Երևան-Աշտարակ ճանապարհին «Mercedes»-ն անհայտ հանգամանքներում հայտնվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների վրա
Այսօր՝ մայիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ճանապարհի Պռոշյանի վարչական տարածքում:
Shamshyan.com-ի տեղեկություններով, «Mercedes» մակնիշի ավտոոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում հայտնվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների վրա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։