Այ հիմա է իսկական ժամանակը՝ գործով ապացուցելու, որ այո՛, մենք տերն ենք մեր երկրի

Մինչ Նիկոլ Փաշինյանն ու նրա մերձավոր քաղշրջապատը մտմտում են, թե ինչպես ավարտին հասցնեն Հայաստանի վերջնական կործանման հանձնառությունն ու, միաժամանակ, ապահովեն իրենց «չաղ ու բախտավոր» հետագա գոյությունը, ավելի են ընդգծվում նրանց ավերումների հանդեպ անհանդուրժողականությունն ու դժգոհությունը: Առայժմ, հարկ է նկատել՝ լուռ դժգոհությունը:

Թեպետ, նայած, թե ինչպես դիտարկես: Այդ դժգոհությունն արդեն այնքան էլ լուռ չէ: Մեկ Մալիշկայում անձրևանոց է նետվում Փաշինյանի ուղղությամբ, մեկ փողոցում որևէ մեկը նրա հասցեին դավաճան է գոռում, մեկ նրա ու կնոջ պատկերով արնաշաղախ նկարներ ու խոզի կտրած գլուխներ են նետվում կառավարության շենքի առաջ: Այնպես որ, հարցը լռություն չէ: Հարցը առկա առավել քան պատճառաբանված և շարունակաբար խմորվող դժգոհությունը և անհանդուրժողականությունը միատեղելու ու ազգակործան պատուհասից ու նրա պատուհասիկների իշխանությունից ձերբազատվելն է, գործնականում՝ Հայաստանը ներսից ազատագրելը:

Ցավոք, մեզ միայն այդ տարբերակն է արդեն մնացել, եթե իսկապես ուզում ենք ոչ միայն շարունակել ապրել մեր պետության մեջ, մեր երկրում, այլև ընդհանրապես ունենալ Հայաստան անվանումով պետություն, երկիր, որը նաև աշխարհով մեկ սփռված հայությանը հայ պահող հիմնական գործոններից է:

Դեռևս 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ակնհայտ էր, ու մեկ անգամ չէ առիթ է եղել նշել այդ մասին, որ այսուհետ Հայաստանում չկա պարզապես «քաղաքական պայքար», «պայքար իշխանության համար» կամ նման մի բան: Այդ ժամանակվանից ի վեր Հայաստանում կարող է լինել ու, անկասկած, կձևավորվի վերջիվերջո ազգային-ազատագրական, այսինքն՝ վերքաղաքական, վերկուսակցական պայքար:

Այդպիսին է օրվա կենսական ու բնական հրամայականը: Այլևս ակնհայտ է, որ Արցախը գործնականում թշնամու երախը նետած ու թուրքական «ողորմածությանը» հանձնած փաշինյանական ռեժիմը ձեռնամուխ է եղել Հայաստանի՝ որպես պատականության, ոչնչացմանը, Հայաստանի թրքացմանը, հայության բնաջնջմանը կամ առնվազն ազգային այլասերմանը:

Ելքը մեկն է՝ իշխանությունից հեռացնել Փաշինյանին, հեռացնել ապիկար, աղետաբեր ու գլխակեր խմբավորմանը:

Ո՞րն է դա իրականացնելու ամենից արագ և հավանական տարբերակը: Հավատացեք, որ դա այլևս անհնար է սովորական քաղաքական գործիքակազմով: Այդ գործիքները չեն գործում:

Տիրապետող ակնկալիքը միասնական, միավորող, համաժողովրդական շարժումն է: Եթե կուզեք՝ համաժողովրդական խաղաղ ապստամբությունը: Այլևս ուրիշ տարբերակ չկա: Ուրիշ տարբերակը, կներեք, վերանալն է:

Նոր համաժողովրդական շարժումը ուղղակի կենսական անհրաժեշտություն է և առկա օրհասից, հոգեվարքից ելնելու նշմարելի միակ արդյունավետ տարբերակը:

Դա նշանակում է, որ պետք է մի կողմ դնել կուսակցական պատկանելությունը, այլազան քաղաքական կողմնորոշումները, աթեիստ կամ հավատացյալ լինելը, մասնագիտական կամ սոցիալական պատկանելությունը: Ամեն ինչ պետք է դնել մի կողմ ու իսկապես բոլորով ելնել ոտքի: Դա պարզ է այնքան, որքան բացահայտ է, որ Հայաստանի կործանման դեպքում նշվածներից և ոչ մի հանգամանք այլևս կարևոր չի լինելու: Եվ իրոք, եթե Հայաստանը կործանվի, դեպի ուր, արդեն խելահեղ տեմպով մեր երկիրը հրում են Նիկոլ Փաշինյանն ու իր մերձավոր քաղշրջապատը, անկարևոր է լինելու, թե մեզանից ով որ կուսակցության անդամ էր կամ անկուսակցական։ Անկարևոր է լինելու, թե մեզանից ով էր տառաճանաչ կամ համալսարանավարտ, անկարևոր է լինելու, թե մեզանից ով էր վարձով ապրում, իսկ ով 2 հեկտար հողատարածք ուներ, ով էր գյուղացի և ով՝ քաղաքաբնակ, ով էր բեռնակիր, իսկ ով՝ ծրագրավորող: Ա՛ն-կա՛-րե՛-վո՛ր են լինելու այդ ամենը:

Համաժողովրդական նոր շարժումը պետք է միավորի դաշտում եղած բոլոր ազգային և Փաշինյանի գրպանը չմտած քաղաքական ուժերին ու հասարակական շրջանակներին, նկատելի անհատ գործիչներին, բոլորի՛ս: Այդ շարժումը կարող է և պետք է լինի վերկուսակցական և իր ազատագրական էությանը համահունչ՝ վերքաղաքական:

Սա նշանակում է, որ իր հուժկու ու հայրական խոսքը պետք է ասի նաև ազգի պահպանման առանցքային հենասյուներից մեկը՝ Հայ Առաքելական եկեղեցին:

Շատերը հարցնում են, թե ո՞վ է առաջնորդելու: Մի՛ մտահոգվեք դրա մասին, հրապարակում, երբ կմիավորվենք տասնյակ ու տասնյակ հազարներով, հարյուր հազարներով, առաջնորդները հենց մեր շարքերից ի հայտ կգան, իսկ ըստ էության, մեզ բոլորիս այս գործում կարող է առաջնորդել միայն՝ Մայր Հայաստանը, հայարմատ Արցախը և հարատևելու, մեզ իրենց հետ ապրեցնելու բազմահազարամյա մղումը:

Այ հիմա է իսկական ժամանակը՝ գործով ապացուցելու, որ այո՛, մենք տերն ենք մեր երկրի, այլ ոչ թե մեր հողուջուրը, մեզ էլ հետը՝ անտերության ենք ուզում մատնել:

Տիգրան Արտաշեսյան

7or.am

դիտվել է 629 անգամ
Լրահոս
Սպասվում է անձրև և ամպրոպ Անկման այս ընթացքը կասեցնող ու դրան վերջ դնողը միայն ՀՈԳԵՎՈՐՆ է, հոգևորի ճանապարհը պետք է բացել, ոչ թե նրանից վախենալ․ Տարոն Սիմոնյան Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք. Բագրատ Սրբազանը` իշխանություններին Քայլերթի մասնակիցները պատարագից հետո Հաղարծինից շարժվել են դեպի Երևան Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞ բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից․ Ռուբեն Մելիքյան Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Այս երթը մեզ տալու է երկու բան՝ պատիվ և հայրենիք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն Այվազյան Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի Հոխիկյան Շարժումն ունի առաջնորդ, ունի ոգի, ունի նպատակ, մնում է միայն չխանգարել․ Արա Վարդանյան Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար Սրբազանի գլխավորած քայլերթը խորհրդանշում է ժողովրդի՝ իր ակունքները վերակենդանացնելու ցանկությունը․ Դավիթ Անանյան Լեցուն սադրիչներ են լինելու, ինքան կուզեք. սիրելի սադրիչներ, հանդարտ մնացեք. Բագրատ Սրբազանի կոչը Ադրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան Գեղամյան Ողբերգական դեպք. Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան Շարժումը Տավուշից ուղևորվում է Երևան․ պետք է պայքարել, շատ գործ կա անելու․ Քրիստինե Վարդանյան «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն Արագածոտնում «Nissan»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում Շուշի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am