«Հանգիստ եղեք»..., «Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք»

Ապրիլի 23-ից Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբը բանակցություններ է անցկացնում ադրբեջանական կողմի հետ: Արդյունքների մասին հայտնի է միայն այսքանը. երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբից հայտնեցին, որ Արցախի կառավարության և ՌԴ խաղաղապահ զորակազմի ջանքերի արդյունքում հաջողվել է որոշակիորեն վերականգնել վերջին օրերին՝ Արցախ-Հայաստան սահմանագծին ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման պատճառով խափանված հումանիտար բեռների ներկրումը Հայաստանի Հանրապետությունից:

Մինչ Արցախում բանակցությունները շարունակվում են` երեկ ռուսական աղբյուրները հաղորդում էին, թե ռուսական կողմը պատրաստվում է պաշտոնանկ անել խաղաղապահ առաքելության ղեկավար, գեներալ Վոլկովին: Արցախում Ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվում գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը, «Sputnik Արմենիա»-ին հայտնել են ՌԴ ՊՆ-ի աղբյուրները, սակայն պաշտոնական աղբյուրները լուրերը առայժմ չեն հաստատել:

Հատկանշական է, որ Արցախում բանակցությունները եռակողմ չեն, առանձին-առանձին են քննարկումներ գնում, այսինքն, ընդհատվել են Ստեփանակերտ-Բաքու-ՌԴ խաղաղապահ զորախումբ շփումները:

Իրականում ի՞նչ է տեղի ունենում...

Առանց փաստաթուղթ ստորագրելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունենում սահմանազատում, և Բաքուն Հակարիի կամրջի վրա անցակետ դնելով գծում է իր սահմանը։ Իսկ արդյունքում 120 հազար արցախցիներ թողնում են մեն-մենակ թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ:

Նկատենք, որ պաշտոնական Երևանը խստորեն դատապարտել էր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու քայլը։ Ի պատասխան, Բաքուն հակադարձել էր՝ Լաչինում անցակետի տեղադրումը միանգամայն օրինական է, համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին, առավել ևս, որ Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումների ընթացքում Հայաստանն ինքն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Հանգիստ եղեք, բոլոր փակ ճանապարհները մի օր բացվում են և բաց ճանապարհները, երբ որ չկա հասկացվածություն, մի օր էլ փակվում են», - երեկ հասարակությանը «հանգստացրել» է ԱԺ-ի Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Սակայն իրականում Փաշինյանի իշխանությունն ամեն ինչ հասցնում է իր «տրամաբանական ավարտին»:

Ինչո՞վ է այս ամենն ավարտվելու...

Որևէ արցախցի չի ցանկանում անցնել Ադրբեջանի անցակետով: Սակայն իրականությունը սա է. «Ուշադրություն, Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք». արցախցիներին երեկվանից արդեն եռալեզու այս ցուցանակն է «ողջունում», որը տեղադրվել Հակարիի կամրջի վրա։ Ադրբեջանական կողմը կայծակնային արագությամբ ավարտին է հասցնում ապրիլի 23-ից տեղադրված անցակետի ձևավորումը:

Իսկ Փաշինյանի իշխանությունը խորհուրդ է տալիս` «հանգիստ» մնալ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2020 անգամ
Լրահոս
Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան Նիկոլենց քարոզիչները սեկռետ են ընկել․ Բագրատ Սրբազանին բան չի կպնում․ Մհեր Մկրտչյան Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Միքայել Արքեպիոսկոպոս Աջապահյան «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան Երևանում ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին Միլիոնավոր դոլլարների ծախսեր և փոխարենը անգործություն,նորանոր գետեր Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան Միացեք մեր և ձեր երեխաների համար մղվող ազատագրական պայքարին․ Գառնիկ Դանիելյանի կոչը՝ հայ ազգին Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան Բագրատ Սրբազանը և Իգոր Խաչատուրովը ջերմ գրկախառնվեցին քայլերթի ընթացքում Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ Ի սկզբանե ինձ համար սա տեսակի պայքար է, չարի և բարիի միջև․ Տիգրան Քոչարյան Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր. Չարխչյան Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու Տեղեկատվական բոլոր հոսքերը պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է Եթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման Նուռը Խոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր աջակցությունն է հայտնել Տավուշյան շարժմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am