ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՆԳ նախարար Վահե Ղազարյանն օրերս հայտարարել է, թե՝ ճանապարհատրանսպորտային պատահարները շատացել են նաև մեքենաների թվի ավելանալու և… ճանապարհների որակի բարձրացման պատճառով: Կարճ ասած՝ «փոսեր չկան, մարդիկ գազ են տալիս»: Նախ՝ ի հիասթափեցում ՆԳ նախարար Ղազարյանի, նկատենք, որ աշխարհի շատ ու շատ երկրներում կան շատ ավելի լավորակ ճանապարհներ, մայրուղիներ, արագընթաց մայրուղիներ: Բայց չկա ճանապարհատրանսպորտային այն շփոթը, որ դիտարկվում է Հայաստանում: Հա, ու արտասահմանյան ՆԳ նախարարների մտքներով էլ չի անցնում, որ վթարների ավելանալը լավորակ ճանապարհներով պատճառաբանեն:

Ի դեպ, քաղաքապետարանը նույն օրը հայտարարել էր, թե մայրաքաղաքում մեկնարկելու են ճանապարհների «փոսալցման» աշխատանքները: Փաստորեն, ստացվում է, որ դրա իմաստը չկա:

Դե, ըստ ՆԳ նախարարի տրամաբանության: Ավելին, պետք է քանդել բոլոր ճանապարհները, փողոցները դարձնել անանցանելի, մայրուղիները վերածել հրետակոծված խորշակների ու՝ վերջ: Ոչ ոք ոչ մի տեղ «գազ չի տա», ու ՃՏՊ-ներ էլ չեն լինի: Համ էլ ասֆալտի վրա անիմաստ ծախսեր չեն արվի: Ճիշտ է, մեքենաները կջարդվեն, բայց դա հո ՃՏՊ-ից չի լինի, համ էլ էլի օգուտ կլինի. մեքենա սարքողները լիքը գործ կունենան: Եթե ավելի լուրջ, ապա սա այնքան, մեղմ ասած, տարօրինակ հայտարարություն էր, որ նույնիսկ փաշինյանական իշխանության կարկառուններից մեկը՝ Արսեն Թորոսյանն էր հատուկ գրառում կատարել՝ ՆԳ նախարարին գանակոծելով:

Դեռ մի կողմ թողնենք, որ գնալով ավելի ակնհայտ են դառնում ներիշխանական «բազառները», այստեղ ավելի էականն այն է, որ նույնիսկ իրենք են սկսել զարմանալ իրենց թիմի առնվազն դիլետանտությունից: Եվ որպես հետգրություն՝ նկատենք, որ ՆԳ նախարարը հաստատ քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել՝ դիպել է ասֆալտապատման գործընթացին: Իսկ ասֆալտը, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղափարաքաղաքական հենքն է, ասֆալտը… դա ասֆալտն է»:

դիտվել է 499 անգամ
Լրահոս
Ասացինք՝ մեքենայից դու՛րս եկեք, տեսնենք՝թուրքե՞ր են մեջը․Զաքարյանը՝ երեկվա բախման ու պայթյունի մասին (video) Թքա՛ծ ունեմ, ոչ մեկդ խաղեր չտաք․ երեկ թուրքերին բերել էին մեր վրա․ տավուշեցիներ (video) Տղե՛րք, երդում եք կերել․ հողատուների հրամանը մի՛ կատարեք, ներսի թշնամու հարցը լուծեք․ կիրանցիներ (video) Նիկո՛լ, դու լսու՞մ ես՝ ինչ որ մի ռազմական թուլա ինչ է քեզ ասում․ Նաիրա Զոհրաբյանը՝ Ոսկեպարում (video) Սրանք պետք է իրենց «մռթին ուտեն»․ Հովհաննես Շահինյանը՝ Ոսկեպարից (video) Ժա՛մն է, ընդվզե՛ք բոլոր օրինական միջոցներով, բավակա՛ն է խխունջացած ապրել. Բագրատ Սրբազանի ուղերձը (video) Այո՛ Աննա, դուք «ցեղասպան եք, դուք դավաճան եք»․ ո՞վ ես դու․ քմծիծաղդ գիտե՞ս՝ ինչ ենք անելու․ քաղաքացի (video) Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին ՌԴ քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին Եկեղեցին սկսել է գործել ու գործի է դնում իր ամենասուր գործիքակազմերը. Գալստյան Ասեցի՝թուրքերը ճանապարհը փակեն, բացելո՞ւ եք․ նյարդերը պայթեցին ու ինձ բերման ենթարկեցին․ Պատգամավոր (video) Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել Նիկո՛լ, դու ո՞նց ես մոռանալու քո աղջիկ երեխու հայացքը․ ազատամարտիկ (video) Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞ Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ» Տավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել» Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան Նիկո՛լ, դու չես հասկանու՞մ՝ քո երեխեքի համար էլ դու արդեն պապա չես․ քաղաքացի (video) «Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար Պողոսյան Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am