Ինչ ուզում են` տանք, որ մեզ թույլ տան շնչենք Հայաստանի տարածքում

Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում անդրադարձել է խաղաղության օրակարգին։ Նա նշել է, թե խաղաղությունը հնարավոր է, եթե միջազգային բոլոր հարաբերություններում ոչ միայն այսօրվա, այլև ապագայի համար արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետություն ենք ճանաչում 29.800 կմ² տարածքը. «Ավելի կոնկրետ՝ Հայկական ՍՍՀ տարածքը, որի սահմաններում մենք 1991թ. անկախություն ենք ստացել։

Մենք ոչ մի երկրից որևէ տարածքային պահանջ ոչ միայն չունենք և չենք ունենալու երբևէ։ Եթե մենք այս միտքը չարձանագրենք ու չդարձնենք հանրության սոցիալական հոգեբանություն, ոչ ոք մեզ թույլ չի տալու զարգանալ, որովհետև ոչ ոք չի համակերպվի այն մտքի հետ, որ մենք զարգանում ենք, ուժեղանում և զարգացումն ու ուժն ուղղում ուրիշների դեմ՝ մեր երկրի տարածքներն ընդլայնելու համար։ Ավելին, տվյալ պարագայում ոչ թե մեր զարգացումը թույլ չտալն է լինելու ուրիշների օրակարգի խնդիր, այլև մեր պետության՝ առնվազն գոյությունը թույլ չտալն է դառնալու ուրիշների օրակարգի խնդիր, և այս իրավիճակում մեզ ոչ ոք չի օգնելու»։

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ ինքը ոչ թե տեսության մասին է խոսում, այլ իրականության, որը վերջին տարիներին կանգնած է Հայաստանի առաջ. «Վերջին տարիներին այս իրադրության մեծ կամ փոքր մասշտաբների արտահայտումը տեսել ենք մի քանի անգամ, և ուրեմն, մեր զարգացման օրակարգի ռազմավարական նպատակը պետք է լինի տարածաշրջանային միջավայրի հետ ներդաշնակ ապրելը՝ երկրի անվտանգությունն ու բարեկեցությունը որպես նպատակ ունենալով»։

Նա նաև շեշտել է, որ սա հնարավոր է անել, եթե նույն ռազմավարությունը որդեգրեն նաև մյուսները. «Մենք կարող ենք դա առաջինն անել, և սա է պատճառը, որ ես այս բարձր ամբիոնից բարձրաձայնում եմ այդ խնդիրն ու արձանագրում այս մոտեցումը»։
Այսինքն, Փաշինյանն ասում է, մենք պետք է շնորհակալ լինենք, եթե մեզ թույլ տանք, որ ՀՀ տարածքում հայկական պետություն ունենանք` 29.800 կմ²-ի վրա: Նա ուղղակի ասում է, եթե մեզ խելոք չպահենք` չեն թողնի, որպեսզի Հայաստան պետությունը գոյություն ունենա:

Հետևաբար, ի՞նչ պետք է անել, որպեսզի Հայաստանին թույլ տալ գոյություն ունենալ...
Փաշինյանի խոսքով՝ 2020թ․ աշնանային պատերազմից հետո Ադրբեջանն էյֆորիայի մեջ է և մտածում է վերցնել հնարավորինս շատ բան, իսկ եթե հնարավոր է՝ ամեն ինչ. «Ադրբեջանն ուղղակի կամ անուղղակի դառնում կամ դարձել է էներգետիկ և լոգիստիկ խաչմերուկ, և նրա կարևորությունը թե՛ ՌԴ-ի, թե՛ արևմտյան որոշ երկրների համար մեծացել է։ Բայց այս իրավիճակը և՛ ռիսկեր ունի, և՛ հնարավորություններ»,- ասել է նա՝ հավելելով, որ ռիսկեր տեսնում են գրեթե ամեն օր․ «Հնարավորությունը, թերևս, այն է, որ հարավային Կովկասն, ինքնին, մի մեծ խաչմերուկ է, և դրանում ոչ պակաս կարևոր է Հայաստանի ու Վրաստանի դերը, և այս համատեքստում տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը կարող է դառնալ կոնսենսուս Արևմուտքի և ՌԴ-ի միջև։ Եթե մեր տարածաշրջանը նորից պայթի, առնվազն էներգետիկ առումով դա կարող է պրոբլեմ դառնալ թե՛ ՌԴ-ի, թե՛ Արևմուտքի համար»,- նշել է նա։

Փաշինյանը շեշտել է, որ խաղաղությունը կախված է նաև Հայաստանից. «Իմ անկեղծ մղումն է՝ ամեն հնարավորն անել՝ Ադրբեջանի հետ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Արդյո՞ք հնարավոր է նման զարգացում։ Կարծում եմ՝ իսկապես հնարավոր է, բայց դրա համար անհրաժեշտ է առերեսվել մի շարք խնդիրների հետ»։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն իրատեսական կդառնա, եթե երկու երկրները հստակ, առանց երկիմաստությունների և որոգայթների ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և պարտավորվեն՝ այդուհետ միմյանց տարածքային պահանջներ չներկայացնել։ Փաշինյանը հիշեցրել է, որ այս մասին Ալիևի հետ պայմանավորվել են 2022թ. հոկտեմբերին՝ Պրահայում և Սոչիում. «Այսուհանդերձ, թե՛ Երևանից, թե՛ Բաքվից հնչում են պաշտոնական հայտարարություններ, որոնցով դիմացի կողմը մեղադրվում է պայմանավորվածությունները չպահելու մեջ։ Ես հիմա ուզում եմ վերահաստատել՝ Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ՍՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես ՀՀ»։

Փաշինյանը հերքեց ադրբեջանական պնդումները, թե խաղաղության պայմանագրի բանակցություններում Հայաստանը հրաժարվել կամ հրաժարվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը լրիվությամբ ճանաչելուց. «Մենք ինքներս ենք առաջարկել, որ պայմանագրին կցվեն Հայկական և Ադրբեջանական ՍՍՀ-ների՝ ՍՍՀՄ կողմից պատրաստված, հաստատված քարտեզները՝ որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք»։ Ըստ Փաշինյանի՝ այստեղ է, որ հասնում ենք ամենամեծ ու ամենաբարդ խնդրին՝ ԼՂ-ին։

Փաշինյանն այսօր մեկ անգամ ևս ընդգծեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ու դեռ հարց է, Ադրբեջանը ճանաչո՞ւմ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը... Չէ՞ Փաշինյանի իշխանությունը թույլ է տալիս, որ թշամին ՀՀ տարածքում որ բլրի ու սարի գագաթին ուզի` ադրբեջանական դրոշ դնի ու ինժեներական աշխատանքներ սկսի:

Լավ, Փաշինյանն այսօր մեկ անգամ ևս հիշեցրեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իսկ Արցա՞խը: Չէ՞ որ, Ալիևը երբ ասում է` պետք է ճանաչեք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դա նշանակում է Արցախը` Ադրբեջանի կազմում:

2018 թվականի առկա բանակցային ժառանգության մեջ ԼՂ ժողովուրդ հասկացություն գոյություն չունի, կա ԼՂ ամբողջ բնակչություն հասկացություն, այսօր ասաց Փաշինյանը: «Եթե ասում ենք ինքնորոշում, ումից ու որտեղից ենք ինքնորոշվում, օրինակ՝ ինչո՞ւ չենք ասում Հայաստանն ինքնորոշվի, որովհետև Հայաստանն ինքնորոշվել է 1991 թվականին Ալմաթայի հռչակագրով», - նշեց նա:

Նրա խոսքով՝ հայկական կոնցեպտ է եղել՝ Լեռնային Ղարաբաղն էլ Հայաստանի, Ադրբեջանի ու մյուսների նման ինքնորոշվում է Խորհրդային Միությունից: «Եղել է թեզ, որ ԼՂ-ն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում ու դա եղել է հայկական կոնսենսուսային դիրքորոշում: 2007 թվականին ի հայտ են եկել Մադրիդյան սկզբունքները, որտեղ արձանագրվել է՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումն ու ողջ գործընթացը պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ. ինչո՞ւ պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ, եթե մենք ԼՂ-ն չենք ճանաչում Ադրբեջանի մաս:

Մադրիդյան սկզբունքներով մենք ԼՂ-ն ճանաչել ենք Ադրբեջանի մաս ու ողջ պատերազմները դրա հետ են կապված եղել»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով՝ պետք է առերեսվել այս իրողության հետ:

Ահա, և ամեն ինչ կրկին լղոզելով, միջազգային հանրության կողմից Ադրբեջանին ինքնորոշման սկզբունքն ընդունելը ստիպելու մասից «թռնելով», Փաշինյանը նորից աշխարհին ասում է, թե Լեռնային Ղարաբաղը Մադրիդյան սկզբունքներով ճանաչված է Ադրբեջանի մաս:

Պարզապես, նրա մատուցմամբ` նախկին իշխանությունները դա չեն ասել հասարակությանը, իսկ ինքն` ասում է, Ալիևն էլ, չգիտես ինչու, նախկինների ժամանակ էր դժգոհ կարգավորման գործընթացից` նույն Մարդիդյան սկզբունքների գոյության պայմաններում:

Սա է Փաշինյանի գիծը. եկեք, Ադրբեջանին տանք, ինչ ուզում են, որ թույլ տան մեզ ապրել Հայաստանում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2383 անգամ
Լրահոս
ԲՏԱ նախարարությունը 28 միլիոն դրամի տաղավարների կառուցապատման ծառայություններ է գնել Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան Նիկոլենց քարոզիչները սեկռետ են ընկել․ Բագրատ Սրբազանին բան չի կպնում․ Մհեր Մկրտչյան Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Միքայել Արքեպիոսկոպոս Աջապահյան «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան Երևանում ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին Միլիոնավոր դոլլարների ծախսեր և փոխարենը անգործություն,նորանոր գետեր Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան Միացեք մեր և ձեր երեխաների համար մղվող ազատագրական պայքարին․ Գառնիկ Դանիելյանի կոչը՝ հայ ազգին Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան Բագրատ Սրբազանը և Իգոր Խաչատուրովը ջերմ գրկախառնվեցին քայլերթի ընթացքում Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ Ի սկզբանե ինձ համար սա տեսակի պայքար է, չարի և բարիի միջև․ Տիգրան Քոչարյան Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր. Չարխչյան Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու Տեղեկատվական բոլոր հոսքերը պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է Եթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման Նուռը Խոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am