Լավ, բա իշխանությունից հատկապես ո՞ւմ «դաբրոյով» էր 3 տոննա կոկայինը Հայաստան գալիս

Օրերս հերթական թմրանյութային բացահայտումն է եղել: Ինչպես հաղորդում է պետեկամուտների կոմիտեն, «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում Հայաստանից Ավստրալիա առաքվող միջազգային սուրհանդակային առաքանու մաքսային հսկողությամբ, ի թիվս այլ ապրանքների, հայտնաբերվել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի զանգվածով լցված կազմերով պատրաստված 2 գիրք, որոնց ընդհանուր քաշը կազմել է 1,5 կգ:

Հետագա գործողությունների արդյունքում պարզվել է, որ ուղարկողը Իրանի քաղաքացի է, որը հայտնաբերվել և ձերբակալվել է: Այլոց ներգրավվածությունը, ինչպես հաղորդվում է նման դեպքերում, պարզվում է:

Սա, կարելի է ասել, ևս մեկ փաստ է, որը գալիս է լրացնելու այն խորացող տպավորությունը, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում Հայաստանը թմրամիջոցների շրջանառության ակտիվ «խաչմերուկի» է վերածվել: Կիլոներով մետամֆետամին, տոննաներով՝ կոկային, չգիտես, թե է՛լ ինչ:

Ի դեպ, կոկայինի մասին: Նոր տեղեկություններ չի հաղորդվում: Ինչ մայիսի վերջերին զվարճացրել էին հաղորդագրությամբ, ըստ որի, մի քանի տոննա կոկայինի մի քանի հարյուր միլիոն եվրո գնահատվող գործարքը բանան ներկրող ընկերության պահեստապետի վրա են ջարդում, այլևս ձայն-ծպտուն չեն հանում:

«Պաշտոնական վարկածով» ստացվում է, որ Միհրան Պողոսյանը, գտնվելով հետախուզման մեջ ու երևի դա քիչ համարելով, որոշել է մի հատ էլ նարկոտրաֆիկին առնչվել ու իր ընկերության միջոցով բերել է տվել 1 տոննա կոկային, բայց դրա մասին իր աշխատակիցներին ընդհանրապես ոչինչ չի նախազգուշացրել: Նրանք էլ, օրը ցերեկով, բազմաթիվ վկաների ներկայությամբ, իրենց ընկերության պահեստում հայտնաբերել են բանանի արկղերի մեջ դրված մաքսանենգ ու ապօրինի ապրանքը: Բայց դա դեռ ամենը չէ: Պարզվում է, որ Միհրան Պողոսյանն այնքան «ուժեղ» գործ է բռնել, որ 1 տոննա կոկայինի խմբաքանակի հայտնաբերման մասին իմանալով... նույնիսկ իր թաքնվելու վայրը «վառելու» գնով, ինքնաբացահայտվել է:

Իսկ այ, հետաքրքիր է, թե Իտալիայում հայտնաբերված 3 տոննա, կներեք, 2,7 տոննա կոկայինն ո՞ւմ համար և ամենակարևորը՝ ո՞ւմ «դաբրոյով» էր Հայաստան գալիս: Տվյալ դեպքում, պարզից էլ պարզ է, որ նման խոշոր խմբաքանակը կարող էր ուղարկվել Հայաստան միայն այն դեպքում, երբ ուղարկողը առավել քան վստահ էր, որ Հայաստանի իշխանությունների հետ «հարցերը լուծված» են, երաշխիքներ են տրված և այլն: Ըստ որում, նման «դաբրո» կարող էր տալ նա, ով իշխանական բուրգի ամենավերևում է: Իսկ դա Նիկոլ Փաշինյանն է:

Այնպես որ, հարցը, թե իշխանական բուրգից հատկապես ո՞ւմ «դաբրոյով» կարող էր Հայաստան 3-4 տոննա կոկային ուղարկվել, կարծում ենք, հռետորական է:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 731 անգամ
Լրահոս
Նիկոլը պաչկեքով դոլարները շարել է դիմացն ու նստել․ Հովհաննես Շահինյան (video) Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները Դե Փաշինյան, մայիսի 28-ին կտեսնեք․ Արշակ Կարապետյան (video) Հնարավոր է՝ Կիրանցից տեսախցիկները հեռացնում են նոր գործողության համար․ Արսեն Բաբայան (video) Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ Սրբազաննե՛ր, ձեզ սպասում ենք Երևանում․ Ռուբեն Հակոբյան (video) Վայոց ձորում «UAZ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն «Վազգեն Մանուկյանի քելեխն էին խմում»․ սա ՔՊ-ի ատելության խոսքն է»․ լրագրողները՝ ՄԻՊ Մանասյանին (video) Ո՞ր դեպքում քաղաքացիները դուրս կգան փողոցային պայքարի՝ հանուն իշխանափոխության. GALLUP Դրանից հետո Փաշինյանին մի քանի ժամ է մնալու․ Հովհաննես Շահինյանը (video) Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին․ մահվան հանգամանքների վերաբերյալ կասկածներ կան ՇՏԱՊ․ Կիրանցից հեռացնում են ոստիկանության ծեծուջարդը ֆիքսած տեսախցիկները (video) 11 դրվագ է բացահայտվել․ Գլխավոր դատախազը նոր մանրամասներ հայտնեց Գավառում Ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացվել ՀՀ քաղաքացիները դեմ են ադրբեջանցիների հետ համակեցությանը․ հարցում «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում Անօդաչու թռչող շիշ եք ուղարկել ամբիոն...լարված զրույց Հակոբ Արշակյանի և Սեյրան Օհանյանի միջև (video) Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ին (video) Այ խուժան մլիցե՛ք, էս ի՞նչ եք անում Կիրանցում․ թքե՛լ եմ ես ձեր երեսին․ Գևորգ Պետրոսյան (video) Լարված վիճակ ու քաշքշուկ. ոստիկանները թույլ չտվեցին Սրբազանին և մյուսներին գնալ Կիրանց (video) ԱԺ-ում լարված իրավիճակ է․ «Հանգստացե՛ք հլը», «անբարոյական ստեր եք ասում» (video) Ագրարայինը կուտակել է գույքահարկի 350 միլիոն դրամի պարտք. Yerkir.am Դուք թքող, ականջ կտրող ու ասֆալտին փռող ՔՊ-ի պաշտպանն եք․ Թագուհի Թովմասյանը՝ ՄԻՊ-ին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am