Պատերազմի հանցագործ Ալիևին ծառայել շտապող հայ էլ կա՞

Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները երեկ հաստատեցին, որ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը տեղափոխվել են Բաքու: Այնուհետև նաև հաղորդվեց, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը ձերբակալվել է և նրան նույնպես տանում են Բաքու:

Արցախի պետնախարար Արթուր Հարությունյանը «Ազատությանը» փոխանցել է, որ ինքը, ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն ու նախագահի աշխատակազմի ղեկավարը ադրբեջանական անցակետով երեկ հասել էին Հայաստան։ Նախկին նախագահների ու խորհրդարանի նախագահի ձերբակալությունների վերաբերյալ որևէ մեկնաբանություն չտվեց։ Միայն ասաց՝ երբ իրենք ճանապարհվում էին, նրանք դեռ Ստեփանակերտում էին։ Այլ մանրամասներ  հնարավոր չէ ճշտել, քանի որ Արցախի հետ կապն ընդհատվել է, Արցախում այս պահին գործում է «Ազերտելեկոմը»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն ավելի վաղ կալանավորել է Արցախում պաշտոնավարած չորս հոգու՝ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Այսօր արդեն շրջանառվեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ձերբակալման լուրը:
Ադրբեջանի կողմից լկտի պահվածքն ողջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև է: 10 ամսի ժողովրդին շրջափակման մեջ պահելով` Արցախի վրա հարձակում իրականացվեց, իսկ այժմ Արցախի ժողովրդի կողքին մնացածներին որպես «հանցագործ» ձերբակալում են:

Ու այս ձերբակալություններին զուգահեռ, երեկ տեղեկություն ստացվեց առաջին հայի մասին, ով պատրաստ է ծառայել Ալիևի հանցավոր ռեժիմին...

Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ։ Այդ մարդը Սարգիս Գալստյանն է։ Ըստ Aravot.am-ի` Սարգիս Գալստյանը Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի տնօրենն է եղել։ Սարգիս Գալստյանը 1990-ական թվականների այն ակտիվիստներից է, ովքեր ժողովրդական դիվանագիտության ջատագովներն էին և բավական հաճախ են այցելել Բաքու։

Կայքը միաժամանակ հիշեցրել է, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո, տեսանյութեր տարածվեցին, որտեղ Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի աշխատակիցը հայտարարում էր, թե ինքը ազգությամբ ադրբեջանցի է, բայց 13 տարի բնակվում է Արցախում։ Միևնույն ժամանակ հայտնի է, որ Սարգիս Գալստյանն Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հորեղբոր որդին է։

Ահա, ազգային ստորացման ու նսեմացման օրեր են...

Անպատիժ Ալիևը ողջ աշխարհի աչքի առջև ձերբակալում է Արցախը պահածներին, միևնույն ժամանակ «պաշտոնի» նշանակում «ընտրյալ» հայերի, որոնք պատրաստ են ծառայել հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրագործած պատերազմական հանցագործ Ալիևի բանդային:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3691 անգամ
Լրահոս
ՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան Երկիրը պետք է հետ բերել արձակուրդից և ունենալ պետականամետ իշխանություն. Դավիթ Ամալյան Նուբարաշենի խճուղում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված 35-ամյա տղամարդու դի «Ես վստահ եմ, Հավատքը ՊԻՏԻ հաղթի «դուխին»». Լյոկա Ռուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Արցախի Իվանյանի օդանավակայանի տարածքից Պայքարին միանալը մի նշանաբան ունի, որ իմ ու ձեր երեխաներն իրենց հայրենիքում անվտանգ պայմաններում օրորոցը դնելու տեղ ունենան, մայրերը՝ մայրենի լեզվով օրորոցային երգեն․ եզդիական համայնքի ներկայացուցիչ Ոտքի՛ քանի չի հանձնել. գրառումները հասել են Տաթեւ Առանց մեկնաբանության. Տեր Եսայի Արթենյանը՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին Էլ ո՞նց պիտի հնչի իշխանափոխության պահանջը, մինչև հիմա որ հնչել է՝ միանգամից հրաժարակա՞ն է տվել. Կարեն Քոչարյան Ամեն ինչ լավ է լինելու․ Արամոն և արվեստի այլ գործիչներ միացել են շարժմանը Սևան-Գավառ ավտոճանապարհին․ վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են Կիրանցում լարված է․ բնակիչները տեսնում են՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում, սյուներ տեղադրում (video) Տեղումները կշարունակվեն, սպասվում է նաև քամու ուժգնացում Սոլակում տարածքի տիրոջը ճնշել են, որ գիշերակացի համար տեղ չտրամադրի քայլերթի մասնակիցներին Աստված օրհնի Հայկին․ Բագրատ Սրբազան Ավագանու ՔՊ-ական անդամը արտագաղթել է․ «Հրապարակ» Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան «Ես կարծիք չունեմ»․ Գագիկ Մելքոնյանը՝ Տավուշից սկիզբ առած շարժման մասին Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Չորս օր է` Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել Պիտի կտրես այն ձեռքը, որ ստորագրել է և լեզուն, որ ասում է՝ «Արցախը Ադրբեջան է». Դադիվանքի վանահայր Պարոն Սիմոնյան, ձեզանից ավելի վատ վարկանիշ ունի ձեր սարքած ասֆալտը․ Արթուր Խաչատրյան Կառավարությունը շարունակում է սյուներ տեղադրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Առջևում ոստիկանական զորքեր կան. Բագրատ Սրբազանը հորդորեց սադրանքի չտրվել (video) «Փաշինյա՛ն, փխկ»․ Միկային հետապնդում են, սրանց վախերն են ջրի երես դուրս եկել․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am