Ինչ նոր աղետ են «թելում» Փաշինյանն ու իր ԱԽ քարտուղարը

Նիկոլ Փաշինյանի վարչախումբը, քարոզչական բոլոր ուժերը լարած, լծվել է այն բանին, որ Բերձորի կամ ինչպես ադրբեջանական կողմն ու իրենք են նշում՝ Լաչինի միջանցքի հարցը, Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի վրա ադրբեջանական անցակետ տեղադրելով հանդերձ, բարդեն բացառապես Ռուսաստանի վրա: Այսինքն, ինչ լինի-չլինի՝ պատասխանատուն Ռուսաստանն է: Սա է Փաշինյանի ու նրա վարչախմբի որդեգրած միակ դիրքորոշումը:

Խնդրեմ, հիացեք, Փաշինյանի ԱԽ խարտուղար Արմեն Գրիգորյանը, իշխանական գլխավոր էկրանային քարոզիչին նախօրեին տված հարցազրույցում, Հ1-ով հայտարարեց. «Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանի ստորագրությամբ Լաչինի միջանցքն ամբողջովին հանձնվել է ՌԴ-ին, և այս պահին Լաչինի միջանցքում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների ամբողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ պատկանում է ՌԴ-ին»:

Այսինքն՝ պատկանում է, և՝ վերջ: Անշուշտ, ոչ մի փաստաթղթում նման բան գրված չէ և խոսքը միջանցքի վերահսկողության մասին է: Սա՝ իր հերթին:

Բայց ԱԽ քարտուղարի հայտարարությունը քիչ համարելով՝ պակասն էլ Փաշինյանն անձամբ որոշեց լրացնել, կառավարության նիստում մասնավորապես հայտարարելով հետևյալը. «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով՝ ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը: Այսինքն, բացի Ռուսաստանի Դաշնությունից, որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի: Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի միջանցքով ազատ երթևեկությունը: Սա ճշգրիտ այն է, ինչ նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»:

Այսինքն՝ էլի Ռուսաստանի վրա է բարդվում ամբողջ պատասխանատվությունը: Իհարկե, սա չափազանց հեռատես դիրքորոշում է, եթե միակ նպատակդ այն է, որ Ռուսաստանին ավելի ու ավելի տրամադրես Հայաստանի գործող իշխանության ու առհասարակ, Հայաստանի դեմ, բացի այն բոլոր հակառուսական դրսևորումները, որ մինչ այս Փաշինյանն ու քպ-ախումբը ունեցել է: Մի քպ-ական պաշտոնաթող նախկինագեներալ էլ, կհիշեք, Պուտինին էր ուզում կալանավորել: Ինչևէ:

Դժվար չէ կռահել, որ ականատես ենք Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների առավել վատացման, եթե ոչ՝ ճգնաժամային վիճակի հասցնելու գործընթացի: Դա ձեռնտու է Փաշինյանին ու նրան, թերևս, ինչ-ինչ անձնական ապահովության երաշխիքներ խոստացող Արևմուտքին: Նման կեցվածքը չի բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի, ոչ էլ հայության կենսական շահերից:

Հիմա. ինչ վերաբերում է Բերձորի միջանցքում ստեղծված իրադրությանը, Ադրբեջանի շարունակական ագրեսիային, ընդհուպ՝ ճանապարհի վրա անցակետ դնելուն:

Ի՞նչ է ստացվում. Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ մի բան է խոսում-պայմանավորվում, ապա շտապում է Արևմուտք, առանձին բանակցությունների մեջ է մտնում Ալիևի ու Էրդողանի հետ, բաներ է պայմանավորվում, հայտարարություններ է անում, գործնականում հրաժարվում է Արցախի խնդիրներն ու շահերը պաշտպանելուց, հրաժարվում է Արցախից: Դե 2022-ի հոկտեմբերի սկզբներին: Հետո Փաշինյանը նույն ամսվա վերջին ևս մեկ հանդիպում է ունենում Ալիևի հետ, այս անգամ՝ Ռուսաստանում, Պուտինի ներկայությամբ, որտեղ վերջնականորեն պարզ է դառնում, որ նա մերժել է «ռուսական տարբերակը» և առաջնորդվում է արևմտյանով կամ ինչպես Արարատ Միրզոյանն էր ասում՝ «ադրբեջանահայկական» տարբերակով: Կոնկրետ «ռուսական տարբերակում» առաջարկությունն այն էր, որ ամեն ինչ սառեցվի ինչպես կա, իսկ Արցախի խնդրին անդրադարձ արվի ավելի ուշ, ավելի բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակում:

Սա Փաշինյանը մերժում է: Դրանից կարճ ժամանակ անց, դեկտեմբերի սկզբից, Ալիևն սկսում է Արցախի շրջափակումը՝ քայլ առ քայլ ավելի ու ավելի սեղմելով օղակն Արցախի շուրջ:

Փաշինյանը գործնական ոչ մի քայլ չի ձեռնարկում, բացառապես դատարկ հայտարարություններ, դատարկախոսություն, ամեն ինչ այլոց վրա բարդելու գործելակերպ, թղթեշերեփային մոտեցումներ: Ուրիշ ոչ մի բան:

Ավելին, ապրիլի 18-ին Փաշինյանը վերահաստատում է Պրահայում հոկտեմբերին արած հայտարարույթունները, ըստ էության՝ նշան է տալիս Ալիևին: Վերջինս էլ արդեն անցնում է անցակետ տեղադրելուն, «Զանգեզուրի միջանցքի» թեմա վերարծարծելուն: Չմոռանանք, որ այս ընթացքում Արևմուտքը Փաշինյանին բաց տեքստով հորդորում էր կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել է: Կարելի է հանգիստ կռահել, թե այդ ի՞նչ խորհրդավոր պարտավորություններ են, որոնք Փաշինյանն ստանձնել է, բայց այդպես էլ չհամարձակվեց (դեռևս) ամբողջությամբ հրապարակել, բացահայտ ասել:

Ու ստացվում է, որ միայն իր կաշին ու աթոռը պահպանելու նպատակով Փաշինյանի ստանձնած պարտավորությունների, նրա արած հայտարարությունների, նրա ստորագրած համաձայնությունների համար ով ասես՝ մեղավոր է, բացի անձամբ իրենից ու քավաքական առումով՝ իր իշխանությունից:

Այսինքն, Փաշինյանը հայտարարի, որ գործնականում հրաժարվել է Արցախից, իսկ անցակետի համար մեղադրի Ռուսաստանին: Սա հիշեցնում է այն բացահաայտված ձայնագրությունը, որտեղ ասում էր, թե ծայրահեղ դեպքում ինքն իրեն գժի տեղ կդնի...

Լավ, եթե ամեն ինչի համար մեղավոր կամ պատասխանատու են Ռուսաստանը, Եվրոպան, ՄԱԿ-ի անդամ երկրները, նախկինները, ուրիշներ, չգիտես, թե էլ՝ ով, հապա դո՞ւ ով ես, ինչացո՞ւ ես և ո՞ւմ ես պետք, ընդհանրապես:

Գուցե սահակաշվիլվե՞ս:

Բայց, դատելով Փաշինյանի ու իր ԱԽ քարտուղարի հակառուսական հայտարարություններից` նրանք մի նոր աղետ են «թելում», ավելի ճիշտ՝ արդեն «թելել» են, իսկ «կարելը» կարող է սկսվել ցանկացած պահի:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 614 անգամ
Լրահոս
Սպասվում է անձրև և ամպրոպ Անկման այս ընթացքը կասեցնող ու դրան վերջ դնողը միայն ՀՈԳԵՎՈՐՆ է, հոգևորի ճանապարհը պետք է բացել, ոչ թե նրանից վախենալ․ Տարոն Սիմոնյան Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք. Բագրատ Սրբազանը` իշխանություններին Քայլերթի մասնակիցները պատարագից հետո Հաղարծինից շարժվել են դեպի Երևան Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞ բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից․ Ռուբեն Մելիքյան Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Այս երթը մեզ տալու է երկու բան՝ պատիվ և հայրենիք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն Այվազյան Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի Հոխիկյան Շարժումն ունի առաջնորդ, ունի ոգի, ունի նպատակ, մնում է միայն չխանգարել․ Արա Վարդանյան Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար Սրբազանի գլխավորած քայլերթը խորհրդանշում է ժողովրդի՝ իր ակունքները վերակենդանացնելու ցանկությունը․ Դավիթ Անանյան Լեցուն սադրիչներ են լինելու, ինքան կուզեք. սիրելի սադրիչներ, հանդարտ մնացեք. Բագրատ Սրբազանի կոչը Ադրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան Գեղամյան Ողբերգական դեպք. Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան Շարժումը Տավուշից ուղևորվում է Երևան․ պետք է պայքարել, շատ գործ կա անելու․ Քրիստինե Վարդանյան «ՏաԼույս» երգչախումբն Արցախի ու Հայաստանի օրհներգերով դիմավորեց Բագրատ Սրբազանին Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն Արագածոտնում «Nissan»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնում Շուշի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am