Հիմա «զադերժկան» ինչո՞ւմ է...

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալը երեկ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։ Ջեյհուն Բայրամովը Էրիկա Օլսոնի հետ բանակցություններում ասել է, թե Բաքուն վեց շաբաթ է սպասում է խաղաղության պայմանագրի կնքման իր առաջարկներին Երևանի պատասխանին: Բայրամովի խոսքով՝ «հետկոնֆլիկտային փուլում Ադրբեջանը շահագրգռված է բանակցային գործընթացի հաջող ավարտով»:

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության՝ Էրիկա Օլսոնն, իր հերթին, նշել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևորությունը, ինչը պահանջում է խաղաղության պայմանագրի ստորագրում։ Պետքարտուղարի փոխտեղակալն ընդգծել է, որ ամերիկյան կողմը միշտ պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ հիմքով անցկացվող բանակցություններին։

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների դադարեցման ապահովումը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում, շարունակում է մեծ նշանակություն ունենալ ԱՄՆ պետքարտուղարի համար: Այս մասին երեկ ճեպազրույցի ժամանակ նաև հայտարարել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Էնթոնի Բլինքենը «շաբաթներ առաջ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հնարավորություն ունեցավ հանդիպել այս երկրների ղեկավարների հետ»: «Դա մի բան է, որով մենք շարունակում ենք խորապես ներգրավված լինել: Դա մի բան է, որով պարոն Բոնոն շարունակում է զբաղվել», - նշել է Պատելը:

Հարցին, թե ե՞րբ կարելի է ակնկալել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպում, Պատելն արձագանքել է, թե չի ցանկանում ժամանակացույցից առաջ անցնել. - «Բայց վստահ եմ, որ շուտով կիսվելու ավելի շատ բան կունենանք», - հավելել է նա:

Ինչպես նկատում ենք, արևմուտքը անուղղակի ձևով շտապեցնում է Փաշինյանի իշխանությանը: Մյուս կողմից Հայաստանի արևմտամետների միջոցով հասկացնում են, որ Փաշինյանը հավերժ ու անփոխարինելի չէ, նրանց ցանկացած պահի կարող են փոխարինել:

Փաշինյանին անուղղակի հասկացնել են տալիս` հիմա «զադերժկան» ինչո՞ւմ է, ինչո՞ւ չես ստորագրում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր...

Հայաստանյան մի քանի արևմուտքի ջատագովներն այս օրերին ԱՄՆ-ում են, տարբեր հանդիպումներ են ունենում: Նրանցից, օրինակ, Ժիրայր Սեֆիլյանը Փաշինյանին հեռացնելու հստակ գծով է հանդես գալիս:

Մյուս կողմից, Փաշինյանի արևմտյան հովանավորներն են արդեն նրան հասկացնում են, որ ավելորդ քայլեր չանի: Օրինակ` ՀԱՊԿ առաքելության տեղակայման հարցում դրական որոշում չընդունի: Իսկ օրերս Փաշինյանի մի հայտարարությունից կարելի էր ենթադրել, որ նա այդ հարցում էլ կարող է Պուտինին դուր գալու հարցում կարող է հերթական քայլն անել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2194 անգամ
Լրահոս
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան Երևանում ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին Միլիոնավոր դոլլարների ծախսեր և փոխարենը անգործություն,նորանոր գետեր Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան Միացեք մեր և ձեր երեխաների համար մղվող ազատագրական պայքարին․ Գառնիկ Դանիելյանի կոչը՝ հայ ազգին Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան Բագրատ Սրբազանը և Իգոր Խաչատուրովը ջերմ գրկախառնվեցին քայլերթի ընթացքում Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ Ի սկզբանե ինձ համար սա տեսակի պայքար է, չարի և բարիի միջև․ Տիգրան Քոչարյան Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր. Չարխչյան Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու Տեղեկատվական բոլոր հոսքերը պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է Եթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման Նուռը Խոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր աջակցությունն է հայտնել Տավուշյան շարժմանը Ժամը 18։00-ին Սևանի թերակղզում Բագրատ Սրբազանը զրույց կունենա քաղաքացիների հետ Մեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա. Բագրատ Արբազան Պատրաստ եմ այս մարդու հետևից քայլել, հավատում եմ նրա ազնիվ նկրտումներին. Անաիս Սարդարյանը՝ Սրբազանին Պետք է խմբվել եկեղեցու շուրջ. Սերժ Սրապիոնյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am