Էդմոն Մարուքյանի «կլասիկ» թռիչքը

«Ելք» դաշինքը ռուբիկ–կուբիկի պես քանդվում ու հավաքվում է։ Կամ էլ՝ քանդում ու հավաքում են։ Էդմոն Մանրուքյանը կրկին ընդդիմություն է խաղում։ Նա «կլասիկ» հաճախորդ է ու «կլասիկ» ձևով է թռնում։

Էդմոնի ու Նիկոլի պատմությունը բարդ է։ Սրանք իրար հայհոյելով են ամուսնացել։ Ավելի ճիշտ՝ սրանց հայհոյելով են ամուսնացրել։ Հետո էլի բաժանվել են՝ հայհոյելով։ Էլի ամուսնացել են, էլի բաժանվում են։ Ռոմանտիկա ․․․

Մի հաշվարկով ամուսնության պատմություն

Ամեն ինչ սկսվեց Վանաձորից։ 2016–ին։ Տեղական ընտրության ժամանակ Նիկոլն ու Էդմոնը միմյանց մեղադրում էին օրվա իշխանությանը ծառայելու համար։ Երկուսն էլ ճիշտ էին, քանզի երկուսն էլ հաճախորդ էին (ներհաճախորդային կռիվների ժամանակ Ալեն Սիմոնյանը Էդմոնին «քաղաքական տրյապկա» էր անվանում, իսկ վերջինս Ալենին՝ «անբարոյականի վաստակ»)։

Վանաձորում իրար հայհոյեցին, իսկ Երևանում ամուսնացան։ Կողքից էլ մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատողին կցեցին ու այդ հաճախորդաց ընտանիքի անունը դրեցին «Ելք»։

«Ելքին» մտցրեցին խորհրդարան։ Հետո Նիկոլը դարձավ վարչապետ։ Արամն ու Էդմոնը մի պահ դուրս մղվեցին նիկոլական կերակրատաշտից, հետո Արամը կատարեց եթերային դիշովկայի ֆունկցիան, Էդմոնը՝ դարձավ ընդդիմություն։

Էդմոնի ընդդիմությունը, սակայն, կարճ տևեց։ Նա նշանակվեց Փաշինյանին կից հատուկ հանձնարարություններով դեսպան/հաճախորդ։

Էդմոնը մարմնի բոլոր մասերով պաշտպանում էր Նիկոլի՝ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու քաղաքականությունը։ Այնքան իջեցրեցին, որ Արցախը կորցրեցինք, տեղի ունեցավ հայերի էթնիկ զտում։

«Կլասիկ» թռչողը

Օրերս Մարուքյան Էդմոնը ինքնախոստովանական մի ելույթ ունեցավ, թե բա՝ իմ տեսլականը Նիկոլի տեսլականի հետ չի բռնում։ Նիկոլը Ալիևի բոլոր պահանջները բավարարում է, իսկ ինքը դեմ է դրան։

Որքան էլ Էդմոնը հիմա փորձի արդարանալ ու տարանջատվել Նիկոլից, միևնույն է ամբողջական պատասխանատվություն է կիսում 2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում տեղի ունեցածի հետևանքների համար։ Հենց Պրահայում է կանխորոշվել Արցախի կորուստն ու հայերի էթնիկ զտումը։ Եթե Էդմոնը նոր է հասկացել դա, ուրեմն կիլոմետրերով պետք է հեռու մնա պետական կառավարման համակարգից ու քաղաքականությունից։ Իսկ եթե շատ լավ հասկացել է, թե ինչ է տեղի ունենում Պրահայում, բայց այդուհանդերձ մտել է դրա տակ ու Նիկոլի գիծը պաշտպանել, ապա առավելևս պետք է հեռու մնա պետական կառավարման համակարգից ու քաղաքականությունից՝ իր բաժին իրավաքաղաքական գնահատականին արժանանալով։

Առնետները «կլասիկ» են հեռանում

Էդմոնն ասում է, որ ինքը թռել է Նիկոլի կողքից ոչ թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու համար, այլ այն պատճառով, որ չի կիսում նրա մոտեցումները։ Եթե մի պահ հիմք ընդունենք նրա ասածները, ապա պետք է արձանագրենք, որ Էդմոնը թռնում է, որպեսզի Հայաստանի արցախացման պատասխանատվությունից խուսափի։ Այսինքն՝ իր կաշին է փրկում։

Էդմոնը ներսից է տեսել, որ Նիկոլն Ալիևի օրակարգով է առաջորդվում։ Ինքը շատ լավ իմացել է դա, բայց մնացել է Նիկոլի կողքը։ Դա նշանակում է, որ կա՛մ անձնական շահ է հետապնդել՝ թքած ունենալով Հայաստանի ու Արցախի վրա, կա՛մ Նիկոլի հետ գիտակցաբար սպասարկել է Ալիևի շահը՝ մտածելով, որ կպլստա։

Հիմա Էդմոնը հասկացել է, որ շատ հեռու են գնացել ինքն ու Նիկոլը և որոշել է թռնել։ Բայց դե թռնելով չէ։ Ինքը հավասարապես պատասխանատու է Արցախի կորստի համար, քանզի Հ1–ի եթերներից տուն չէր գնում արդարացնելու համար Նիկոլի քաղաքականությունը։ Այնպես որ «կլասիկան» չանցավ։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 3515 անգամ
Լրահոս
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Ականազերծման աշխատանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է վիրավորանքների ամոթալի արշավ. Թաթոյան Հալաբյան փողոցում BMW-ն բախվել է սյանը. կա վիրավոր Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի վրա. Աբրահամյան Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով Սրբազանի առաջնորդած շարժումը ճիչ է, ընդվզում այն սողացող ողբերգության դեմ, որ մեզ պարտադրվում է դրսից և ներսից. Նարեկ Գալստյան Շարժմանը միացած 5 հայտնի փաստաբանները դիմում են գործընկերներին Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան ԲՏԱ նախարարությունը 28 միլիոն դրամի տաղավարների կառուցապատման ծառայություններ է գնել Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան Նիկոլենց քարոզիչները սեկռետ են ընկել․ Բագրատ Սրբազանին բան չի կպնում․ Մհեր Մկրտչյան Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Միքայել Արքեպիոսկոպոս Աջապահյան «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան Երևանում ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին Միլիոնավոր դոլլարների ծախսեր և փոխարենը անգործություն,նորանոր գետեր Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան Միացեք մեր և ձեր երեխաների համար մղվող ազատագրական պայքարին․ Գառնիկ Դանիելյանի կոչը՝ հայ ազգին Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան Բագրատ Սրբազանը և Իգոր Խաչատուրովը ջերմ գրկախառնվեցին քայլերթի ընթացքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am