«Խաղաղության խաչմերուկիn» կրկին խաչվելու է հայի ազգային շահն ու արժանապատվությունը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է հրապարակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։

Այն ներկայացնում ենք ստորև․

«Հերթական նոյեմբերի 9-ը առիթ է ստեղծում վերլուծելու 44-օրյա պատերազմի ավարտն արձանագրող փաստաթղթի ազդեցությունն ու հետևանքները մեզ վրա:

Ուղիղ 3 տարի առաջ հայ ժողովրդի համար շոկային էր եռակողմ հայտարարության բովանդակությունը, և Սերժ Սարգսյանի դիպուկ ձևակերպմամբ հայկական կողմից այն ստորագրող անձին ամուր կպավ «կապիտուլյանտ» բնորոշումը:

Միայն այն փաստը, որ նոյեմբերի 9-ով ավելի շատ տարածքներ ենք կորցրել, քան 44-օրյայի ողջ ընթացքում, բավարար էր ընկալելու համար աղետի մասշտաբները:

Սակայն, երբ մեզ թվաց, որ սա է հայկական աշխարհի վերջը, հետագա 3 տարիներին Հայաստանի իշխող վարչախմբի ապիկար և նպատակային քայլերի հետևանքով պարզ դարձավ, որ աղետի վերջը դեռ չի երևում, քանի դեռ վերացված չեն այս արհավիրքի պատճառները:

Երեք տարիների ընթացքում իրավիճակն այնքան վատթարացավ, որ «էս ի՞նչ ես ստորագրել» զայրույթը փոխակերպվեց «գոնե ստորագրածդ պահի՛ր» պահանջով:

Ամիսներ առաջ Փաշինյանը ցինիկաբար հայտարարեց, որ ընդդիմության պատճառով կյանքի չեն կոչվել նոյեմբերի 9-ի հայտարարության «հայանպաստ» դրույթները:

Այսօրվա ճգնաժամից հետհայացք նետելով՝ ստորագրման պահին կար ընդամենը մի քանի «հայանպաստ» դրույթ: Նախ պահպանվում էր Լաչինի միջանցքի գոյությունը և ֆունկցիոնալությունը: Անցյալ տարվանից Ադրբեջանը Հայաստանի իշխանությունների թողտվությամբ քայլեր ձեռնարկեց այս միջանցքը վերացնելու ուղղությամբ և հաջողեց: Մյուս, մեր շահերին համահունչ դրույթը ռազմագերիների փոխանակումն էր, սակայն առ այսօր մոտ 100 մեր հայրենակիցներ շարունակում են գտնվել ադրբեջանական բանտերում, և Փաշինյանը մատը մատին չի տվել այս խնդիրը վերջնական լուծելու համար:

Անշուշտ, հուսադրող էր այն փաստը, որ սույն հայտարարությունը չէր անդրադառնում Արցախի կարգավիճակին՝ բաց թողնելով հնարավորությունների պատուհանը՝ շարունակել պայքարն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման և երաշխավորման համար: Փաշինյանի կողմից նշաձողի իջեցումը հանգեցրեց Պրահայի չարաբաստիկ հայտարարությանը, որով հիմքեր ստեղծվեցին Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի համար:

Դրական էր նաև Ռուսաստանի Դաշնության միջնորդական դերակատարությունը և խաղաղապահ առաքելության տեղակայումն Արցախում, ինչը, ցավոք, այս տարիների ընթացքում չծառայեց լիարժեքորեն իր նպատակներին բուռն գեոպոլիտիկ խաղերի հետևանքով:

Ինչպես տեսնում ենք, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հայկական կողմերի համար առկա եզակի շահեկան հնարավորությունները հօդս ցնդեցին ոչ թե ընդդիմության, այլ Նիկոլ Փաշինյանի պատճառով:

Արդյունքում, Ադրբեջանը մաքսիմալ քամեց այս եռակողմ հայտարարությունն իր օգտին՝ լկտիաբար խախտելով դրա դրույթները: Հայաստանի իշխող վարչախումբն անցավ Արցախը հանձնելու երկրորդ՝ հետպատերազմյան փուլին և ձեռքերը լվաց եռակողմից՝ հանուն արևմտյան գեոպոլիտիկ կազինոներում իրենց դրած դրույքի: Իսկ Ռուսաստանը «գլուխս խառն է», «Նիկոլն է մեղավոր», «հայից ավելի հայ չենք լինելու» մոտեցումներով՝ Հարավային Կովկասի և գլոբալ դասավորություններում, բնականաբար, հետապնդում է բացառապես սեփական շահերը:

Նիկոլի իշխանության, Ռուսաստանի և Ադրբեջանի շահերի համար վճարեց հայ ժողովուրդը:

«Խաղաղության խաչմերուկի» հատվող ճանապարհներին կրկին խաչվելու է հայի ազգային շահն ու արժանապատվությունը, եթե Փաշինյանի անփառունակ իշխանությունը մեր ժողովրդի հավաքական կամքով չավարտվի: Ուստի 2021թ. հունիսի 21-ն ավելի խայտառակ օր է մեր պատմության մեջ, քան անգամ 2020թ. նոյեմբերի 9-ը»,- գրել է Աշոտյանը:

դիտվել է 253 անգամ
Լրահոս
BBC-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ցուցադրական կալանավորմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այս գիշեր Մյասնիկյան պողոտայում բախվել են Maserati-ն եւ Toyota-ն Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը ... խելքի՛ աշեցեք Նիկոլ Փաշինյանը խոստանում էր վերացնել կարմիր գծերը, բայց փոխարենը նախագծում է 12 հազար դրամ տարեկան վճարը հասցնել 160 հազար դրամի Երևանում աղբատար Камаз-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի. վերջինը տեղում մահացել է Սաակաշվիլին շարունակում է բանտից Փաշինյանին խորհուրդներ տալ ԱՄՆ-ն երբեք չի ասել, որ չի պատրաստվում շարունակել Ադրբեջանի հետ համագործակցությունը. Պետդեպ Ադրբեջանցին պնդում է, թե գաղտնի այցելել է Երևան. նա տեսանյութ է հրապարակել Ազգային ժողովը ընտրեց Սերգեյ Մարաբյանին США «понесут ответственность» за поражение Украины, если Конгресс не одобрит помощи Киеву Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել․ «Հետք» Ադրբեջանը մտադիր է գրավել Հայաստանը և ստեղծել «Արևմտյան Ադրբեջան». Հարութ Սասունյան Առգրավել են բացօթյա վաճառվող 400 կգ սիգ տեսակի ձուկ և ձկնկիթ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի Ձնախառն անձրև է տեղում Մաշտոցի պողոտայում վրաերթի ենթարկված հղի կինը հիվանդանոցում մահացել է․ մանրամասներ Ողբերգական դեպք՝ Վանաձորում. հայտնի «Գլորիա» ֆաբրիկայից հիվանդանոց տեղափոխված Հնդկաստանի քաղաքացին մահացել է Գործող քպ-ական իշխանությունը որդեգրել է «թքած՝ քաղաքացին ում է ընտրել, վերջում իշխանությունը մենք կվերցնենք». Մարգարյան Հայաստանի ռազմականացման փորձերը խաղաղության և կայունության համար վտանգ են ներկայացնում. Բայրամով Իշխանությունը ջանքեր է ներդրել Ալավերդու համայնքապետին ահաբեկումներով եւ ճնշումաներով պաշտոնանկ անել «Լեթարգիական քունը» կործանեց Արցախն և արցախահայությանը. շարունակվելու դեպքում կործանելու է Հայաստանը. Ղարամյան Թավշյահեղափոխականների թիմում նոր «շմայսներ» եւ «մհերսեդրակյաններ» են կերտվում ՔՊ-ական պատգամավորը կողմ է քվեարկել «ՀայաՔվեի» նախագծին ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվել է տարածք տալ Անաիս Սարդարյանին, հետո ՝ փոշմանել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալեքսանդր Կոչուբաևը Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am