբողջ հայ համայնքը: 4000 տարվա բնիկ քաղաքակրթությունը ջնջվեց: Լեմկինի ինստիտուտը խորապես ափսոսում է այս համաշխարհային սխալի կապակցությամբ: Մենք հանձնառու ենք՝ պայքարելու արդարության համար:

Փաստացի, գոյաբանական խնդիրներ կան, որոնց այսօր առնչվում են Հայաստանը և ամբողջ աշխարհի հայկական սփյուռքը, ներառյալ՝ Արևելյան Երուսաղեմի համայնքը, ինչպես նաև այն համայնքները, որոնք ավելի ու ավելի հաճախ են հայտնվում «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության թիրախում: Այս գոյաբանական խնդիրները պետք է դասեր լինեն համաշխարհային հանրության համար՝ ցեղասպանության կանխարգելման երկարաժամկետ պայքարի համատեքստում: Օրինակ՝ եթե Արևմտյան աշխարհը հետևողական լիներ 1915-1923 թթ. հայերի ցեղասպանությունից հետո և շարունակեր Թուրքիայից պատասխանատվություն պահանջել, Հայաստանը չէր հայտնվի այն իրավիճակում, ինչ այսօր է: Եթե Արևմուտքը և Ռուսաստանն Ադրբեջանում տասնամյակներ շարունակվող հայատյացության ցեղասպանական դրսևորման վրա ուշադրություն հրավիրեին, Հայաստանը չէր հայտնվի այն իրավիճակում, ինչ այսօր է:

Բացի նրանից, որ Հայաստանը կանխարգելման առումով դասագրքային օրինակ է, ես նաև համոզված եմ, որ երկիրն ունի քաղաքակրթական ներուժ, ինչպես նաև դեռևս ամբողջությամբ չօգտագործված զորություն՝ ազդելու տարածաշրջանային երկրների և նրանց բնիկ ու հնագույն ժողովուրդների հանդեպ աշխարհի վերաբերմունքի վրա:

Նախ մի քանի խոսքով ներկայացնեմ, թե ինչ է նշանակում ցեղասպանության կանխարգելումն այսօր: Մենք ապրում ենք մի ժամանակում, երբ ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ մեծ քայլեր են արվել: Սակայն ինքնին այդ նախաձեռնությունը, ըստ էության, ամբողջությամբ տապալվել է: Դա հասկանալու համար միայն պետք է նայել Արցախին, Գազային, Դարֆուրին, Մյանմային և Եթովպիային, ինչպես նաև Ուկրաինային և Չինաստանի Սինծյան նահանգին՝ այդ ձախողումն ընկալելու համար:

Անցած աշնանը մենք տեսանք, թե ինչպես ԵՄ-ն և ԱՄՆ-ը անամոթաբար հանցակից եղան երկու ցեղասպանություններին՝ մեկը՝ Արցախում, մյուսը՝ Գազայում՝ աշխարհաքաղաքական մտավախությունների պատճառով: Միաժամանակ, այդ մեղսակցությունը նոր չէ: Ես նոր եմ վերադարձել Բանգլադեշից՝ իրենց ցեղասպանության օրվա կապակցությամբ ունեցած ելույթիցս հետո: Այն հիշատակում է 1971 թ. Պակիստանի իրականացրած ցեղասպանությունը, որն իրագործվել է ԱՄՆ ամբողջական սատարմամբ և մեղսակցությամբ:

Չնայած՝ այդ մեղսակցությունը նոր չէ, այդ ամենի ակներևությունն ու ակնբախությունը նոր երևույթ են: Այսօր այստեղ եմ՝ Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի, ինչպես նաև ցեղասպանության ձևակերպման և ճանաչման գործընթացների հանդեպ համաշխարհային հուսալքության օրերին: Մենք հիշում ենք ցեղասպանության կանխարգելման արձանագրությունները, մեխանիզմները և գործիքակազմը, սակայն դրանք հիմա չեն կիրառվում՝ չնայած 21-րդ դարի անգութ իրողություններին:

Չնայած ցեղասպանության կանխարգելման ձախողմանը, հատկապես անցած մեկ տարվա ընթացքում, կանխարգելման գործընթացում կա իրական առաջընթաց: Այսօր ստեղծվել են ինստիտուտներ, կան գիտելիք, հմտություններ, արձանագրություններ և գործիքներ, որոնք նախկինում երբևէ չենք ունեցել: Մենք պարզապես չենք կիրառում այդ ամենը: Ստեղծվել են նախադեպային օրենքներ, հատուկ իրավական տրիբունալներ, հիմնվել է Միջազգային քրեական դատարանը, ցեղասպանության կանխարգելման՝ ՄԱԿ-ի 5-կետանոց գործողությունների պլանը, պաշտպանելու պատասխանատվության դոկտրինը: Այդ ամենը, չնայած քիչ, սակայն օգնել են ցեղասպանության կանխարգելման կայացմանը՝ որպես նախկինում գոյություն չունեցած օրակարգ:

ՄԱԿ-ի վաղ նախազգուշացման համակարգում Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանության պատասխանատվության հարցերով հատուկ խորհրդականների պաշտոնների հիմնումը, ակադեմիական ծրագրերը, թանգարանները, մասնագիտացված կրթաթոշակները, մասնագիտական վերապատրաստումները, որոնք ուղղված են ցեղասպանության կանխարգելմանը: Բոլոր այդ քայլերը նպաստել են այդ հանցանքի մասին ավելի շատ իրազեկված աշխարհի կայացմանը: Ինչպես նաև աճող տեմպով միավորել ցեղասպանության կանխարգելման նպատակի շուրջ:

2014 թ. ՄԱԿ-ի հատուկ խորհրդականի հիմնած բռնության հանցանքների վերլուծության շրջանակի շնորհիվ, որոշակի հստակություն մտցվեց մեր ընդհանուր տերմինաբանության մեջ: Պատմության մեջ առաջին անգամ երրորդ երկիրը՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել ցեղասպանության մեղադրանքով գործ՝ ընդդեմ ցեղասպանական պետություն Իսրայելի, երբ ցեղասպանությունը դեռ շարունակվում է: Դա մեծ քայլ է դեպի առաջ:

Թերևս առաջընթացի լավագույն օրինակներից է նաև միջազգային քաղաքացիական հասարակության և շահերի պաշտպանության կազմակերպությունների արձագանքը Գազայում Իսրայելի իրականացրած ցեղասպանությանը: Այսօր մարդիկ ամբողջ աշխարհում ավելի իրազեկ են ցեղասպանության մասին և ավելի լավ են կարողանում այն ճանաչել, քան նախկին տասնամյակների ընթացքում էր: Նրանք սոցիալական ցանցերի, միգրացիայի և միջազգային ճամփորդությունների շնորհիվ ավելի ներգրավված են այդ խնդիրների մասին իրազեկության մեջ: Իմ զգացողությունն այն է, որ ստեղծվում է համաշխարհային կոնսենսուս՝ ցեղասպանության վերաբերյալ, և այն ունի առավել մեծ ներուժ, քանի նախկինում, որպեսզի դառնա համակարգված և կայուն համաշխարհային բարոյական ուժ: Սակայն մենք պետք է աջակցենք նրան և փայփայենք»:

դիտվել է 253 անգամ
Լրահոս
Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում. video «Մեր հողն ա, ոչ մեկին չենք տալու» կիրանցի. video «Սա հանուն Հայաստանի սրբազան կռիվ է». Նաիրա Զոհրաբյան. video Օդի ջերմաստիճանը կբարձրանա Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին․ Արմեն Աշոտյան Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին Մեկ անձի «շնորհիվ» մեր տղաների արյամբ ազատագրված Արցախը անցավ Ադրբեջանին, և նույնը շարունակվում է Տավուշում․ Պետք է համախմբվել․ Արցախի թեմի առաջնորդ «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն «Դուք լռում եք ու հաշտվում՝ տեսնելով խոշտանգվող Հայրենիքը, անարգվող Հայոց Դրոշը»․ Գալստյանը դիմել է «Երկրապահներին» Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված․ Առանց Հայրենիք՝ պետություն չկա․ Շարմազանով Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն է Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ Էս մարդու դեմքով ցույց է տրվում, թե ինչպիսին չպետք է լինի մարդը․ Տեր Արշակ Խաչատրյան Այ «ողորմելի ճիճունե՛ր», բա դուք ասելիք չունե՞ք Եռաբլուրում գերեզման գրկած երեխաներին․ Զաքարյան (video) Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Մենք սրա մասին տեղյակ չենք. Հերթական ապօրինի գործարքն արվում է մեր մեջքի ետևում՝ ժողովրդից թաքուն. թուրքագետը տեսանյութ է տարածել Ո՞վ է ՔՊ-ին լիազորել որոշել, որն է Հայաստան, որը` ոչ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ներկայացվել Փաշինյանը կոլաբորացիոնիստ է, նրա թեզերը գեներացվում են Բաքվում. «Զանգ» Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am