Սպասվո՞ւմ է նոր հանդիպում
Մոսկվան հաստատում է Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու պատրաստակամությունը։ Այդ մասին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Մենք բազմիցս հաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ ապահովելու Մոսկվայի հարթակը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով երկկողմ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման համար»,- լրագրողներին ասել է նա։