Ադրբեջանում զորավարժություններ են անցկացվում
Ադրբեջանում հրամանատարաշտաբային զորահավաքային զորավարժություններ են անցկացվում։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ զորավարժությունների ընթացքում միջոցառումներ են իրականացվում ընդունման կետերի տեղակայման, անձնակազմի ընդունման գործընթացի ուսումնասիրության, ստորաբաժանումների մոբիլիզացիոն համալրման և մարտական համակարգման կազմակերպման, օպերատիվ նշանակության տարածք տեղափոխման և այդ տարածքում հաշվարկների տեղաբաշխման հստակեցման ուղղությամբ: