Բաքվում ընդդեմ Արցախի «ռազմական գործողության» սցենարներն են մտմտում

Այսօր Մոսկվայում հանդիպում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ Սերգեյ Լավրովը, Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը եռակողմ բանակցություններից բացի նաև երկկողմ հանդիպումներ կունենան։

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության համաձայն, բանակցությունների ընթացքում արտգործնախարարները «կվերլուծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի ուղիները» և եռակողմ պայմանավորվածությունների կատարմանն ուղղված քայլերը։ «Հատուկ ուշադրություն կհատկացվի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի պատրաստմանը, մնացյալ հարցերի որոնմանը, ինչին Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել», - հայտարարել է պաշտոնական Մոսկվան։

Ռուսաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ, նախարարները կքննարկեն նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մյուս առանցքային ուղիները, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատումը»։

Ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունը նաև տեղեկացնում է՝ Բայրամովի և Միրզոյանի հետ առանձին հանդիպումներում Լավրովը նախատեսում է կենտրոնանալ «քաղաքական, առևտրի, տնտեսական և հումանիտար ոլորտների հարցերի քննարկման վրա»։

Ռուսաստանյան հանդիպումը տեղի է ունենում խիստ կարևոր իրավիճակում...

Բրյուսելի հովանու ներքո տեղի ունեցած բանակցություններից հետո` Արցախում արդեն լիակատար հումանիտար ճգնաժամ է, գումարած` Բաքվի պահանջները էլ ավելի են ինտենսիվացել, պատերազմի վտանգը գնալով մեծանում է, Փաշինյանը արդեն բաց խոսում է պատերազմի վերսկսվելու մասին:

Իրենց հերթին Ադրբեջանի լրատվականներն արդեն բացեիբաց հոդվածներ են հրապարակում Արցախում մոտալուտ ռազմական «հատուկ օպերացիայի» իրականացման ծրագրերի մասին:

Ալիևը հերթական անգամ պահանջներ է ներկայացրել Հայաստանին:
«Խաղաղության պայմանագրի համար Հայաստանը պետք է ոչ միայն հայտարարի, այլև ստորագրի, որ ճանաչում է Ղարաբաղն ու ութ անկլավները Ադրբեջանի կազմում»,- չինական Media Group media corporation-ին ասել է Ադրբեջանի նախագահը։ Իլհամ Ալիևն ընդգծել է՝ այդ դեպքում պայմանագիրը կարող է ստորագրվել մոտ ապագայում։

«Հայաստանն արդեն շատ կարևոր հայտարարություն է արել, և ոչ միայն ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը անցած հոկտեմբերին, այլև այս մայիսին հստակեցրել, որ ճանաչում են Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, ինչպես մենք էինք պահանջել։ Նրանք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քառակուսի կմ, ինչը նշանակում է Ղարաբաղը և ութ ադրբեջանական անկլավները ներառյալ։ Դրանից հետո մնացել է մեկ բան, որ դա ամրագրվի թղթի վրա և ստորագրվի», - ասել է Ալիևը։

Ընդ որում, խոսելով Ղարաբաղի հայերի մասին, Ալիևը կրկին պնդել է, թե հավելյալ միջոցառումների ու երաշխիքների կարիք ամենևին չկա․ Ադրբեջանի սահմանադրությունը լիուլի բավարար է նրանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու համար:

«Հայերը, որոնք ապրում են Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում, կունենան նույն իրավունքներն ու անվտանգության երաշխիքները, ինչ Ադրբեջանի ցանկացած այլ քաղաքացի», - ասել է նա։

Հայաստանի նախագահն, իր հերթին, հարցազրույց է տվել տեղական «Լա ռեպուբլիկա» պարբերականին, ընդգծելով, որ Բաքվի հռետորաբանությունը ագրեսիվ է և մտահոգիչ։ «Պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի», - պնդել է Վահագն Խաչատուրյանը, կրկին նշելով, թե Բաքուն ուզում է հայաթափել Լեռնային Ղարաբաղը։

Ժամեր անց Իտալիայում Ադրբեջանի դեսպանը նույն թերթում պատասխանել է Հայաստանի նախագահին ու կրկին մեղադրել հայկական կողմին ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։ Չնայած պաշտոնական Երևանի շարունակական հայտարարություններին, թե Հայաստանը Լեռնային Ղարաբաղում զինվորներ չունի, ադրբեջանցի դեսպանը գրել է՝ «տասը հազար հայ զինվորականներ դեռ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից, և ադրբեջանական ութ գյուղեր դեռ մնում են օկուպացիայի տակ»։

Ադրբեջանի իշխանական հռետորաբանությանը միացել են նաև «անկախ» վերլուծաբաններն ու լրատվամիջոցները։ Ընդդիմադիր հայացքներով հայտնի «Թուրանի» խմբագիր Շահին Հաջիևը գրել է՝ «Ղարաբաղում ապօրինի խմբավորումների դեմ սպասվող ռազմական գործողությունը վերջին շաբաթներին ամենից շատ քննարկվող թեմաներից է, և միայն ժամանակի հարց»։ «Քարտեզի վրա վերլուծելով առաջիկա գործողության պարամետրերը՝ ռազմական փորձագետները նշում են դրա առավել տրամաբանական տարբերակները», - գրում է «Թուրանի» խմբագիրը, մատնանշելով՝ քանի մարդ է ապրում Լեռնային Ղարաբաղում, քանի զինվոր ու ինչպիսի զինտեխնիկա կա այնտեղ՝ իրենց հաշվարկներով, Արցախի որ համայնքները կարող են հայտնվել հարձակման թիրախում և ինչպես։

Զուգահեռ ադրբեջանցի վերլուծաբանները շարունակում են պնդել՝ Ղարաբաղի հայերի համար բաց է Աղդամով օգնություն ստանալու հնարավորությունը, չթաքցնելով, որ դա նպատակ ունի ճանապարհ բացել ինտեգրման համար։

«Եթե հայ համայնքը ընդունի մարդասիրական օգնությունը, դա նախադեպ կստեղծի, գուցե ոչ զանգվածաբար, որ նրանք նաև Ադրբեջանի քաղաքացիությունն ընդունեն մոտ ապագայում», - Թվիթերում գրել է քաղաքական վերլուծաբան Ֆուադ Շահբազը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1992 անգամ
Լրահոս
Թուրքիայում վերականգնվում է Քառասուն մանուկ հայկական եկեղեցին ՆԳՆ-ն Հալաբյան փողոցում լքված նորածնի մասին #ՈւՂԻՂ.Դուրս են հանել ու ի՞նչ են ասել Նիկոլ Փաշինյանին․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, «Ուժեղ Հայաստան», չե՛ք հասկանու՞մ՝ ՔՊ-ի հետ չե՛ն երկխոսում, այլ․․․ Անդրեասյան (video) ԱԽՏ տարածաշրջանում նոր սպառազինությունների տեղակայման պլանները սպառնալիք են ՌԴ-ի համար․ Պուտին Նոր Խարբերդում 67-ամյա տղամարդը ինքնասպանություն է գործել, դեպքը ներկայացվում է մանիպուլյատիվ Ալիևը Հայաստանին կոչ է արել չնեղանալ Սրա վերջը ո՞րն է․ ի՞նչ է սպասվում․ Մեսրոպ Մանուկյան-Հայկ Ֆարմանյան երկխոսություն (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, սա ձեր բացթողումն էր․ Գառնիկ Դանիելյանը պետք է լիներ․ Թովմասյան (video) Իսրայելը Լիբանանի հարավում 4-հարկանի դպրոց է պայթեցրել Ադրբեջանից մասնագետներ են եկել Մեղրիի տարածաշրջան․ Նարեկ Կարապետյանը փակագծեր բացեց (video) Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է․ Ամստերդամ «Խաչատուր Սուքիասյա՛ն, էս ոնց խայտառակվեցիր» (video) Իմ կենսագրության մեջ չկա մի կետ, որից ես հրաժարվեմ, հպարտ եմ, որ Ղազինյանն իմ ընկերն է. Ֆարմանյան (video) Որքա՞ն է թանկացել պետական պարտքի սպասարկումը. Հայկ Ֆարմանյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Պուտինը շատ կարևոր հայտարարություն արեց (video) Կրակոց՝ Արարատի մարզում․ վիրավորի կյանքը փրկել չի հաջողվել Արամ Վարդևանյանը ՔՊ-ից պահանջեց վերև նայել (video) Փաշինյա՛ն, սա քո փրկօղակն է․․․ Աննա Գրիգորյան (video) Այս պահի դրությամբ լուրջ խնդիրներ չունենք, բայց ինքը անընդհատ հսկողության տակ պետք է լինի. Չալաբյանի կինը՝ ամուսնու առողջական խնդիրների և բանտային պայմանների մասին «Անիծվա՛ծ ՔՊ-ականներ, սպասե՛ք արա, գիտեք՝ ինչ է լինելու»․ Անաստաս Իսրայելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am