Ի՞նչ խանդավառություն. Արցախը հայկական պահելու խնդիրը մնացել է նույն տեղում

Միացյալ Նահանգները ողջունում է մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի Լեռնային Ղարաբաղ և դա համարում է «կարևոր առաջընթաց»։ Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունում։ «Այս կարևորագույն մատակարարումները կարևոր առաջընթաց են, և մենք կողմերին կոչ ենք անում ուղիղ բանակցություններ վարել և կենտրոնանալ տարածաշրջանի բնակիչներին մարդասիրական օգնությունն ավելացնելու վրա», - ասվում է հայտարարության մեջ: Բլինքենն ընդգծել է՝ ԱՄՆ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ որոնք ուղղված են «արժանապատիվ և տևական խաղաղության» հասնելուն։

ԱՄՆ-ին հետևել է Ֆրանսիայի գոհունակ ուղերձը: Մարդասիրական երկու շարասյուն Լաչինի և Աղդամի անցակետերով հասել են Լեռնային Ղարաբաղ, X-ի իր էջում գրել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան՝ շեշտելով՝ սա պետք է լինի առանց նախապայմանների և անարգել մարդասիրական հասանելիության առաջին քայլը։ «Մարդասիրական երկու շարասյուն Լաչինի և Աղդամի անցակետերով հասել են Լեռնային Ղարաբաղ. սա պետք է լինի առանց նախապայմանների և անարգել մարդասիրական հասանելիության առաջին քայլը՝ համաձայն միջազգային իրավունքի և Արդարադատության միջազգային դատարանի որոշման», - գրել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Ավելի քան 3 ամիս շարունակված լիակատար շրջափակումից հետո՝ երեկ վաղ առավոտյան Կարմիր խաչի միջնորդությամբ Ղարաբաղ հումանիտար բեռ է մտել միաժամանակ երկու ճանապարհներով՝ Լաչինի միջանցքով և Աղդամով: Լաչինով տեղափոխվել է մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Աղդամով՝ ռուսական, շվեյցարական արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ։

Փարիզի և ֆրանսիական մի շարք խոշոր քաղաքների իշխանություններ օգոստոսի 30-ին 10 բեռնատարներով հումանիտար օգնություն ուղարկեցին Լեռնային Ղարաբաղ։ Ֆրանսիայի ուղարկած հումանիտար օգնությունը Երևանից հասավ Հակարիի կամրջի մոտ ու արժանացավ նույն ճակատագրին, ինչ Հայաստանի կառավարության բեռը․ Բաքուն ֆրանսիական բեռնատարների առջև ևս չբացեց Լաչինի միջանցքը։ Ֆրանսիական հումանիտար բեռների շարասյունն ուղեկցում էր Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։

Երեկ էլ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով բեռների մատակարարումները Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և կոչ արել կարգավորել այդ գործընթացը։ Եվրամիության պաշտոնյան նաև կարևորել է Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մեկնարկը։ «Նաև կարևոր է բանակցություններ սկսել Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև՝ իրավունքների և անվտանգության հարցով, Եվրամիությունը պատրաստ է աջակցել»,- X-ում գրել է Միշելը։
Հիշեցնենք, երեկ Կարմիր Խաչի բեռնատարները միաժամանակ մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ Լաչինի և Աղդամի ճանապարհներով։ Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ Լաչինի միջանցքով Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Աղդամով՝ ռուսական, շվեյցարական արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ։ Շտաբի փոխանցմամբ, մի քանի օր հետո կրկին նույն ուղղություններով Ռուսաստանի Ռոստով քաղաքից բեռների տեղափոխում է նախատեսվում ԿԽՄԿ-ի մեքենաներով:

Ինչպիսի՞ խանդավառություն է տիրում Բաքվի երեկվա քայլի առիթով...

Բայց դեռ վաղ չէ՞ լավատեսություն հայտնելու համար: Արևմուտքն այսքան միամի՞տ է, պա՞րզ չէ, որ Բաքուն այս քայլի դիմեց ճնշման տակ, բայց միևնույն ժամանակ իր պահանջը իրագործվեց` Աղդամի ճանապարհը գործարկվեց, որն էլ նրա հիմնական նպատակն էր:

Եվ վերջապես, այսքան ամիս Ադրբեջանի իշխանության գործողությունների համար պատասխանատվություն ո՞վ է կրելու, որևէ պատիժ չկա՞ Արցախը սովի մատնելու համար, մի ամբողջ ժողովրդի ցեղասպանության ենթարկելու համար:

Թե՞ սա հանցանք չէ միջազգային օրենքների ու իրավունքի տեսանկյունից:

Եվ հաջորդը, պարզից էլ պարզ է, որ Ալիևն անում է ամեն ինչ, որպեսզի դեպի Արցախ ուղղված մատակարարումների շարժն ամբողջությամբ տեղափոխվի Աղդամի ուղղությամբ։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակ է անցած դեկտեմբերից, երեք ամիս առաջ էլ Ադրբեջանը անցակետ տեղադրեց Հակարիի կամրջի վրա՝ առհասարակ արգելելով սննդի ու անհրաժեշտ իրերի տեղափոխումը։

Լաչինի միջանցքի փակումը Ալիևի նպատակն էր, հետևաբար, դրանով նա գործի դրեց Արցախը հայկական պահելուց զրկելու իր պլանը: Հիմա այդ պլանը անարգել թո՞ւյլ են տալու, որպեսզի շարունակի գործել... Սա է խնդիրը:

Իսկ երեկվա օգնությունը մեկանգամյա էր, հետևաբար, որևէ մեկը չպետք է դրանից գոհ լինի։ Դեռ բոլորովին էլ պարզ չէ, թե Լաչինի միջանցքով բեռներ ե՞րբ կտեղափոխվեն Արցախ, ի վերջո, կվերականգնվի՞ միջանցքով Արցախ բեռների ու մարդկանց անխափան տեղաշարժը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1852 անգամ
Լրահոս
Բռնի տեղահանված արցախցիները միայնակ չեն Արայիկ Հարությունյանը շրջում է օպերատիվ համարներով. նրանք վախեցած են ՔՊ-ին հաջողվել է համաձայնության հասնել Վարդան Ղուկասյանի կուսակցության հետ. ինչ սպասել ավագանու առաջին նիստին Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը. լրատվամիջոցներ Հռոմի ստատուտն ու դրա հետևանքները Արցախի անկման խորքերը. Ով և ինչպես է լցնելու «դատարկությունը» Տարածքը որտեղից գնդակոծվել է մեր մեքենան Նիկոլ Անհողն առանց մի կրակոցի 2020 թ֊ին նվիրել է ադրբեջանցիներին... Հանդիպում ԱԳՆ-ում՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ Թուրքիան Ադրբեջանին ԱԹՍ-ներ կմատակարարի. Բայրաքթար Հայտարարություն՝ Արցախից բռնի տեղահանված և Կապանում բնակեցված քաղաքացիների համար Հայաստանի 14 դպրոցներում դասավանդվել է թուրքերեն, իսկ 4-ում՝ ադրբեջաներեն Հայկական կողմը զոհ ունի Թուրքիան նոր ԱԹՍ-եր կտա Ադրբեջանին Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes Benz»-ը, «Opel»-ը և «VAZ»-ը. կա տուժած Այս պահի դրությամբ՝ հաշվառում է ստացել ԼՂ-ից տեղահանված 91,031 անձ Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական պարեկային ծառայության ուղղությամբ. ՌԴ ՊՆ Ավելի քան 27 հազար երեխա է Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան. ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյան 24News-ը ոչ մի կապ չունի արցախցիների նկատմամբ ատելություն տարածող նյութերի հետ. ՀԺՄ Ռուս-վրացական սահմանին 600-ից ավելի բեռնատարներ են հերթում կանգնած Կրեմլը վերջին նախազգուշացումն արեց Երևանին Ինչ որոշում է կայացվել Արցախի նախագահների հարցով Ո՞ւր և ինչի՞ վրա են ծախսվել այս հսկայական գումարները. Երկիրը թաղում են պարտքերի մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 3-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Փայտյանը Հոկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 3-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լօքմագոզյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am