Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում Տավուշի գյուղերի թեմայի հետ կապված հայաստանյան իշխանությունների կողմից արվող հայտարարությունները հանրության կողմից բավական բուռն արձագանքի արժանացան: Սա, ըստ էության, իշխանությունների համար կանխատեսելի էր, սակայն, մեր ունեցած տեղեկություններով, նրանք այս իրավիճակի հետ կապված պահեստային տարբերակներ են նախատեսել, ավելին՝ հընթացս նոր «մեթոդներ» են մտածում։

«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին, ինչպես նաև մերձիշխանական որոշ սատելիտների հանձնարարել է այս փուլում ակտիվ մարզային այցեր իրականացնել և հանրությանը «բացատրել», թե իրականում ինչ են ցանկանում անել իրենք։ Մասնավորաբար, տվյալ դեպքում նախատեսվում է հանրային տարբեր հանդիպումների ընթացքում մարդկանց հետ զրույցներ ունենալ, քննարկումներ կազմակերպել, որտեղ իշխանականները պետք է հասկացնեն, որ այն, ինչ տեղի է ունենում, լրիվ «լեգիտիմ» գործընթաց է, որ այդ քայլով ՀՀ սահմաններից ոչ մի տարածք չի հանձնվում, որ այդ տարածքները երբեք Հայաստանինը չեն եղել և այլ հայտնի պնդումներ, որոնք վերջին մի քանի օրերին Փաշինյանը հանրային հարթակներից հնչեցնում է։

Ի դեպ, ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, Փաշինյանը հորդորել է նաև հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին»։ Նշենք նաև, որ այս օրերին իշխանության որոշ «էմիսարներ» արդեն մարզերում են, ընդ որում՝ ոչ միայն Տավուշում, հանդիպումներ են ունենում: Սակայն այստեղ մի «բայց» կա. բանն այն է, որ «գործուղվածների» հանդիպումները հիմնականում զուտ «գալոչկայի» համար են, որպեսզի շեֆին «քանակ» զեկուցեն:

Քանի որ իրականում հանրությունը բավական բորբոքված է և շատ վատ է վերաբերվում իշխանության այս որոշմանն ու Նիկոլ Փաշինյանին և իր «թիմին», ուստի իշխանական ու մերձիշխանական քարոզիչների հանդիպումներն անցնում են բավական նեղ «կռուգներում»։

դիտվել է 491 անգամ
Լրահոս
Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց․ Արման Թաթոյան Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան Ո՞ւր են ներքաշում Հայաստանը «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն» Մտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. Անանյան «Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Գավառ. արժանապատիվ քաղաքացիներ դուք գիտեք ինչ անել. սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ» «Ոտքի՛». Էրեբունի վարչական շրջանը վաղ առավոտյան միացել է Տավուշյան շարժմանը Ոչ ոք չպատժվեց 6 տարի առաջ զորամասը լքած ու իշխանափոխության ջատագով ցուցարարներին միացած զորախմբից, իսկ հիմա՞... Ի սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն Մխիթարյան Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից Քաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժը Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան Փակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մենք կլռենք ցեղասպանության մասին. Էրդողան Առեղծվածային դեպք. հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am