Սեպտեմբերյան «փայլատակում» Փաշինյանի գլխում

Միայն այն բանից հետո, երբ Փաշինյանի համար պարզ դարձավ, որ արցախցին չի հանձնվում, «այլընտրանքային-Աղդամի»` ճանապարհի բացումը Ստեփանակերտի համար անընդունելի է, իսկ Հայաստանում ընդդիմությունը պատրաստվում է պայքարել ու բեկում մտցնել, սեպտեմբերի 2-ին Փաշինյանը նախ Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով տարածած ուղերձում, փորձեց շտկել իրավիճակը, որոշ խմբագրումներ անել խոսքում...

Փաշինյանը շեշտեց՝ Ղարաբաղի ժողովուրդը էթնիկ զտման առջև է կանգնած Լաչինի միջանցքի շրջափակման, առաջին անհրաժեշտության սննդամթերքի, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների դադարեցման պատճառով. «Հիմնազուրկ են Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված չեն ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիրները»:

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և միջազգային հանրությունը հստակ արձանագրում են, որ հակամարտության համապարփակ ու երկարատև կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես խաղաղ գործընթացի, այդ թվում՝ միջազգային մեխանիզմի ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով։

Փաշինյանը, որը 2021թ. արտահերթ ընտրություններում խոստանում էր Արցախի հարցը լուծել ինքնորոշման իրավունքի հիման վրա, վստահեցրել է, որ Հայաստանը շարունակելու է ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսագործունեության ապահովման, անվտանգության և իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ։

Շատ չանցած Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրին նվիրված ուղերձից Բաքուն արձագանքեց։ Ըստ ադրբեջանական կողմի՝ այդ ուղերձով Հայաստանի կառավարության ղեկավարը կասկածի տակ է դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ «Մենք վճռականորեն քննադատում ենք և մերժում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023թ. սեպտեմբերի 2-ին հրապարակված ուղերձը, որը Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ՝ [Հայաստանի] ունեցած պահանջների, ինչպես նաև Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանում անջատողականության խրախուսման հերթական վկայությունն է», - նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ի՞նչ «բեկում» տեղի ունեցավ Փաշինյանի ուղեղում, որ նա հանկարծ որոշեց Ալիևին պատասխանել, ասելով` «հիմնազուրկ են Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները»:

Փաշինյանը կոնկրետ քայլեր ձեռնարկելո՞ւ է, որպեսզի միջազգային հանրությունը կճանաչի Արցախի Հանրապետությունը, թե՞ օրվա խորհրդին հետևելով նա պարզապես ասաց մի բան, որպեսզի կանխի նույն օրը երեկոյան Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքում հասարակության հոսքին։

Ընդդիմության հանրահավաքը կայացավ, իսկ դրանից հետո, նույն օրը հրապարակվեց արդեն Փաշինյանի ծավալուն հարցազրույցը իտալական La Repubblica թերթին: Այստեղ էլ նա որոշակի դժգոհություն արտահայտեց, ընդգծելով, որ Ադրբեջանը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ին կայացրած որոշումը, որը վերահաստատվել է հուլիսի 6-ին, ու հավելեց՝ դա գալիս է վկայելու նաև «միջազգային իրավակարգի ճգնաժամի մասին, որովհետև, եթե դատարանի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումը չի կայացվում, նման հետևություններ կարող են լինել»:

Ապա Փաշինյանի քննադատության սլաքներն ուղղվեցին դեպի Ռուսաստան...

Պատասխանելով ռուս խաղաղապահների վերաբերյալ հարցին, նա նշեց՝ ստացվում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած առաքելությունը: «Սա լուրջ մտահոգության առիթ է: Եվ, ըստ էության, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հիմնական նպատակներից մեկը հենց քաղաքացիական հասարակության, քաղաքացիական բնակչության անվտանգությունն է: Տվյալ դեպքում անվտանգությունը, այդ թվում՝ ազատ տեղաշարժի իրավունքը, չի ապահովվում, և դա իսկապես մտահոգիչ փաստ է», - հայտարարեց Փաշինյանը:

Պատասխանելով հարցին՝ ԼՂ վերահսկողությունը Ադրբեջանին հանձնելն այն գինն է, որը պետք է վճարվի խաղաղության համա՞ր, Հայաստանի վարչապետն ընդգծեց, որ այսօր Լեռնային Ղարաբաղում իրավիճակը վերահսկում են ԼՂ ընտրված ներկայացուցիչները, և այնտեղ են նաև ռուս խաղաղապահները: «Խոսքը բոլորովին ուրիշ բանի մասին է, որ եթե Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմաթիի հռչակագրի հիման վրա, դա նշանակում է, որ խաղաղություն երբեք չի լինի», - նշեց Փաշինյանը:

Լրագրողի հարցին՝ «ըստ Ձեզ, ի՞նչ երաշխիքներ կան, որ եթե Լեռնային Ղարաբաղն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, Ադրբեջանը կդադարեցնի իր տարածքային պահանջները Հայաստանի Հանրապետությունից», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. - «Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովված լինեն և երաշխիքներ լինեն»: «Ինչ վերաբերում է մյուս՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունների ճանաչման հարցին, եթե խաղաղության պայմանագիրն այդպիսի երաշխիքներ չունենա իր մեջ, չստեղծի, այդ խաղաղության պայմանագիրը կլինի անիմաստ: Եվ սա է պատճառը, որ մենք ուզում ենք ունենալ խաղաղության այնպիսի պայմանագիր, որը Ձեր նշած երաշխիքը կտա: Մյուս կողմից, դարձյալ ուզում եմ ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում՝ չափազանց կարևոր է մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու առումով», - հայտարարեց նա:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին՝ Փաշինյանն ընդգծեց՝ դա առաջին հերթին Հայաստանի, Ադրբեջանի, նաև Լեռնային Ղարաբաղի անելիքն է, բայց մյուս կողմից մեր միջազգային գործընկերները պետք է առավել գործուն ջանքեր գործադրեն խաղաղությունը մեր տարածաշրջանում հնարավոր դարձնելու համար: «Բայց նաև ժամանակակից աշխարհի առանձնահատկությունն այն է, որ աշխարհը շատ փոքր է, և մի տարածաշրջանում տեղի ունեցող թեկուզ փոքր իրադարձությունները կարող են բերել գլոբալ հետևանքների: Այս առումով, իհարկե, մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը կարևոր է նաև գլոբալ անվտանգության տեսակետից», - ընդգծեց նա:

Փաշինյանը չմոռացավ նաև ՀԱՊԿ-ի թեման...

Լրագրողի դիտարկմանը, որ դեռևս Հայաստանի որոշ տարածքներ օկուպացիայի տակ են Ադրբեջանի կողմից՝ «ինչպե՞ս եք բացատրում Ռուսաստանի չմիջամտելու և իր ՀԱՊԿ պարտավորությունները չկատարելու պահվածքը», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ «Ձեր նկարագրած իրավիճակը խոսում է ճգնաժամի մասին»: «Հայաստանի հանրությունը խորը հիասթափություն է ապրել և ապրում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործելակերպի վերաբերյալ, կարծում եմ՝ ակնհայտ է: Նաև սա է պատճառը, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2022թ. աշնանը Երևանում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը չվավերացրեց, չմիացավ մի շարք փաստաթղթերի, և քանի որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, այդ դեպքում որոշում չընդունվեց», - ընդգծեց նա:

Փաշինյանի բախտն, ինչ-որ առումով, նույնիսկ բերել է...

Նա միայն խոսում է, շատ հաճախ իրարամերժ հայտարարություններ անելով, իսկ տարածաշրջանային խաղացողները գործում են: Եվ շատ դեպքերում` զբաղվում նաև Հայաստանի շահերի պաշտպանությամբ:

Ամենաթարմ ու ուշագրավ հայտարարությունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների վերջին հանդիպումից հետո հնչեց: «Եկել է ժամանակը, որ Կովկասում վերջ դրվի լարվածությանն ու հակամարտությանը և խաղաղության ու համագործակցության շրջան սկսվի։ Իլհամ Ալիևի հետ լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություններին և երկխոսություններին և երբեք չենք ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն և պատմական տարանցիկ ուղիների սահմանափակում», հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը:

Սա իրանցի ու թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումն էր, և չի բացառվում երկու երկրների առաջին դեմքերի հանդիպումն առաջիկայում: Իսկ նման արձանագրումը պաշտոնական Թեհրանի կողմից կոնկրետ ազդակ է Էրդողանին և նրա կրտսեր «եղբորը»` Ալիևին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 12124 անգամ
Լրահոս
Անդրանիկ Քոչարյանը կասի՞՝ իրենք երբ են «սատկելու»․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Անդրանիկ Քոչարյանը Նիկոլին ինքնասպանության կոչ արե՞լ է․ Բաբկեն Հարությունյան (video) Արցախից Հայաստան տեղափոխված 14 պացիենտ է մահացել. առողջապահության նախարար (video) Արցախից բռնի տեղահանվածների թիվն անցել է 100 հազարը Սրանք արյուն են ուզում․ Աննան պատրաստ է Հայաստանը «կուլ տալ»․ Հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Ազգային ժողովի նախագահի աթոռին վեր ընկածը նորից զգացել է աթոռի տակի դողը «Այդ տեսակը, եթե կա, ապա չի կարող հայ ժողովրդի մաս լինել». Արտակ Զաքարյան Արցախը ընկավ, և ոչ մի հրաժարական՝ ոչ մի պետական պաշտոնյա, ոչ մի դիվանագետ, ոչ մի զինվորական․․․ ոչ ոք անգամ ծպտուն չհանեց. Կարեն Հարությունյան Սրա հայտարարածը բացահայտ ֆաշիզմ ու բռնություն է. Նաիրա Զոհրաբյան Ալեն, դու հայրենադավ ես, իսկ ես՝ ոչ․ ես քեզ հետ ո՞նց կարամ միասնական լինել․ Ռուբեն Մելիքյան Ամենասարսափելին առջևում է. ՀՀ իշխանությունը կարող է այդ մարդկանցից շատերին հանձնել Ադրբեջանին Հայկական երկրորդ պետությունում մնացել է մի քանի հարյուր մարդ Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում Արցախից բռնի տեղահանված 98 հազար 929 քաղաքացի արդեն հատել է Հայաստանի սահմանը․ նոր տվյալներ Կիպրոսը դատապարտում է ԼՂ-ում Ադրբեջանի էթնիկ զտումների գործողությունները՝ դիտարկելով նաև բռնի տեղահանվածներին տեղավորելու հարցը Գետափ գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ Խոշոր ավտովթար` Երևանում. վարորդն ու վիրավորները արցախցիներ են Սուրենավանի վարչական ղեկավարը սպառնացել է ցույցերին մասնակից արցախցիներին զրկել օգնություններից Վերջին հայը լքեց Արցախը, Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել, եթե սրանք չվռնդվեն Հայաստանի կառավարող վենախավում են ապրելու իրավունք չունեցողները․ Նալչաջյանն՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Մտավորականները կառավարությունից պահանջում են հետևողական պաշտպանել Ռուբեն Վարդանյանի իրավունքները Հայաստանի տապալման բոլոր հիմքերն այլևս առկա են. Ռուբեն Մխիթարյան Պետության հատկացրած կացարանի համար արցախցի ընտանիքից գումար են պահանջել Ժողովրդին մի՛ մեղադրեք, ժողովուրդն այս ամենին դեմ է (video) Հայաստանի իշխանությունն ա մեղավոր էս մեր վիճակի համար, Ալիևը սաղ աշխարհին հաղթեց․ արցախցի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովեփյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նանե Սիմոնյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նանե Սիմոնյանը Սեպտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am