Ահա և վերջ. Դավաճանված` բոլորի կողմից

Արցախի իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ, ասված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում:

Արցախից հայտնեցին. Կողմերը պայմանավորվել են Հայաստանի զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների դուրսբերման և Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների լուծարման ու ամբողջական զինաթափման մասին։ «Ադրբեջանի բարձրացրած հարցերը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև բնակչության կենսական ապահովման մասին՝ Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում, կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը, որը տեղի կունենա Եվլախ քաղաքում վաղը»։

Ադրբեջանի ՊՆ-ն, իր հերթին հայտնեց պայմանները. «Հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում։ Հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։ Գործընթացների իրականացումն ապահովվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետ համաձայնեցված»։

Ահա, Ադրբեջանի «ինտեգրման» ծրագիրը կյանքի կոչվեց:

Ավելի վաղ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ներկայացրեց Արցախի նման որոշման գնալու հիմքը, շեշտելով՝ որևէ գործնական քայլ չի ձեռնարկվում: «Միջազգային դերակատարների արձագանքն Արցախում ստեղծված կացության և նրա հաղթահարման վերաբերյալ համարժեք չէ, Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ հայտարարեց նա: Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը: Թե ինչ քայլերի մասին է խոսքը՝ Արցախի նախագահականն այդ պահին չի մանրամասնում։

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանն է հանդես եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Արցախի իշխանություններին շատ արագ ու համարձակ կերպով որոշումները կայացնել ու հրապարակային կերպով ներկայացնել ժողովրդին, որքան էլ դրանք ծանր լինեն, իսկ ժողովուրդը, Բեգլարյանի խոսքով, պետք է ըմբռնի իրավիճակից բխած այդ ճարահատյալ քայլը: Այս պահին ընթացող արյունալի ցեղասպանությունը պետք է դադարեցնել րոպե առաջ, քանի որ զոհերի ու վիրավորների քանակն արագորեն աճում է, իսկ տարբեր ուղղություններով ադրբեջանական զորքի առաջխաղացումն ու հաջողությունները՝ զարգանում, ասաց նախկին օմբուդսմենը։ «Ժամանակը մեր դեմ է աշխատում, քանի որ ակնհայտ է, որ որևէ միջազգային դերակատար, այդ թվում՝ ռուսական ու ամերիկյան կողմերը, չեն ցանկանում կանգնեցնել պատերազմը. ինձ համար անառարկելի է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հանցավոր կերպով լրիվությամբ աջակցում են Արցախի ժողովրդին հպատակեցնելու ադրբեջանական օրակարգին», - ասաց Բեգլարյանը՝ շեշտելով՝ այսպիսի աշխարհաքաղաքական ծանր պայմաններում և նման ծայրահեղ անհավասար պատերազմում հերոս տղաները պարզապես չեն կարող էական արդյունք ապահովել՝ միայն իրենց քաջության ու կյանքերի գնով:

«Մենք մնացել ենք լրիվ պաշարված ու միայնակ, նույնիսկ Մայր Հայաստանն է լքել Արցախին այս պայքարում: Այսպիսի ակնհայտ փակուղում գլխավոր առաջնահերթությունը մարդկային կյանքեր փրկելը պետք է լինի, իսկ Արցախի ապագային առնչվող մնացած հարցերը պետք է քննարկել հրադադարից հետո՝ այնքանով, որքանով հնարավոր է՝ միջազգային հնարավոր երաշխիքներով», - ասել է Բեգլարյանը:

Հիմա սպասվում են բանակցություններ` բոլոր ճակատներում...

Մոսկվան սպասում է Փաշինյանի ու Պուտինի հեռախոսազրույցի ժամկետների համաձայնությանը, hայտարարել է Ռուսաստանի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Կրեմլը, բացի այդ, հայտարարել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում դե յուրե ռազմական գործողություններ է իրականացնում իր տարածքում, ասել է Պեսկովը։
Լեռնային Ղարաբաղի հարցում Երևանի մեղադրանքները Ռուսաստանին անհիմն են, պնդել է Կրեմլի խոսնակը:

Իսկ Ադրբեջանի հետ շփումները աշխատանքային մակարդակով շարունակվում են, անհրաժեշտության դեպքում կհամակարգվի Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի զրույցը, վստահեցրել է Մոսկվան:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 8188 անգամ
Լրահոս
Եվրոպայի «ունիտազներն» ավելի մաքուր են, քան սրանց բերանի խոսույթը. Ռոբերտ Քոչարյան Անթույլատրելի և դատապարտելի ենք նկատում հանուն քաղաքական սեփական նկրտումների՝ Եկեղեցու և եկեղեցականության թիրախավորման քայլերը․ Գերագույն հոգևոր խորհուրդ ՀՀ-ից զենքի արտահանումն առաջին անգամ 10 տարի առաջ էր․ Ավետիք Քերոբյան 24 ժամ ջուր չի լինի Շղթայական ավտովթար է տեղի ունեցել, վիրավորների մեջ երեխաներ կան Մինչ այս պահը Փաշինյանի հետ վիճած երիտասարդը զրկված է իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից․ Ռոման Երիցյան Վայոց ձորում բախվել են «Nissan Rogue»-ն ու «ՎԱԶ-2107»-ը. կան վիրավորներ Երբ ղեկավարը հիստերիայի մեջ է, դա վատ նշան է. Խաչիկյան 69 միլիոն դրամ՝ ասֆալտապատման ու տուֆապատման աշխատանքների համար. ի՞նչ պայմանագրեր է կնքել Դիլիջանի համայնքապետարանը Բոլորիդ կուտեմ․․․ Մենք չէինք ուզում, բայց ի՞նչ կարող էինք անել` ժողովուրդը որոշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը չի սպառնում որևէ երկրի Արամ Ա-ն Վատիկանին կոչ է արել օգնել հայ գերիների ազատ արձակման հարցում Եկեղեցու ապագան կառուցվում է ոչ թե ուժի, այլ սրբության, ոչ թե հարմարվողականության, այլ ճշմարտության և հավատարմության վրա. Հայր Իսահակ «Ադրբեջանն անկեղծ շահագրգռվածություն է ցուցաբերում տարածաշրջանային հակամարտության էջը փակելու հարցում»․ Բայրամով Եթե դպրոցը գյուղում փակվելու է, ուրեմն հաջորդը գյուղն է փակվում. Ռոբերտ Քոչարյան Որեւէ ընդդիմադիր եթե նման սպառնալիքներով հանդես գար, վաղուց կալանավորված կլիներ. Ռոբերտ Քոչարյան Mehr. Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզում պայթյուն է տեղի ունեցել Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ «Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է. Օվերչուկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am