Զելենսկին չեկավ մեր բակը (առայժմ)

Դրսի շրջանակներին սպասարկող մամուլը գրում էր, որ մարտի 4-ին Ուկրաինայի Նիկոլը՝ Զելենսկին ժամանելու է Հայաստան:

Այսօր մարտի 4-ն է, բայց Զելենսկին չկա:

Նիկոլ Փաշինյանի դրսի տերերը պահանջում էին, որ Զելենսկուն Հայաստանում պատվով, փառքով ընդունեն: Դա արվում էր հակառուսական քաղաքականության շրջանակներում: Ոտատակ է ընկնելու Հայաստանը, բայց դա ու՞մ է հետաքրքիր:

Ասում էին, որ Զելենսկին Հայաստանից բացի նաև Ադրբեջան էր այցելելու: Նիկոլը համաձայնել էր, Ալիևը՝ մերժել: Արդյունքում՝ Զելենսկու այցը չեղարկվել է կամ հետաձգվել:

Եթե Զելենսկին գար Հայաստան, ապա դա կլիներ գերթշնամական ակտ ընդդեմ Ռուսաստանի: Հայաստանը դրանից ոչինչ չէր շահի, բայց կորուստները սարսափելի կլինեին: Այս փուլում դրանից խուսափել ենք: Ուշագրավն այն է, որ խուսափել ենք Ալիևի մերժման արդյունքում: Թե չէ Նիկոլը կազմ ու պատրաստ դիմավորում էր իր կոլեգային:

Ալիևը հասկանում է, որ Պուտինին չի կարելի ապտակել, քանզի դա առանց հետևանք չի մնում: Նիկոլն էլ դա գիտի, բայց իր դրսի տերերի առաջ պարտավորություններ ունի և պետք է կատարի:

Նիկոլը գիտի, որ հակառուսական քայլերն արձագանք են ունենալու, բայց իրեն դա չի հետաքրքրում, քանզի իր անձնական շահը պաշտպանելու համար վճարում է Հայաստանով (Արցախով արդեն վճարել է): Ավելի ճիշտ՝ Նիկոլը Հայաստանով է վճարում, իսկ Նիկոլին Հայաստանը մանրադրամ սարքելու համար են վճարում: Ու այնքան են վճարում, որ նա այդ ամենն էնտուզիազմով է անում:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա դրանք զելենսկիագույն վիճակում են: Առնվազն դիվանագիտական մակարդակով Նիկոլը պատերազմ է հայտարարել Մոսկվային: Վրաստանն ու Ադրբեջանը չմտան հակառուսական գծի մեջ, Նիկոլը մտավ: Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը դեմ են արտատարածաշրջանային ուժերին մեր տարածաշրջանի հարցերին ներգրավելուն, Նիկոլը՝ կողմ: Դժվար չէ կռահել, թե դա ինչերի է հանգեցնելու:

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 380 անգամ
Լրահոս
Խոզնավարի և Խնածախի բնակիչները մտահոգություններ են հայտնել իրենց կյանքի և անվտանգության վերաբերյալ Հայ-ադրբեջանական լարվածության մասին Ռուբիոյի մտահոգությունը ստիմուլ է եվրոպական տարածաշրջանից ՔԿ-ից գողացել են իրեղեն ապացույց ճանաչված 590.000 ԱՄՆ դոլար. ՔԿ-ն ու ՀԿԿ-ն չեն մեկնաբանում Հետևողական պայքարի արդյունքում այսօր վերջապես ստացա ՀՀ քաղաքացու անձնագիր. Արթուր Չախոյան Սերգեյ Լավրովն անվերապահ հարգանքի է արժանացել ամբողջ աշխարհում․ Պուտին Այս իշխանության վարքագիծը խրախուսում է դասալքությունը․ Արա Պողոսյան Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանը տեղափոխվել է հիվանդանոց Արցախի նախագահ է ընտրվելու Սամվել Շահրամանյանը, ես որեւէ հետաքրքրություն չունեմ. Սամվել Բաբայան Պուտինը Մարգարիտա Սիմոնյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով Ռուսաստանն իր ներկայիս տեսքով սպառնալիք է բոլորիս համար. Մերց Փրկարարները քաղաքացու մարմին են դուրս են բերել ձորից Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել փոխանակման ենթակա անձանց ցուցակ. Զելենսկի Հայաստանը իշխանավորների հարաբերական բարոյականության թակարդում Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Նովայա Պոլտավկա բնակավայրը Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան Սարգիս Գալստյանի դատավճիռն անփոփոխ թողնելու որոշումը կբողոքարկվի ԱԳՆ խոսնակը հերքում է այն, որ Լավրովի այցի ծրագրից Ծիծեռնակաբերդ այցը հանվել է ՀՀ նախաձեռնությամբ Սևան-Մարտունի-Գետափ ավոճանապարհին բախվել են ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «UAZ Patriot»-ը և «Kia»-ն, կա 1 զnh, 3 վիրավոր Էրդողանը մտադիր չէ կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում Պեսկովը հայտնել է առաջիկայում Կիևի հետ «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման մասին Շատերը կարող են համաձայն չլինել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումների հետ, բայց Սերժ մերժելը կոնկրետ նիկոլականություն է. Հրանտ Մելիք-Շահնազարյան Алиев, у тебя не получится… (video) Հերթական գրառումը... անբարոյական, հրեշ, մաֆիոզ Ալիև վերջին հայտարարություններում բաց տեքստով շեշտում է, որ «Հայաստանը պատմական ադրբեջանական տարածք է». Արմեն Հովասափյան Հայաստանը կարևոր դեր ունի Հարավային Կովկասում. Իրանի պաշտպանության նախարար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին` ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մայիսի 23-ին` ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 23-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին` ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Մայիսի 22-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Անաստաս Իսրայելյանը Մայիսի 22-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին` ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 21-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 21-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am