Իսրայելը հարվածել է փախստականների համար ապաստարան ծառայող ՄԱԿ դպրոցին
Գազայի հյուսիսում գտնվող Պաղեստինի փախստականներին տրամադրված ՄԱԿ-ի օգնության և աշխատանքի գործակալության դպրոցի շենքը խոցվել է իսրայելական օդուժի հրթիռով։ Այս մասին հայտնում է WAFA գործակալությունը։
Նրա խոսքով՝ ալ-Սաֆթավիի շրջանում գտնվող դպրոցը մի քանի հազար տեղահանվածների համար ապաստան է ծառայել։ Գործակալությունը հայտնում է, որ հարվածի արդյունքում՝ շենքի ներսում տասնյակ մարդիկ են զոհվել։