Փաշինյանական գործունեության հետևանքով Երևանը շատ արագ վերածվելու է «էրիվանի»

7օր.am-ը գրում է

Սեպտեմբերի 17-ին նախատեսված Երևանի ավագանու ընտրություններին, դատելով հայտարարություններից, քանականական առումով մի շարք կուսակցություններ են մասնակցելու: Բայց չնայած այդ թվացյալ «բազմազանությանը», արդեն կարելի է ասել, որ քաղաքական բովանդակության առումով պատկերը միանգամայն պարզորոշ է:

Արդեն կարելի է ասել, որ մի կողմում ինքնավերարտադրվելու նպատակ հետապնդող Նիկոլ Փաշինյանն է՝ իր սատելիտներով ու փաշինյանական իշխանությանն սպասարկող զանազան գրպանային ու կիսագրպանային «ուժերով»:

Այս շրջանակի, այսպես ասենք՝ մոտեցումները պարզ են կամ առնվազն կանխատեսելի են: Դե Տիգրան Ավինյանի տեսքով ներկայացող Նիկոլ Փաշինյանի դեպքում, որ՝ հաստատ: Ավելի շատ ասֆալտեղեն փռել, ավելի շատ բարձրահարկ շենքեր տնկել, ավելի շատ փող, ավելի շատ փոշի, ավելի շատ՝ «ծյունինգ» արած կարծեցյալ «լավ կյանք»:

Ուղեկից խմբի հիմնական ասելիքն էլ «մայրաքաղաքային» է լինելու այն իմաստով, որ պարփակվելու է, օրինակ, վերելակներն ավելի լավ փոխելու, ավելի «թույն» ավտոբուսներ բերելու, մի խոսքով մայրաքաղաքային տնտեսության այս կամ այն հարցը լուծելու խոստումներով, պլյուս՝ բոլորին արդեն զզվեցրած աղբահանությունը, մանավանդ Նուբարաշենի՝ պարբերաբար այրվող բնապահպանական աղետ-աղբավայրի անլուծելի հարցի վերաբերյալ երկար-բարակ խոսակցությունները:

Դա, միգուցե լավ կլիներ, եթե Երևանը Հայաստանում չլիներ, այլ Նորվեգիայում ու քաղաքային ավագանի մղվող ուժերն էլ մրցեին զուտ քաղաքային հարցեր լուծելու խոստումներով կամ կարողություններով:

Բայց Երևանը դեռևս Հայաստանում է, իսկ դա նշանակում է, որ վերը թվարկվածների ամբողջ ակտիվության խնդիրը Նիկոլ Փաշինյանի խաղն սպասարկելն է, և՝ ընդամենը:

Արդեն հայտնի է նաև, որ ընդդիմադիր հիմնական ուժերը՝ որպես կուսակցություններ, չեն մասնակցելու այս ընտրություններին, այսինքն՝ անմիջականորեն չեն ներգրավվելու ընտրապայքարում:

Սակայն, ընդդիմադիր «Մայր Հայաստան» շարժումն առավել քան նկատելի ու նույնքան էլ հստակ հայտարարեց ընտրապայքարի մեջ մտնելու մասին: «Մայր Հայաստանը», փաստորեն, միակ ընդդիմադիր միավորումն է, որն Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ՝ մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին:

Երևանի՛: Ու սա հիմնական հարցն է, եթե չասվի՝ հարցերի հարցը:

«Մայր Հայաստանի» ընտրապայքարային ասելիքն ու պայքարի հիմնական ուղղվածությունն իշխանափոխությունն է՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը: Մարդիկ բացեիբաց հայտարարեցին դրա մասին: Ու դա է կարևորը:

«Մայր Հայաստանի» մոտեցումն ու նպատակն այն է, որ Հայաստանի մայրաքաղաքը շարունակվի մնալ ու կոչվել Երևան:

Մինչդեռ փաշինյանական իշխանության ու իր արբանյակների գործունեության ուղղվածությունն ու հետևանքն այն է կամ այն է լինելու, որ Երևանը, ընդ որում, տեսանելի ապագայում արագորեն վերածվելու է «էրիվանի», այսինքն՝ ադրբեջանաթուրքական տիրապետության տակ գտնվող կիսահայաբնակ խառնիճաղանջ բնակատեղու: Ընդ որում, որոշակի չափազանցություն է այն պատկերացումը, թե Էրիվանում հայ բնակիչներ էլ են լինելու: Չկասկածեք, որ Նիկոլ Փաշինյանն ու ադրբեջանական թուրքերը հայերին Երևանից էլ դուրս կմղեն կամ կոտորածի կմատնեն:

Հիմա, թե ի՞նչ օդորակիչ կլինի ինչ-որ ավտոբուսի մեջ կամ չի լինի, կներեք, բացարձակապես միևնույն է, եթե Արցախ չի լինելու: Իսկ եթե Արցախ չի լինելու, չի լինելու Հայաստան: Իսկ եթե Հայաստան չի լինելու, ի՞նչ ընտրություն-մնտրություն: Իսկ այդ կործանումը կարելի է կանխել, արգելակել՝ իշխանությունից հեռացնելով Նիկոլ Փաշինյանին: Եվ նման խնդիր դրել է «Մայր Հայաստան» շարժումը: Սա է կարևորը:

 

դիտվել է 122 անգամ
Լրահոս
Արամ Ա Վեհափառ Հայրապետը քննարկել է Հայաստան-Սփյուռք հարաբերություններում այսօր ստեղծված իրավիճակը Ադրբեջանը համաձայն էր հոկտեմբերի 19–ին կանգնեցնել պատերազմը, Փաշինյանը մերժեց. Ռոբերտ Քոչարյան Եթե չունես մարտունակ բանակ, դու ունենալու ես ոչ թե գործընկերներ, այլ աշխարհաքաղաքական շեֆեր. Քոչարյան Նախկին նախագահներով առաջարկել ենք ամեն մեկս մի ուղղություն վերցնել եւ փորձել օգտակար լինել. Ռոբերտ Քոչարյան «44-օրյա պատերազմը կարող էր այլ ելք ունենալ» Գեղակերտի դպրոցի տնօրենին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան Անխնա ծախսում է պետական ռեսուրսները. Ոսկան Սարգսյան Ո՞ւմ շահերն է սպասարկում ՀՀ կառավարությունը. Արմեն Այվազյան Այս օրը պետք է հիշեցնի ոչ թե իշխանության արկածախնդրությունը, այլ՝ պետականության պատասխանատվությունը Աստված կոչում է մեզ լինելու Իր որդիները ԱԺ գլխավոր աթոռին լղոզված մարդակերպ թափոնն այսօր բարբաջել է Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում․ վիրավորներ կան Մենք կիսում ենք Մայր Աթոռի մոտեցումները, կարգալույծը չի կարող քահանայագործել. Վազգեն Սրբազան Ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի ՔՊ-ական տնօրեն Անուշ Համբարձումյանը Երբեմնի հաղթող Արցախը պարտվեց ոչ այնքան դիմահար, որքան թիկունքից հասցված հարվածից. Սենոր Հասրաթյան Մարդիկ կարող են շղթայել մարմինը, բայց ոչ հավատքը․ Արագածոտնի թեմի կալանավորված առաջնորդի խոսքը Բժիշկներին չեն թողնում տեսակցել Վարդան Ղուկասյանին․ համայնքապետարանը դիմել է դեսպաններին Հայ ժողովրդի ողբերգության անմիջական մեղավորներն իրենց արժանի պատիժը կստանան․ Աշոտյան Կարգալույծ Հունանյանը քահանայի իշխանություն չուներ Պատարագի մասնակիցներին մեղքերի թողություն տալու Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի ավանդատուն-թանգարանի գանձերը Գործող ռեժիմի իրական կոնցեպտը «Կախյալ Հայաստանն» է, որտեղ ՀՀ-ն ֆորմալ դեր ունի․ Աբրահամյան Միքայել Սրբազանի գործով (Չ)դատավոր Արմինե Մելիքսեթյանի հերթական գլուխգործոցը 2. Երեմ Սարգսյան Թուրքի կոշիկը չպետք է լինի այս հողի վրա․ Նեթանյահու Հայաստանն ամեն ինչ արել է, որ ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից․ Քոչարյան Եկեղեցու դեմ սանձահարված արշավի արդյունքում հայ ժողովուրդն ավելի համախմբվեց Եկեղեցու շուրջ․ Մելոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am