Շրջափակելու են գյուղերը․Տավուշի բանակային կորպուսն ուզում են ջարդել․ լա՛վ լսեք․ Ադիբեկյանը՝ փաստերով (video)
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Tigran Abrahamyan-ի էջից
«Լավ պատկերացնելու համար, թե իրականում ինչ խնդիրներ ու նոր սպառնալիքներ են ստեղծվելու Տավուշի ու Հայաստանի համար, 4+4 սխեմայով 8 գյուղերի հանձնումն Ադրբեջանին, փորձենք թեման դիտարկել քարտեզների հիման վրա:
Եթե շատ կարճ և ընդհանուր գծերով ներկայացնեմ, ապա Նոյեմբերյան քաղաքի ու հարակից գյուղերի խոցելիությունը կիսաշրջափակման պայմաններում կտրուկ աճում է, ադրբեջանցիները վտանգավոր բնագծերում տեղակայվելով խնդրահարույց հեռավորության վրա են գտնվելու Լոռու մարզի տարբեր բնակավայրերի նկատմամբ, Տավուշի և ՀՀ-ի հիմնական կոմունիկացիաները կամ խաթարվում են կամ նույնիսկ նորերի դեպքում` գտնվելու են թշնամուց վտանգավոր հեռավորության վրա:
Այս նյութում դեռ չեմ անդրադառնում Իջևան-Բերդ մայրուղու և նրա գյուղերի թեմային ու դեռ չեմ դետալացնում բոլոր այն սպասվելիք փորձանքներն առանձին գյուղերի մասով:»
Թեմային անդրադարձել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․