Սանկտ Պետերբուրգի Wildberries-ի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
Սանկտ Պետերբուրգի Wildberries պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել։
Շաբաթ առավոտյան Սանկտ Պետերբուրգի Պուշկինսկի թաղամասում հրդեհ է բռնկվել Մոսկովսկոե խճուղու 153 հասցեում գտնվող պահեստային համալիրում՝ 350 x 320 մետր տրամաչափերով, 20 մետր բարձրությամբ։ Արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալներով՝ հրդեհն ընդգրկել է 1 հազար քմ տարածք, հետագայում այն տարածվել է 50 հազար քմ. մետր տարածքի վրա։
Զոհերի մասին այս պահին տեղեկություններ չկան: