Պուտին-Չինաստանի Պնախարարի բանակցություններ, ապա` Պուտին-Շոյգու հանդիպում

Պուտինն ու Չինաստանի պաշտպանության նախարարը հանդիպեցին Մոսկվայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի երեկոյան Մոսկվայում հանդիպեց Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանգուի հետ: Սա չինացի նախարարի առաջին արտասահմանյան այցն է պաշտոնը ստանձնելուց հետո:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ այցը կտևի ապրիլի 16-ից 18-ը։ Պուտինի հետ Լի Շանգֆուի հանդիպման մասին նախապես չէր հաղորդվել, հայտարարվել էր միայն պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման մասին։

Շոյգուն ներկա է եղել Կրեմլում կայացած չինացի նախարարի հետ Պուտինի բանակցություններին։ Չինաստանի պաշտպանության նախարարին ընդունելիս Պուտինը Մոսկվայի և Պեկինի համագործակցությունը ռազմական ոլորտում անվանել է «հաջող և բազմազան»՝ նշելով, որ երկու երկրների ռազմական գերատեսչությունները պարբերաբար տեղեկատվություն են փոխանակում և համատեղ վարժանքներ են անցկացնում։

Լի Շանգֆուն կրկնել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինի այն թեզը, որ Ռուսաստանի և Չինաստանի «լավ հարաբերություններն ուղղված չեն այլ երկրների դեմ»։ Ըստ «Ազատության», հանդիպումից այլ մանրամասներ հայտնի չեն։

Նկատենք, որ Պուտինի հանդիպումը Չինաստանի պաշտպանության նախարարի հետ կայացավ Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինի Մոսկվա կատարած այցից մի քանի շաբաթ անց։

Արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները Սի Ծինպինի Մոսկվա կատարած այցից հետո մտահոգություն էին հայտնել զենքի և այլ ռազմական օգնության հնարավոր մատակարարման վերաբերյալ, որը Չինաստանը կարող է տրամադրել Ռուսաստանին։ Միաժամանակ, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն ընդգծում են, որ իրենք տվյալներ չունեն, որ ներկայումս նման օգնություն է ցուցաբերվում, կամ կտրամադրվի մոտ ապագայում։

Չինաստանի պաշտոնական ներկայացուցիչները, հայտարարելով Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին, միաժամանակ ուղղակիորեն չեն աջակցում Մոսկվային Ուկրաինայի հետ հակամարտությունում։

Իսկ չինական խաղաղության ծրագիրը, որը Պեկինը նախձեռնել էր Սի Ծինպինի մոսկովյան այցից հետո, բացի զինադադարի և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման կոչերից, պարունակում է նաև պետությունների տարածքային ամբողջականությունը հարգելու մասին կետ։

Պուտին. ռուսական ԶՈւ-ի գերակայությունն ուկրաինական ուղղությունն է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը Զինված ուժերի կիրառման հստակ առաջնահերթություններ ունի, և դրանցից հիմնականն ուկրաինական ուղղությունն է։ «Մեզ համար ակնհայտ է, որ այսօրվա դրությամբ մենք Զինված ուժերի կիրառման հստակ գերակայություններ ունենք, և դա, առաջին հերթին, վերաբերում է ուկրաինական ուղղությանը և այն ամենին, ինչը կապված է Դոնբասում, այլ նոր տարածքներում մեր մարդկանց պաշտպանության հետ»,- ասել է Պուտինը այսօր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ։ Պաշտպանության նախարարը զեկուցել է նախագահին Խաղաղօվկիանոսյան նավատորմում հանկարծակի ստուգման մասին։

«Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարները պայմանավորվեցին շարունակել աջակցությունը Կիևին

«Մեծ յոթնյակի» (G7) արտգործնախարարներն Ուկրաինային նվիրված նախարարական հանդիպման ժամանակ պայմանավորվել են շարունակել աջակցել Կիևին և խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ «Մեծ յոթնյակի» արտգործնախարարները վերահաստատել են, որ հավատարիմ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամրապնդմանը, ամբողջական համակարգմանը և կիրառմանը, ինչպես նաև շարունակելու վճռական աջակցությունը Ուկրաինային», - ասվում է Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ, որը տարածվել է նիստից հետո:

Նշվում է, որ հանդիպման մասնակիցները նաև «պայմանավորվել են ուժեղացնել կոորդինացումը՝ կանխելու պատժամիջոցներից խուսափելը» և «երրորդ երկրների կողմից Ռուսաստանին զենքի մատակարարումները»։ Կիրակի օրը Ճապոնիայում կայացան G7-ի արտգործնախարարների բանակցությունները։

Հարավային Կորեան և ԱՄՆ-ը համատեղ օդային զորավարժություններ են սկսել

Հարավային Կորեան և ԱՄՆ-ը այսօր լայնածավալ համատեղ օդային զորավարժություններ են սկսել։ Զորավարժություններին կմասնակցեն հարավկորեական ավելի քան 60 ռազմական ինքնաթիռներ: Միացյալ Նահանգները կներգրավի իր ռազմաօդային ուժերի մոտ 40 ինքնաթիռ: Զինվորականների խոսքով՝ զորավարժությունները ուղղած կլինեն դաշնակիցների համատեղ օպերատիվ կարողությունների բարձրացմանը: Զորավարժությունները տեղի կունենան Կորեական թերակղզում լարված միջավայրում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1304 անգամ
Լրահոս
Ի սկզբանե ինձ համար սա տեսակի պայքար է, չարի և բարիի միջև․ Տիգրան Քոչարյան Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր. Չարխչյան Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու Տեղեկատվական բոլոր հոսքերը պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է Եթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման Նուռը Խոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր աջակցությունն է հայտնել Տավուշյան շարժմանը Ժամը 18։00-ին Սևանի թերակղզում Բագրատ Սրբազանը զրույց կունենա քաղաքացիների հետ Մեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա. Բագրատ Արբազան Պատրաստ եմ այս մարդու հետևից քայլել, հավատում եմ նրա ազնիվ նկրտումներին. Անաիս Սարդարյանը՝ Սրբազանին Պետք է խմբվել եկեղեցու շուրջ. Սերժ Սրապիոնյան Մարդիկ մեքենաները կանգնեցնում են ու միանում շարժմանը, մարդ չկա, որ անտարբեր լինի. Դանիելյան Բագրատ Սրբազանը ունի մարդկանց սերը, հայկականը պահպանելու վճռականությունը. Մկրտչյան Սպասվում է անձրև և ամպրոպ Անկման այս ընթացքը կասեցնող ու դրան վերջ դնողը միայն ՀՈԳԵՎՈՐՆ է, հոգևորի ճանապարհը պետք է բացել, ոչ թե նրանից վախենալ․ Տարոն Սիմոնյան Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք. Բագրատ Սրբազանը` իշխանություններին Քայլերթի մասնակիցները պատարագից հետո Հաղարծինից շարժվել են դեպի Երևան Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞ բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից․ Ռուբեն Մելիքյան Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Այս երթը մեզ տալու է երկու բան՝ պատիվ և հայրենիք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն Այվազյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am