Մի քանի օր` Բլինկենի «տանիքի» տակ. Երևանին ու Բաքվին պարտադրում են «համաձայնության»

Ամերիկյան կողմն ակնկալում է, որ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների երեկ մեկնարկած բանակցությունները մի քանի օր կտևեն, այս մասին «Ազատությանը» հայտնի է դարձավ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյանների մասնակցությամբ հեռավար բրիֆինգից, որին ներկա է եղել նաև «Ազատություն» ռադիոկայանի երևանյան բյուրոյի ղեկավար Սիրանույշ Գևորգյանը։ «Նրանք մի քանի տարբեր հանդիպումներ կունենան շաբաթվա ընթացքում։ Նպատակն, ինչպես նշում են ամերիկացի դիվանագետները, խաղաղության երկարատև հեռանկարն է։ Ամերիկացի պաշտոնյաները նաև ընդունում են, որ սա շատ դժվար գործընթաց է», - ասաց Գևորգյանը։

Վաշինգտոնից շեշտում են՝ կարևորում են Երևանի ու Բաքվի ուղիղ շփումները։ Ընդ որում, ընդգծում են՝ կարևոր չէ՝ Արևմուտքի, թե Ռուսաստանի միջնորդությամբ կողմերը կնստեն բանակցությունների սեղանին։ Բարձրաստիճան դիվանագետները հաստատում են՝ Երևանն ու Բաքուն Վաշինգտոնում հարաբերությունների կարգավորման հարցն են բանակցելու, բայց չեն մանրամասնում՝ կոնկրետ ինչ հարցեր են քննարկելու Միրզոյանն ու Բայրամովը։

Վաշինգտոնը խաղաղության պայմանագրի իրագործումը համապարփակ, բարդ գործընթաց է համարում։ Երկխոսությունն առանցքային է Հարավային Կովկասում տևական խաղաղության հասնելու համար, եռակողմ հանդիպումից հետո Թվիթերում գրել է ԱՄՆ պետքարտուղարը: «Նշում են, որ շատ երկար աշխատանք կա, և շատ դժվարին ուղի է սպասվում երկու երկրներին՝ հաշվի առնելով լուրջ տարաձայնությունները տարբեր հարցերի շուրջ», փոխանցեց «Ազատություն» ռադիոկայանի երևանյան բյուրոյի ղեկավարը։

Մեկ շաբաթը բավականին մեծ ժամկետ է, հարցին, թե սա մանրամասներ, դետալներ քննարկելո՞ւ հնարավորության համար է, ի՞նչ են փոխանցում պաշտոնյաները, Սիրանույշ Գևորգյանը պատասխանել է․ «Ես կարծում եմ, որ այո՛, ավելի երկար, մանրամասն քննարկում ունենալու համար է այս հնարավորությունը տրվել։ Ամերիկացի պաշտոնյաները հպարտությամբ էին խոսում, որ կարողացել են կազմակերպել, գլուխ բերել այս հանդիպումների շարքը և նշում էին, որ շատ ուրախ են, որ դա իրենց հաջողվել է, որ արտգործնախարարները կկարողանան մի քանի օր տևող քննարկումներ անցկացնել»։

Պարզվում է, ամերիկացի դիվանագետներից մեկի փոխանցմամբ՝ խաղաղության պայմանագրի նախագծի պաշտոնական անվանումը «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» է։ «Եվ հենց դրան ենք մենք փորձում այստեղ հասնել, որպեսզի կողմերը կարգավորեն իրենց հարաբերությունները, կարողանան համակեցություն ձևավորել, միասին աշխատել, տնտեսական հարաբերություններ հաստատել, և միգուցե նաև կոլեկտիվ անվտանգություն հաստատեն տարածաշրջանում։ Դա դժվար գործընթաց է, և բոլոր հարցերն էլ քննարկվում են», - ասել է բանակցություններին ծանոթ ամերիկացի դիվանագետը։

Վաշինգտոնում սպասվող հանդիպումների ընթացքում չի շրջանցվի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը։ Ըստ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների՝ պետք է քննարկվի, թե ինչպես են պաշտպանվելու երկու երկրներում ազգային փոքրամասնությունների իրավունքներն ու անվտանգությունները։

Պետքարտուղարության ներկայացուցիչները, մինչդեռ, քննարկման ընթացքում չեն խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։ Ամերիկյան կողմը վերահաստատել է՝ Վաշինգթոնը ներգրավված է Լաչինի միջանցքի հարցով քննարկումներին՝ կարևորելով Արցախը Հայաստանին կապող միջանցքում ազատ տեղաշարժը։ Ըստ նրանց՝ այդ հարցը ևս քննարկվելու է Միրզոյան-Բայրամով վաշինգոտնյան բանակցությունների ընթացքում։

Ի դեպ, երեկ մինչ Միրզոյան-Բայրամով բանակցությունները տեղի ունեցած եռակողմ՝ Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպմանը, ըստ Հայաստանի արտգործնախարարության, ևս անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:«Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր», - ասված է պաշտոնական գերատեսչության տարածած հաղորդագրությունում։
Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ Թվիթերում գրառում է կատարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ընդգծելով, որ «երկխոսությունն առանցքային է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար»: Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելն էլ երեկ ճեպազրույցի ընթացքում արձագանքելով Վաշինգտոնում հայ - ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ հարցերին, մասնավորապես ասել է. - «Պետքարտուղարը կարծում է, որ ուղղակի երկխոսությունն առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Եվ դա մի բան է, որին մենք կշարունակենք մեծ ուշադրություն դարձնել»:
Իսկ ահա «Ամերիկայի ձայնը» այլ մանրամասներով է հանդես եկել:

Այս ռադիոկայանը ևս հայտնում է, որ Վաշինգտոնում մեկնարած Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ղեկավարների միջև բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ի միջնորդությամբ «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» փաստաթղթի շուրջ: ԱՄՆ-ի պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները մանրամասներ են ներկայացրել: Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այս շաբաթվա ընթացքում կունենան հաջորդաբար մի շարք հանդիպումներ, հաղորդել են ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները՝ շեշտելով՝ Միացյալ Նահանգները հանձնառու է նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային, իսկ ուղիղ երկխոսությունը միակ ճանապարհն է հիմնախնդիրների կարգավորման և տևական խաղաղության հաստատման համար, որին նպաստում է Վաշինգտոնը:

Ամերիկյան կողմը հիասթափություն է հայտնել բանակցությունների վերաբերյալ Մոսկվայի բացասական արձագանքի կապակցությամբ: Ամենակարևորն այն է, որ կողմերը կարողանան շփվել միմյանց հետ, որտեղ էլ դա տեղի ունենա՝ Վաշինգտոնում, Բրյուսելում, թե Մոսկվայում, նշել են բարձրաստիճան դիվանագետները՝ շեշտելով՝ Վաշինգտոնի նպատակն է հարթակի տրամադրումը՝ տևական, հավասարակշռված և արժանապատիվ խաղաղության հասնելու համար։

Ըստ պետքարտուղարության՝ Մյունխենի հանդիպումն ակնհայտ դարձրեց, որ կողմերը հանձնառու են խաղաղության գործընթացին: Քննարկվող փաստաթուղթը կրում է «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» (Agreement on the normalization of relations) անունը, և ԱՄՆ-ը ձգտում է, որպեսզի կողմերը կարգավորեն իրենց հարաբերությունները, կարողանան միասին ապրել, ամրապնդել տնտեսական կապերը և, նույնիսկ, իրենց հավաքական անվտանգությունը տարածաշրջանում:

Պետքարտուղարությունից հայտնում են, որ քննարկվող փաստաթուղթը շատ համապարփակ է, որի շրջանակում քննարկվում են բազմաթիվ հարցեր, ներառյալ էթնիկ փոքրամասնությունների իրավունքներն ու անվտանգությունը:

Փաստորեն, Արցախը Վաշինգտոնում դիտարկվում են որպես` փոքրամասնություններ, և եթե հաշվի առնենք, որ այնտեղ քննարկում են «Հարաբերությունների կարգավորման համաձայնության» փաստաթուղթ, ուրեմն այդ փաստաթղթում Արցախի առանձին կարգավիճակ չի ֆիքսվելու:

Լաչինի միջանցքի հարցում ամերիկյան կողմը վերահաստատեց, որ Վաշինգտոնը վերջին մի քանի ամիսների ընթացքում շատ պարզ մատնանշել է Լաչինի միջանցքով առևտրային, մարդասիրական ազատ տեղաշարժի ապահովման կարևորությունը և շարունակում է ներգրավված մնալ այդ քննարկումներում՝ ակնկալելով, որ շուտով տեղաշարժը միջանցքով կվերականգնվի: Վաշինգտոնը նաև հույս է հայտնում, որ կողմերը այս շաբաթվա ընթացքում անմիջական և անկեղծ քննարկումներ կունենան՝ խնդրի կարգավորմանը հասնելու համար և ընդգծում է իր հանձնառությունը աջակցելու այդ գործընթացին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1474 անգամ
Լրահոս
Սպասվում է անձրև և ամպրոպ Անկման այս ընթացքը կասեցնող ու դրան վերջ դնողը միայն ՀՈԳԵՎՈՐՆ է, հոգևորի ճանապարհը պետք է բացել, ոչ թե նրանից վախենալ․ Տարոն Սիմոնյան Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք. Բագրատ Սրբազանը` իշխանություններին Քայլերթի մասնակիցները պատարագից հետո Հաղարծինից շարժվել են դեպի Երևան Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞ բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից․ Ռուբեն Մելիքյան Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Այս երթը մեզ տալու է երկու բան՝ պատիվ և հայրենիք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն Այվազյան Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի Հոխիկյան Շարժումն ունի առաջնորդ, ունի ոգի, ունի նպատակ, մնում է միայն չխանգարել․ Արա Վարդանյան Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար Սրբազանի գլխավորած քայլերթը խորհրդանշում է ժողովրդի՝ իր ակունքները վերակենդանացնելու ցանկությունը․ Դավիթ Անանյան Լեցուն սադրիչներ են լինելու, ինքան կուզեք. սիրելի սադրիչներ, հանդարտ մնացեք. Բագրատ Սրբազանի կոչը Ադրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան Գեղամյան Ողբերգական դեպք. Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան Շարժումը Տավուշից ուղևորվում է Երևան․ պետք է պայքարել, շատ գործ կա անելու․ Քրիստինե Վարդանյան «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն Արագածոտնում «Nissan»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում Շուշի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am