Էրդողանի ինքնազգացողության առեղծվածը. Այսօր Պուտին-Էրդողան տեսակապին սպասում է ողջ աշխարհը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չեղարկել է այսօր նախատեսված նախընտրական միջոցառումները՝ առողջական խնդիրների պատճառով։ Ինչպես պարզաբանել է «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահը, Էրդողանը որոշել է տեսակապով մասնակցել այսօր նախատեսված հանդիսավոր արարողությանը` ռուսական արտադրության միջուկային վառելիքը առաջին թուրքական ատոմակայանի էներգաբլոկ մատակարարելու կապակցությամբ:
Ամեն ինչ սկսվեց ապրիլի 25-ին:

«Kanal 7» և «Ülke TV» հեռուստաալիքներին ուղիղ եթերով հարցազրույց տալու ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնազգացողությունը հանկարծակի վատացավ: Երբ ուղիղ եթերում լրագրողը շարադրում էր իր հարցը և սպասում էր Էրդողանի պատասխանին, անհասկանալի լռություն տիրեց, Էրդողանին փակցված միկրոֆոնը փոխանցում էր տարօրինակ տնքոցներ, փսխումի ձայներ, ապա ուղիղ հեռարձակումը դադարեցվեց:

Այն պահին, երբ Էրդողանի ինքնազգացողությունը վատանում էր՝ տեսախցիկներն ուղղված էին Ulke TV-ի խմբագիր Հասան Օզթյուրքի վրա, որի դեմքի արտահայտությունից պարզ էր՝ կադրից դուրս ինչ-որ արտառոց բան է կատարվում։ Վերջինն, ինչ լսեցին թուրք հեռուստադիտողներն ուղիղ հեռարձակման ընդհատումից առաջ, տղամարդու՝ ենթադրաբար Էրդողանի ձայնն էր, որն ասում էր՝ «վայ-վայ»;

Շուրջ 25-30 րոպե դադարից հետո եթերը կրկին վերականգվեց, բայց Էրդողանի գունատ տեսքից և դողդոջուն ձայնից ակնհայտ է, որ նա վատառողջ է։ Նա հազիվ խոսալով անդրադարձավ միջադեպին, ապա շարունակել պատասխանել հարցրերին: «Երեկ և այսօր ինտենսիվ ընտրարշավներ են եղել: Պարզապես լուրջ մրսացրել էի ստամոքսս: Անգամ կարծեցի, եթե չեղարկենք ծրագիրը սխալ կհասկանաք: Այսպիսի խիտ օրակարգում երբեմն նման իրավիճակների բախվում ենք: Ձեզնից և հեռուստադիտողներից ներողություն եմ խնդրում»:

Այսպես Էրդողանը նախագահական ընտրություններից ընդամենը 18 օր առաջ չեղարկում է նախընտրական հանրահավաքները՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Այս մասին Էրդողանը գրել է այսօր՝ Թվիթերում, նշելով, որ այս քայլին է դիմում բժիշկների խորհրդով։

Ընդ որում, նախ 1, ապա 3, այնուհետև 5 օրերի, ապա 7 օրերի, այսինքն` մինչև մայիսի 3-ը` դադարի մասին է խոսվում, ինչը վկայում է այն մասին, որ բժիշկները, թերևս, չգիտեն, թե արդյոք կվերականգնվի Էրդողանը` մեկ, կամ մի քանի օրից:

Միջադեպից մոտ մեկ ժամ անց Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը Թվիթերում մի հատված հրապարակեց աղմկահարույց հարցազրույցից՝ գրելով նաև, թե «նախագահի առողջական վիճակը բարվոք է»։

Թվիթերի միջոցով Էրդողանին իր լավագույն մաղթանքները հղեց նաև նրա գլխավոր մրցակիցը՝ ընդդիմադիր վեց կուսակցությունների միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, որն ի դեպ Էրդողանից հինգ տարով մեծ է։

Թեկնածուների միջև առկա տարիքային տարբերությունը սակայն բացարձակապես չի զգացվում։ Նախընտրական հանդիպումների ընթացքում 74-ամյա Քըլըչդարօղլուն շատ առույգ է, ձայնն, ի տարբերություն Էրդողանի, զրնգում է, նա անընդհատ տեղաշարժվում է բեմում։

Ըստ «Ազատության», այդպես էր, օրինակ, երեկ՝ Ստամբուլից մոտ 160 կիլոմետր հարավ գտնվող Ուշակ քաղաքում։ Դիմելով այստեղ հավաքված իր տասնյակ հազարավոր աջակիցներին՝ Քեմալ Քըլըչդարօղլուն նախ հարկ համարեց հակադարձել Էրդողանի թիմի գլխավոր փաստարկներից մեկին, որի համաձայն, ընդդիմության հաղթանակը թուրքական ռազմական արդյունաբերության՝ նախևառաջ Bayraktar անօդաչուների արտադրության վերջն է նշանակելու։

«Ո՛չ, ինչո՞ւ մենք պետք է նման բան անենք։ Արդյո՞ք թուրքական ռազմական արդյունաբերության հիմնադիրն այս իշխանություններն են՝ իհարկե ոչ։ Այդ ոլորտը հիմնադրվել է 70-ական թվականներին։ Ընդհանրապես պաշտպանական արդյունաբերությունը համազգային խնդիր է, իսկ համազգային խնդիրները չպետք է ամենօրյա ներքին քաղաքականության օրակարգ մուտք գործեն», - հայտարարում էր Քըլըչդարօղլուն։

Ի դեպ, Քըլըչդարօղլուն աջակիցների թվով զգալիորեն առաջ է անցել Էրդողանից: Ընդհանուր առմամբ, ակնհայտ է՝ ընդդիմադիր թեկնածուն իրեն օր օրի ավելի վստահ է զգում, նրա կազմակերպված նախընտրական հանրահավաքների մասնակիցների թիվն էլ գնալով աճում է։

Քըլըչդարօղլուի նման ինքնավստահության պատճառներից մեկը վերջին օրերին հրապարակված սոցիոլոգիական հարցումների արդյունքներն են, որոնց համաձայն, ընդդիմադիր թեկնածուն աջակիցների թվով զգալիորեն առաջ է անցել Ռեջեպ Թայիփ Էրդողանից։ ОCR հետազոտականա կենտրոնի կողմից ապրիլի 24-ին հրապարակած տվյալների համաձայն, եթե ընտրությունները կայանային գալիք կիրակի օրը, ապա Քըլըչդարօղլուն կստանար քվեների 49,2, իսկ Էրդողանը՝ 42 տոկոսը։

Euronews-ի թուրքական ծառայությունը թեև սեփական հարցումը չի անցկացրել, սակայն ամփոփել է տասը ամենահեղինակավոր ծառայությունների կողմից ապրիլին անցկացված հետազոտությունների արդյունքները՝ հաշվարկելով դրանց միջին ցուցանիշը։ Այդ հաշվարկի համաձայն ևս ընդդիմության թեկնածուն ընտրարշավի առաջատարն է։

Ըստ Euronews-ի՝ Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին պատրաստ է քվեարկել թուրք ընտրողների 47.5, իսկ Էրդողանի օգտին` շուրջ 44 տոկոսը։ Մի հարցում թուրք սոցիոլոգները միակարծիք են՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը երկրում գրեթե անխուսափելի է։

Այսպիսով, Էրդողանը հետաձգել է այսօր նախատեսված հարցազրույցը, որը պետք է հեռարձակվեր 4 հեռուստաալիքներով: Բացի այդ, Թուրքիայի նախագահը հրաժարվել է Մերսինում նախընտրական հանրահավաքի անցկացումից: Նրա «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Էրքան Քանդեմիրը Twitter-ում հայտնել է, որ այն «նախատեսվում է անցկացնել ավելի ուշ», բայց երբ` չի նշվում:

Քանդեմիրը նաև հայտնել է, որ Էրդողանը տեսակապի միջոցով կմասնակցի թուրքական առաջին «Աքքույու» ատոմակայանի (ռուս-թուրքական համատեղ նախագիծ) առաջին էներգաբլոկի միջուկային վառելիքի լիցքավորման արարողությանը: Նախկինում նախատեսվում էր, որ Էրդողանն անձամբ կմասնակցի այդ միջոցառմանը: Կրեմլից հայտնել են, որ միջոցառմանը կմասնակցի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դարձյալ տեսակապով:

Սոցցանցերում նաև տեղեկություններ են տարածվել, թե Էրդողանը հետաձգել է մայիսի 3-ի բոլոր նախատեսված հանդիպումները: Այդ տեղեկությունը հաստատող կամ հերքող պաշտոնական տեղեկություն, սակայն, առայժմ չկա:

Այնուամենայնիվ, Էրդողանը գնում է հերթական ընտրությունների, առայժմ ընտրարշավը դադարեցնելու մասին խոսք չկա:

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին: Սակայն Էրդողանի գլխին սև ամպերն արդեն վաղուց էին կուտակված երևում...

Ինչպես ավելի վաղ գրել էր Bloomberg-ը, Էրդողանն անցկացնում է իր կառավարման ընթացում ամենաբարդ քարոզարշավը: Մասնավորապես, գործակալությունը պնդում է, որ գործող նախագահի համախոհները վերանայում են իրենց հավատարմությունը նրան՝ հաշվի առնելով, որ կա հավանականություն, որ Էրդողանը կարող է կորցնել ընտրողների ձայները կամ զրկվել մեծամասնությունից խորհրդարանում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2091 անգամ
Լրահոս
Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն Նիկոլենց քարոզիչները սեկռետ են ընկել․ Բագրատ Սրբազանին բան չի կպնում․ Մհեր Մկրտչյան Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Միքայել Արքեպիոսկոպոս Աջապահյան «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան Երևանում ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին Միլիոնավոր դոլլարների ծախսեր և փոխարենը անգործություն,նորանոր գետեր Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան Միացեք մեր և ձեր երեխաների համար մղվող ազատագրական պայքարին․ Գառնիկ Դանիելյանի կոչը՝ հայ ազգին Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան Բագրատ Սրբազանը և Իգոր Խաչատուրովը ջերմ գրկախառնվեցին քայլերթի ընթացքում Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ Ի սկզբանե ինձ համար սա տեսակի պայքար է, չարի և բարիի միջև․ Տիգրան Քոչարյան Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր. Չարխչյան Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու Տեղեկատվական բոլոր հոսքերը պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է Եթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման Նուռը Խոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր աջակցությունն է հայտնել Տավուշյան շարժմանը Ժամը 18։00-ին Սևանի թերակղզում Բագրատ Սրբազանը զրույց կունենա քաղաքացիների հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am