ԱԺ-ում իրավիճակը սրվեց․ ԿԿՀ նախագահի կոշտ ելույթն ու պատասխանը ՔՊ-ականներին (video)

ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը, թափուր տեղի համար առաջադրվել է Հայկուհի Հարությունյանի թեկնածությունը:

Նշենք, որ երկօրյա քննարկման ժամանակ քաղաքական մեծամասնությունը սուր հարցադրումներով , պատկերավոր ասած՝ սվիններով է հարցախեղդ անում թեկնածուին: Իր այսօրվա ելույթում Հայկուհի Հարությունյանը փաստարկված ու կոշտ պատասխաններով արձագանքեց ՔՊ-ական յուրաքանյուր պատգամավորի հարցադրմանն ու դիտարկումներին:

«Էն գործողությունները, որոնք վերագրվում են ինձ, իրականացվել են բացառապես պաշտոնապես, բացառապես քվեարկության ու հանձնաժողովի կոլեգիալ մարմնի կողմից որոշումներով: Նիստերը հրապարակային են եղել, ուստի առաջարկում եմ բոլորին հետադարձով նորից ծանոթանալ և ինքներդ գնահատել, արդյո՞ք սա հավասար մոտեցում է, թե՞ իսկապես այն, ինչից դուք եք նեղանում, հանրային , հասարակական պահանջներից, արդարացված է:

Պարո՛ն Աղաջանյան, Դուք ճիշտ եք ասում ՝ հանձնաժողովի կամ իմ վեաբերյալ որևէ բովանդակային քննարկում տեղի չունեցավ:

Փաստ համար 1. Ինձ հետ համատեղ բնակվող անձանց հայատարարագրերը թե՛ էլեկտրոնային , թե՛ թղթային տարբերակով ներկայացված են և հասանելի, ավելին՝ դրանք վերլուծված են հանձնաժողովի կողմից… Պահանջում եմ, սա արդեն երրորդ անձի անունից, իմ քրոջ վերաբերյալ հայտարարություններում զգույշ եղեք, քույրս երբևէ հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող որևէ գործարքի և գործողության մասնակից չի եղել:

Պարո՛ն Խանդանյան, լավ է որ հանձնաժողովի կայքն էդ աստիճան ուսումնասիրել եք, բայց լավ չի որ մինչև վերջ չեք կարդացել, որովհետև ես Ձեզ հարց ունեմ. եթե կարդայիք, էդ հաշվետվության մեջ գրված էր մի հարց, որի պատասխանը Դուք հիմա պետք է հնչեցնեիք՝ նորից նույն ինստսիտուցիոնալ մոտեցումը պահպանելով: Հանձնաժողովի կողմից ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ անհամատեղելիության եզրակացությունը ԱԺ-ն ինչի՞ ուշացրած ներկայացրեց ՍԴ…»:

Մանրամսն՝ տեսանյութում:

դիտվել է 478 անգամ
Լրահոս
Երևանում ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին Միլիոնավոր դոլլարների ծախսեր և փոխարենը անգործություն,նորանոր գետեր Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան Միացեք մեր և ձեր երեխաների համար մղվող ազատագրական պայքարին․ Գառնիկ Դանիելյանի կոչը՝ հայ ազգին Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան Բագրատ Սրբազանը և Իգոր Խաչատուրովը ջերմ գրկախառնվեցին քայլերթի ընթացքում Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ Ի սկզբանե ինձ համար սա տեսակի պայքար է, չարի և բարիի միջև․ Տիգրան Քոչարյան Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր. Չարխչյան Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու Տեղեկատվական բոլոր հոսքերը պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է Եթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման Նուռը Խոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր աջակցությունն է հայտնել Տավուշյան շարժմանը Ժամը 18։00-ին Սևանի թերակղզում Բագրատ Սրբազանը զրույց կունենա քաղաքացիների հետ Մեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա. Բագրատ Արբազան Պատրաստ եմ այս մարդու հետևից քայլել, հավատում եմ նրա ազնիվ նկրտումներին. Անաիս Սարդարյանը՝ Սրբազանին Պետք է խմբվել եկեղեցու շուրջ. Սերժ Սրապիոնյան Մարդիկ մեքենաները կանգնեցնում են ու միանում շարժմանը, մարդ չկա, որ անտարբեր լինի. Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am