Այս տարի կստորագրեն... բայց դեռ ադրբեջանական օկուպացված գյուղերի մասին «օդում» են խոսում

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ բանակցությունների ինտենսիվությունը պահելու դեպքում հնարավորություն կա, որ մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել։ Նա նշել է, որ Հայաստանը տրամադրված է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավորինս շուտ տեղի ունենա։
Սակայն նույն օրը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում որոշ հայտարարություններ է արել, որոնցից տպավորություն է ստեղծվում, որ դեռ պահպանվում են անորոշությունները հիմնական հարցերում:

«Մենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ չենք բանակցում», - խորհրդարանում ասել է Միրզոյանը։ «Որևէ մեկը չի կարող ժխտել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների հետ կապված կան բազմաթիվ բաց հարցեր, բլոկադան է դա վկայում, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, գազի, էլկտրաէներգիայի խափանումները։ Էդ հարցերը պետք է քննարկվեն և հասցեագրվեն ոչ մեր կողմից, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ընտրված մարմինների կողմից։ Մենք պետք է փորձենք ապահովել այդ երկխոսության սկիզբը, մեխանիզմը, հարթակը», - ասաց Միրզոյանը:

Պարզվում է նաեւ, որ վերջնական պայմանավորվածություն չկա, թե որ քարտեզով պետք է սահմանազատում կատարվի, նաև ասել է Միրզոյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ Հայաստանի համար ընդունելի է 75 թվականի քարտեզով խնդրի լուծումը: Ըստ Միրզոյանի՝ թեև սկզբում Բաքուն միշտ դեմ է եղել 75 թվականի քարտեզով սահմանազատմանը, բայց քիշնևյան հանդիպման ժամանակ, Հայաստանի արտգործնախարարի խոսքով, Ադրբեջանի նախագահը կարծես չի առարկել, ասել է, որ դեմ չէ։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց, որ Քիշնևում առնվազն սահմանազատման և 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունեն, թեև դեռ չեն կարող ասել, որ այդ հարցն այլևս լուծված է։

Ճշտող հարցին, թե կողմերը համաձայնե՞լ են 1975 թվականի քարտեզները հիմք ընդունել, Գրիգորյանը պատասխանել է․ - «Դա ավելի ուժեղ ձևակերպում է, քան քննարկումներ են եղել, իդեալական կլիներ, որ այդպես լիներ, բայց դեռևս այդ մակարդակին չենք հասել և շարունակելու ենք բանակցությունները, որ հասնենք դրան»։

Այսօր Բաքուն դժգոհություն է հայտնել Գրիգորյանի հայտարարության կապակցությամբ՝ նշելով, թե Բաքվի և Երևանի միջև կոնկրետ քարտեզի հիման վրա ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններ չեն եղել։ Բաքուն Գրիգորյանին մեղադրել է «հերթական անգամ մի շարք հարցերի էությունը խեղաթյուրելու փորձի մեջ»՝ շեշտելով՝ «Երևանը ձգտում է խուսափել իր ստանձնած պարտավորություններից»:

Խոսելով անկլավների խնդրից՝ Միրզոյանը պնդեց՝ խաղաղության պայմանագրի նախագծում անկլավների մասին հիշատակում չկա: «Կան պնդումներ տարածքային ամբողջականության շուրջ, որոնք դեռ բանակցվում են», - ասել է նա։

Այսօր Բաքուն հայտարարել է, թե չնայած գրավոր ու բանավոր պայմանավորվածություններին՝ Հայաստանը ամբողջությամբ դուրս չի բերել իր ուժերն ադրբեջանական տարածքներից, ինչպես նաև տարբեր պատրվակներով շարունակում է ձգձգել ութ գյուղերի վերադարձը Ադրբեջանին։ Բաքուն ՄԱԿ-ում պահանջ է ներկայացրել, թե Հայաստանը պետք է վերադարձնի «դեռևս օկուպացված 8 գյուղերը», Երևանն ի պատասխան նշել է, որ Ադրբեջանն էլ իր հերթին է գյուղեր օկուպացրել։ «Ազատությանը» տված հարցազրույցում, թե, օրակարգում դրանց փոխանակման կամ վերադարձի հարց կա՞, Փաշինյանը պատասխանել էր «եթե Ադրբեջանը պատրաստ է ետ վերադարձնել, մենք պատրաստ ենք»: «Մենք էլ ունենք օկուպացված գյուղեր, և գյուղը մենակ գյուղապետարանի շենքը չի, կամ, ենթադրենք, Բերքաբեր գյուղը, Վազաշեն, Այգեհովիտ, Պառավաքար, պատրա՞ստ է Ադրբեջանը վերադարձնել, [եթե պատրաստ է], այո, մենք պատրաստ ենք: Բայց այստեղ ուրիշ հարց կա. ենթադրենք՝ Ադրբեջանի կամ՝ Հայաստանի զորքը կանգնած է այս գծի վրա,և պետք է այդ գծից հետ քաշվի, էդ սկզբունքորեն համաձայն ենք, բայց պիտի հետ քաշվի գնա որտե՞ղ կանգնի, էդ կանգնելու տեղը, էդ գիծը ո՞նց է որոշվում: Նշանակում է՝ այդտեղ կա սահման, եթե կա սահման, ուրեմն եկեք վերցնենք էդ սահմանը և ադրբեջանական զորք սահմանի գծից էս կողմ պետք է չլինի, հայկական զորք սահմանի գծից էն կողմ չպետք է լինի», - ասաց գործադիրի ղեկավարը:

Հետաքրքրականն այն է, որ այսօր Բաքուն էլ անխուսափելի է համարել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ «Մայիսին ինտենսիվ բանակցություններ են տեղի ունեցել: Սկզբում Վաշինգտոնում (Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով), ապա՝ Մոսկվայում։ Բացի այդ, երկու երկրների ղեկավարները մի քանի անգամ հանդիպել են։ Մոտ ժամանակներս Վաշինգտոնում կանցկացվի բանակցությունների հերթական փուլը (ԱԳ նախարարների մակարդակով)»,- լրագրողներին ասել է Բայրամովը՝ նշելով նաև, որ մայիսին կայացած բանակցությունների օրակարգային թեմաներից մեկը եղել է ապրիլին Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողների ճակատագիրը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը հանդես է եկել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ՝ հիմնված միջազգային իրավունքին համահունչ 5 հիմնական սկզբունքների վրա։ «Խաղաղությունն անխուսափելի է, հարաբերությունների կարգավորման համաձայնագիր պետք է ստորագրվի»,- ասել է նա։ Միաժամանակ Բայրամովը նշել է, որ խաղաղության պայմանագրով կան կետեր, որոնք համաձայնեցված չեն կողմերի միջև, ուստի բանակցությունները կշարունակվեն։ Ադրբեջանի արտգործնախարարը նաև կարծում է, որ, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում տեղի են ունենում շատ կարևոր գործընթացներ։

Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Վաշինգտոնում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, այսինքն, քիշնևյան բանակցությունների արդյունքներն այժմ էլ կքննարկեն ԱՄՆ-ում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1517 անգամ
Լրահոս
Հարցվածների 54%-ը Անդրանիկ Քոչարյանի խոսքերի համարում է թուրքական ծրագիր (video) Ձեր մեջքի հետևում նստած Արշակյանի բռնությունն արդարացնու՞մ եք․ Աննա Գրիգորյանը՝ գլխավոր դատախազին (video) Աննա Վարդապետյա՛ն, դու հենց հիմա հանցագործություն ես կոծկում․ քաղաքացի (video) 82% հարցված ՀՀ քաղաքացիները Բաքվի հետ պատրաստ չեն ապրել․ «GALLUP»-ի արդյունքները (video) Այո՛, վրիպակ է տեղի ունեցել. Գլխավոր դատախազը՝ Աշոտյանի գործի մասին (video) «Յաշման» եկավ, բրավո՛. Կիրանցում քաղաքացիները դիմավորում են սև բերետավորներին (video) Գլխավոր դատախազը՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ միջադեպի մասին (video) Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա. Վարդան Ոսկանյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին ՇՏԱՊ․ Հենց հիմա կիրանցիները շրջափակման մեջ են․ ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյան (video) Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն դատապարտել է Փաշինյանի քաղաքականությունը և ողջունել Տավուշում ձևավորված շարժումը Կարո՞ղ եք ասել, որ ՀՀ-ում չկան քաղբանտարկյալներ. ընդդիմադիր պատգամավորը՝ գլխավոր դատախազին (video) Այս տվյալները ցույց են տալիս, որ ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը․ Բենիամին Մաթևոսյան Գլխավոր դատախազի աբսուրդային հայտարարությունը 44-օրյա պատերազմի պարտության վերաբերյալ (video) Շվեդիայի համայնքային խորհուրդը դատապարտում է Փաշինյանի միակողմանի զիջումները «Մալյան, Մախսուդյան․․․հոդվածները ծանր չեն, կալանք է կիրառվել», «Կարծում էի՝ ավելի պատրաստված կլինեք» (video) Մինչ Հայկազն իր մյուս հաստագլուխների հետ ծեծում է նվիրյալ հայերին, ես և ընկերներս ուժեղացնում ենք իր հարազատ Ջիլ գյուղի դիրքերը․ Հոխիկյան Ոտքի՛ կանգնենք, Հայաստանը չպետք է կրկնի Արցախի ճակատագիրը․ «Մայր Հայաստանի» ակցիան՝ Վանաձորում (video) Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․ Գառնիկ Դանիելյան Ռուսաստանի օգնությունից հրաժարվելը Հայաստանի համար մահացու է. Անատոլի Մատվիյչուկ Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքում է տարածել Ագրարայինը կուտակել է գույքահարկի 350 միլիոն դրամի պարտք Իրազեկման ակցիա ԵՄ գրասենյակի մոտ՝ ի պաշտպանություն Տավուշի, Արցախի, ռազմագերիների և քաղբանտարկյալների
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am