Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս

«Հրապարակ»-ը գրում է․ Գործարար Սիլվա Համբարձումյանը ՀՀ քննչական կոմիտեում հաղորդում է ներկայացրել ընդդեմ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի։ «Հրապարակը» գրել էր, որ մարտի 26-ին հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները գործարար Սիլվա Համբարձումյանին փորձել են վտարել Ծաղկաձորի իր ամառանոցից։

Համբարձումյանի օգնականը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ ամառանոցն աճուրդի է հանվել սնանկության կառավարչի կողմից, վաճառվել է, որից հետո Սիլվա Համբարձումյանը ստացել է վտարման վերաբերյալ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության որոշումը եւ այն բողոքարկել է: Դատարանը կասեցրել է վտարումը` մինչեւ վերջնական վճռի կայացումը, բայց գնորդն ազդեցիկ հովանավոր ունի՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով զանգահարել է Կոտայքի ԴԱՀԿ պետին, որ դատարանի որոշումը հաշվի չառնեն եւ վտարումն իրականացնեն։ Մեզ հետ զրուցելու պահին օգնականը նշեց, որ վտարումն ընթանում է: Երեկ մենք զրուցեցինք Սիլվա Համբարձումյանի հետ:

Նախ հետաքրքրվեցինք` այդուհանդերձ, իրեն հաջողվե՞ց վտարումը հետաձգել։
«Դեռ շարունակվում է։ Ես գնացի քննչական, հանցագործության մասին հաղորդում տվեցի, հիմա էլ գնում եմ արդարադատության նախարարություն»,- ասաց Համբարձումյանը։

- Կոնկրետ ի՞նչն եք համարում հանցագործություն։

- Դատարանի որոշումը, որ չեն կատարում, դա հանցագործություն չէ՞։ ԴԱՀԿ-ն դատարանի որոշումը չի կատարում։

- Ձեր օգնականը երեկ ասաց, որ գնորդը Հայկ Սարգսյանի քավորն է, եւ դա է ազդել, որ ԴԱՀԿ-ն չի կատարում դատարանի որոշումը։ Դուք շարունակո՞ւմ եք պնդել այդ հանգամանքը։

- Այո, Կարոն իրենց քավորն է, Հայկ Սարգսյանի հարսանիքի քավորն է, ով գտնվում է հետախուզման մեջ Ռուսաստանի Դաշնության կողմից։

- Դուք կարծում եք, որ ՔՊ-ական պատգամավորն իր ազդեցությունն օգտագործո՞ւմ է Ձեզ հետ կապված այս հարցում։

- Ես ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ։ ԴԱՀԿ-ի նախագահ Արսեն Մնացականյանն է շահագրգռված եւ նրա տեղակալ Հրանտ Աբազյանը, ես գիտեմ ինչու, որովհետեւ իրենք հայտնի կաշառակերներ են, վաղուցվանից գիտեմ իրենց։

- Իրենց հետ կապված է՞լ եք Քննչական կոմիտեում հանցագործության մասին հաղորդում ներկայացրել։

- Այո։ Երկուսի հետ կապված էլ հաղորդում եմ ներկայացրել։ Ես գրել եմ, որ, իմ կարծիքով, շահագրգռված անձինք են, ե՛ւ կաշառքն է դեր խաղում, ե՛ւ Հայկ Սարգսյանի ֆակտորը։

- Ստացվում է՝ Հայկ Սարգսյանին հովանավորչության մե՞ջ եք մեղադրել։

- Այո։

- Կներկայացնե՞ք՝ սնանկության ինչ պրոցեսի հետեւանքով է Ձեր ամառանոցը հանվել վաճառքի։

- Սա Գասպարյան Վովայի տան հետ կապված հարց է, որի հետ կապված քրեական գործ էլ է հարուցվել։ Ինձ Արշակը ստիպել է՝ մի հատ ստացական եմ ստորագրել, որ Աղասի Դանիելյանն ինձ տալիս է 245 մլն դրամ, որ իբրեւ բիզնես անենք, բայց դա ինձ ասացին՝ իբրեւ ապահովության համար, որ Աղասին տունն անվանափոխի Գասպարյանի զոքանչի անունով։ Հետո ես հասկացա, որ Աղասի Դանիելյանն ինձ տանում է սնանկության, ու ես չեմ էլ իմանում` ո՛չ ծանուցում եմ դատարանից ստացել, ոչ մի բան չեմ իմանում։ Ես ԴԱՀԿ-ից եմ իմանում, որ ես սնանկ եմ։

դիտվել է 416 անգամ
Լրահոս
Տավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան Գեղամյան Երեկ Կիրանցում երևացող զինվորներն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Գնդապետը`ոստիկանների լուսաձայնային նռնակներ նետելու,մեքենայում թաքնված անձանց, Մհեր Գրիգորյանի մասին (video) Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է ԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են Իսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա Ղազարյան «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին» Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն. Վլադիմիր Մարտիրոսյան Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց․ Արման Թաթոյան Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան Ո՞ւր են ներքաշում Հայաստանը «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն» Մտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. Անանյան «Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Գավառ. արժանապատիվ քաղաքացիներ դուք գիտեք ինչ անել. սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ» «Ոտքի՛». Էրեբունի վարչական շրջանը վաղ առավոտյան միացել է Տավուշյան շարժմանը Ոչ ոք չպատժվեց 6 տարի առաջ զորամասը լքած ու իշխանափոխության ջատագով ցուցարարներին միացած զորախմբից, իսկ հիմա՞... Ի սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն Մխիթարյան Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am