Նիկոլ Փաշինյանի «էստի համեցեքը» Ալիևին

Նիկոլ Փաշինյանը շարունակում է դրսի տերերի պատվերի կատարումը: Նա ամեն ինչ անում է, որ որպեսզի Հայաստանը փչացնի իր հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ, մնա առանց դաշնակից:

Ֆրանսիական լրատվամիջոցին տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել է. «Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցված է»:

Նման հայտարարությամբ Փաշինյանը հաշվետվություն է ներկայացնում իր դրսի տերերին, որ ամեն ինչ անում է մեր տարածաշրջանում ռուսական ներկայությունը զրոյացնելու համար: Թե ինչ կլինի այս ամենի արդյունքում, դժվար չէ կռահելը:

Ալիևը հենց դրան է սպասում: Էրդողանն էլ: Թուրքիան ու Ադրբեջանը սպասում են Մոսկվայի ու Երևանի միջև հարաբերությունների վերջնական խզմանը, որպեսզի հարձակվեն Հայաստանի վրա:

Նիկոլը շատ լավ հասկանում է այս ամենը, բայց այդուհանդերձ գնում է Հայաստանը դրսի ձեռքում աշխարհաքաղաքական մանրադրամ սարքելու ճանապարհով: Նա բացառապես իր անձնական անվտանգության երաշխիքներն է ապահովում: Հայաստանի հաշվին:

Արժե առանձնահատուկ ընդգծել, որ Արևմուտքը ոչ թե Հայաստանի դեմ է, այլ Ռուսաստանի և Իրանի: Պարզապես հակառուսական ու հակաիրանական քաղաքականության արդյունքում Հայաստանը կոչնչանա: Բայց դա ոչ թե Արևմուտքի, այլ մե՛ր խնդիրը պետք է լինի:

Նիկոլ Փաշինյանին հեռացնելը հայ ժողովրդի խնդիրն է: Եթե նա մնա իշխանության, ապա Հայաստանը կընկնի այնպես, ինչպես Արցախն ընկավ:

Նիկոլը ոմանց համոզել էր, որ եթե Արցախն ընկնի, ապա Հայաստանը խաղաղ կապրի: Հիմա, ինքն իրեն հայտնի կենդանու տեղը դրած, մուննաթ է գալիս, թե բա՝ Ադրբեջանն ուզում է Հայաստանը գրավել: Ինչպես ասում են՝ իյա՜, իրո՞ք:

Պետրոս Ալեքսանյան

7or.am

դիտվել է 337 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am