Ալիևի նյարդերը տեղի տվեցին. Ընդդեմ Մոսկվայի արշավին Բաքուն էլ միացավ

Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի տարածքի մաս։ Մենք հարգանքով ենք վերաբերվում Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշմանը, սակայն դա արմատապես փոխեց այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվեց Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի իրավիճակը, բրյուսելյան բանակցությունների ֆոնին այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի ԱԳՆ-ն:

«Կարծում ենք, որ այս պայմաններում չպետք է Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա։ Պետք է անհապաղ սկսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը՝ հենվելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա», արձանագրում է Մոսկվան։

Ռուսական կողմը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի բնականոն կենսագործունեության վերականգնմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին ակտիվորեն նպաստելու տրամադրվածությունը: «Պատրաստ ենք մոտ ժամանակներս Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու բարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարման ուղիները, ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման, որին հաջորդելու է Մոսկվայում կայանալիք ռուս-ադրբեջանա-հայկական գագաթնաժողովը՝ Հիշյալ փաստաթղթի ստորագրման համար», ասվում է հայտարարությունում։

Այնուհետև ՌԴ ԱԳՆ-ն շեշտում է` Ադրբեջանի ղեկավարությանը կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման, դրանով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը վերսկսելու, ինչպես նաև տարածաշրջանի էներգամատակարարման համար:
Այսպես, Բրյուսելում Հայաստան-Ադրբեջան խնդիրների լուծման բանակցությունների ընթացքին Մոսկվան, այսպես ասած` «հստակություն» մտցրեց:

Ռուսական ակնարկը բավական ուղիղ է` եթե Հայաստանի իշխանությունը ճանարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Մոսկվայից պետք չի ակնկալել, որ նա Ռուսաստանը նույնը չի անելու:

Բայց ամենահետաքրքրականն այն է, որ ՌԴ ԱԳՆ-ի այսպիսի հայտարարությունն անգամ դուր չի եկել Ադրբեջանի իշխանություններին:

Բաքուն քննադատել է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը, պնդելով, թե այն հակասում է «Ադրբեջանի ու Ռուսաստանի դաշնակցային փոխազդեցության մասին հռչակագրին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի`Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության մասին հայտարարություններին`ներառյալ Ղարաբաղի շրջանը»:

«Անթույլատրելի է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը մեկնաբանի այն փաստի համատեքստում, թե Հայաստանի վարչապետը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը:
Այսինքն, Մոսկվայի ուղիղ կոչը Բաքվին, որով հորդորել էին անհապաղ բացել Լաչինի միջանցքը, վերականգնել ազատ տեղաշարժն ու էներգակիրների մատակարարումը, Ալիևը համարել ռուս-ադրբեջանական բարեկամությանը հակասող: Բաքուն էլ իր հերթին ռուսական կողմին է մեղադրել «նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների լիակատար իրագործումը չերաշխավորելու համար»:

Որպես հիմնավորում` Ադրբեջանը պնդում է, թե «Լաչինի ճանապարհով ապօրինի գործունեությունը`զենք֊զինամթերքի ու զինված խմբավորումների տեղափոխումը չի կանխվել», «հայկական զինված ուժերի մնացորդները վերջնականապես դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից»: «Ճիշտ հակառակը` հայկական զինված ուժերը աջակցություն են ստանում ռուս խաղաղապահ առաքելության առաջնորդության ներքո»:

Ծավալուն հայտարարության մեջ որևէ տեղ չօգտագործելով «Լաչինի միջանցք» եզրույթը՝ Բաքուն ընդգծում է` «Լաչինի ճանապարհին անցակետը տեղադրվել է Ադրբեջանի ներքին օրենսդրության, ինչպես նաև միջազգային կանոնների համաձայն` ապօրինի գործունեությունը կանխելու և թափանցիկություն երաշխավորելու համար»:

Ադրբեջանը միաժամանակ անհիմն է որակել Ռուսաստանի պնդումները տարածաշրջանում խորացող մարդասիրական ճգնաժամի մասին, կրկին նշելով, թե «կան հնարավորություններ հայ բնակիչների հնարավոր կարիքները բավարարել Աղդամ֊Խանկենդի ճանապարհով»:

Ռուսաստանի արտգործնախարարությունը, մինչդեռ, ահազանգել էր` «այսօր իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգանում է բացասական սցենարով, հումանիտար ճգնաժամը գնալով խորանում է, տեղի բնակչությունը սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակաս է զգում, գործնականում զրկված է էլեկտրաէներգիայից ու գազից»։

Այսինքն, Ալիևը Արցախի այլ «ճանապարհ է» առաջարկում. լիակատար ինտեգրում Ադրբեջանին` Աղդամի ճանապարհով: Ահա, այսպես են հոգալու արցախահայության կարիքները` սնունդ, դեղորայք, և այլն` ամեն ինչ կարող եք ստանալ Ադրբեջանին, եթե ընդունեք Ադրբեջանի քաղաքացիություն, հրաժարվեք Արցախից:

Ստացվում է, Ալիևն էլ իր հերթին միացավ ընդդեմ Ռուսաստանի արշավին. Մի քանի օր առաջ Էրդողանը ցուցադրեց հակառուսական քայլեր, այժմ էլ`հերթն Ալիևինն է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 84176 անգամ
Լրահոս
Հանրապետությունում սպասվում է անձրև, ամպրոպ ու քամու ուժգնացում Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը Հայաստանում երկրաշարժ է եղել Ռուսաստանը հատուկ գործողություն է սկսել ՆԱՏՕ-ի սպառնալիքներից պաշտպանվելու համար․ Պեսկով Աշխարհն, ավելի քան երբևէ, մոտ է միջուկային պատերազմին․ Լուկաշենկո Երևան-Աշտարակ ճանապարհին «Mercedes»-ն անհայտ հանգամանքներում հայտնվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների վրա Գործող իշխանությունը Հայաստանը թողել է առանց դաշնակիցների. Անդրանիկ Թևանյան Սուտասանների թագավորության արքայից արքա տիտղոսին դժոխքում ոչ մեկ չի մոտենում. Սոս Հակոբյանը՝ Փաշինյանին Թե բա՝ կիրանցիները գոհ են սահմանազատման արդյունքներից. գոնե 50 %-ին հարցրե՞լ եք գո՞հ են թե՞ ոչ. կիրանցի Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ» Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան «Սա ասուլիսի «մեխերից» մեկն էր, եթե ոչ առանցքայինը՝ կոմպրոմատների ակնարկ, ընդ որում՝ ոչ միայն լոկ մեկ մարդու ուղղված». Հակոբ Բադալյան 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին 10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոց Կտրվեր այս ձեռքս, որ քեզ ընտրել եմ․ Քաղաքացին՝ Փաշինյանին Հնարավոր է, հիմա սահմանազատումը կանգնեցրել են, որ հետո ավելի վատ բանով մեզ անակնկալի բերեն․ կիրանցցի Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում, վտանգի մեջ է Հայրենիքը․ Պարտավոր եմ և գնում եմ Եկեղեցու կանչով․ Մետաքսե Հակոբյան «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը ավտոերթ է իրականացնում Գյումրիում (Տեսանյութ) Ավտոբուս է այրվել Նորաշեն թաղամասում «Անգամ այս իշխանության օրոք դատարանը վճռեց, որ Մանե Գևորգյանը զրպարտել է Արթուր Վանեցյանին, Արման Բաբաջանյանն էլ դատարանում պարտվեց»․ Իրավապաշտպանը փաստեր է հիշեցնում Եվրոպայի 30 քաղաքներում տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ՀՀ կառավարության ղեկավարը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը․ Արթուր Ղազինյան Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am