Տիգրանակերտից մինչև Տիգրանաշեն

Իշանությունը զավթելով՝ Նիկոլ Փաշինյանը ստացավ կառավարման ենթակա ավելի քան 45 հազար քառակուսի կիլոմետրանոց Արցախ և Հայաստան: Դա 2018թ. մայիսի 8-ին էր:

Այսօր 2023թ. հունիսի 2-ն է: Քիշնևում Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանի հերթական երկրաքանդ պայմանավորվածություններ կայացնելու և կադաստրի թուղը» արտահայտությունը լսելուն պես իրեն ինչ-որ ազգուրացների բուռն ծափահարության «էգնահողը», եթե կարելի է այդպես ասել:

Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»: Փաշինյանի Ալենը գնացել ու Ակնայում (Աղդամ) նկարվել էր, թե՝ «սա իմ հայրենիքն է»: Նիկոլն ու Աննան Քարվաճառում հայկական ռեստորանում ուտում-խմում էին և, որպես «շնորհակալություն», հարկայինին «գործ տալիս» ռեստորանատիրոջ վրա, թե՝ ՀԴՄ կտրոն չի տվել...:

Նիկոլ Փաշինյանը կանխամտածված, հաջորդական քայլերով արեց ամեն ինչ, որպեսզի տապալի բանակցային գործընթացն ու լեգիտիմացնի Արցախի ու Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա ծավալելու ադրբեջանաթուրքական մղումները: Ի լրումն, արեց ամեն ինչ, որպեսզի թշնամու հարձակման պահին Հայաստանի զինված ուժերը լինեն կազմաքանդված վիճակում, չունենան սպառնալիքին դիմագրավելու համար համարժեք հակամիջոցներ, չհամալրվեն, իսկ Հայաստանն էլ խնդիրներ ունենա իր հիմնական դաշնակիցների (Ռուսաստան, Իրան, Չինաստան) հետ:

Սկսվեց պատերազմը, որը հրահրելու համար Փաշինյանն իրենց կախված ամեն ինչ արել էր: Չնայած 44 օր շարունակ խաբում ու մոլորեցնում էին հայությանը, թե «հաղթելու ենք, հաղթում ենք և այլն», այնուամենայնիվ պարզվեց, որ թշնամուն են հանձնել Ջաբրայիլը: Փաշինյանի արձագանքը, թե՝ մարտեր են գնում...

Բայց դա արագ մոռացության տրվեց, երբ հայտնի դարձավ Հադրութի անկման մասին: Արձագանքը, թե՝ մարտեր են գնում, հաղթելու ենք...

Հետո թշնամին հասավ Կուբաթլու: Արձագանքը, թե՝ մարտեր են գնում: Հետո թշնամին մտավ Շուշի: Արձագանքը, թե՝ «գյոռբագյոռ ենք անում...» (կհիշեք): Իսկ Նիկոլն անձամբ գրեց, թե Շուշիի համար մարտերը շարունակվում են, իսկ դրանից կես ժամ անց հայտնի դարձավ, որ ․․․ պարտվել ենք։

Ու այդ բոլոր դեպքերում ամեն մի նոր հանձնումից հետո մոռացվում էր նախորդը:

Հետո գրչի մի հարվածով թշնամուն տրվեցին Քարվաճառը, Քաշաթաղը, Ակնան՝ Տիգրանակերտի պեղված քաղաքատեղիով հանդերձ: Ու մոռացվեցին Հադրութն ու Շուշին, մոռացվեց Վազգեն Սարգսյանի արձանի պղծումը...

Հետո թշնամուն հանձնեց Գորիս-Կապան մայրուղին, հանձնեց Բերձորը, մոռացվեցին Քաշաթաղն ու Քարվաճառը:

Թշնամուն հանձնվեց Աղավնոն, մոռացվեց Բերձորը: Մոռացված են Սև լիճը, Կապանի ու Ջերմուկի շրջակա գերիշխող բարձունքները, որ նորից հանձնվեցին:

Մոռացվել է Սոթքը:

Այսօր արդեն ասում է, թե Տիգրանաշենը մի՛ գերագնահատեք...

Առհասարակ, Արցախն է մոռացված: Նիկոլ Փաշինյանն Արցախը արդեն ոչ միայն «թղթի վրա» է հանձնել ու իր հոգու խորքում (եթե դա հոգի ունի) հանձնած էր եկել իշխանության ու հանձնելու համար էին նրա տերերը իրեն իշխանության բերել:

Նիկոլ Փաշիյնանն իր փորի կշտության հարցն է լուծում, իր նյութականի ու իր կաշին փրկելու:

Վաղը նա ասելու է՝ մի գերագնահատեք 6-րդ մասիվը կամ մի՛ գերագնահատեք Չարբախն ու Կոնդը...

Նա ինչ ասես, կարող է ասել՝ արդարացնելու համար իր գործած ու գործելիք մեղքերը:

Հետագայում կարող է հայտարարել, որ Երևանը կեղտոտ, փոշոտ, դժբախտ, դժգույն քաղաք է: Ամեն ինչ այդ ուղղությամբ է գնում։ Պետք է հանգիստ հետևե՞լ այս ամենին։

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 903 անգամ
Լրահոս
Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը մեկնել էր Էջմիածին Հրատապ. Լեո Նիկոլյանի համար շտապօգնություն են կանչել Ոստիկանների հակաէսթետիկ ու զզվելի քայլը․ գտա՞ք Սամվելին ստորացնողներին․ Արթուր Խաչատրյան (video) Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը «Բագրատ Գալստանյան` Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը». Նիկոլայ Գրիգորյան Հանրահավաք Լոս Անջելեսում` ի պաշտպանություն Տավուշի (video) ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Կիրանցի մուտքերը շարունակում են փակ մնալ Կիրանցի կառուցվող դպրոցի շենքի հեռավորությունը. «սահմանազատումից» հետո կանգնելու է թշնամին Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ գործը կուղարկվի դատարան Ճանապարհից երեւում են նշաձողերը ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան Անկախ նրանից, որ Երևանում թվացյալ բնականոն կյանք է, մարդիկ մի կայծի են սպասում Ոստիկաններն անպատիվ օպերացիայի մասնակից են, բայց գիտակցում են քայլերի ստորացուցիչ լինելու հանգամանքը. Աբրահամյան 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում Կառավարությունը 210 մլն դոլարի պայմանագիր է կնքել. կկառուցվի «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան» ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից Որտե՞ղ է ընդդիմությունը, ինչո՞ւ չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանը անդրադարձել է ընդդիմությանն ուղղված մի շարք հարցերի Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան Арман Варданян: «Мы не позволим, чтобы Запад воевал с Москвой до последнего армянина» Հենց հիմա թուրքը պլանավորում է մեր չլինելու ծրագիրը, ես հաշտ չեմ․ ակցիա՝ Կառավարության դիմաց Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am