Ադրբեջանը մինչև մայիսի վերջ նոր պատերազմական գործողություններ է նախապատրաստու՞մ Հայաստանի դեմ

«...Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ Ադրբեջանը սադրանք է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում...»։ Այս մասին վերջերս հայտարարեց Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա ընդգծեց, որ վերջին շրջանում գրեթե բոլորը խոսում են Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական էսկալացիայի մասին: «…Վերջին շրջանում ադրբեջանական ողջ քարոզչությունը խոսում է հնարավոր էսկալացիայի մասին։ Այս մասին խոսում են նաեւ տարբեր միջազգային հրապարակումներ՝ վկայակոչելով հետախուզական տվյալների։ Ընդհանրապես, Ադրբեջանը պատրաստվում է, և այդ միջադեպը տեղի է ունեցել այս նախապատրաստական աշխատանքների տրամաբանության մեջ։ Այսինքն՝ այս սադրանքը, որը տեղի է ունեցել Հայաստանի տարածքում, և Ադրբեջանի կողմից հնարավոր մոտալուտ էսկալացիայի ծրագրի մի մաս է կազմում…»,- նշել է Գրիգորյանը:

Իշխանության ներկայացուցչի կողմից նման խոստովանությունը ցույց է տալիս մեկ բան, որ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է հասկացել, որ իրենց քաղաքականության արդյունքում այս մոտ ժամանակաշրջանում Հայաստանը կրկին նոր հարված է ստանալու Ադրբեջանի կողմից:

Բայց ինչու՞ է այսպիսի իրավիճակ առաջացել իրենք չեն խոստովանում, քանզի դա նրանց շահավետ չէ:

Իսկ իրականությունն այն է, որ Փաշինյանի համառ ցանկությունը բանակցային գործընթացը Ադրբեջանի հետ տեղափոխել արևմտյան հարթակում բերեց այս իրավիճակին: Հայկական կողմը ոչինչ չստացավ, փոխարենը մենք շատ մոտ ենք Արցախը կորցնելուն և ճանապարհ բացելուն Հայաստանի պետականության կործանման համար:

Ինչու՞ Փաշինյանի ցանկությունը տեղափոխել Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը արևմտյան հարթակներում բերեց այսպիսի արդյունքների

Բանն այն է, որ պատերազմից հետո ով էլ լիներ Հայաստանի ղեկավարը Ադրբեջանի հետ դիվանագիտական հարթակներում Արցախի խնդրի քննարկումները կբերեին մեր համար վատ արդյունքի: Այդ իսկ պատճառով 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո Ադրբեջանի հետ նոր հարթակներում բանակցություններ չպիտի անցկացվեին:

Մինչդեռ Փաշինյանն անձամբ այս խնդիրը տեղափոխեց այդ հարթակ, որպեսզի կարողանար ազատվել Ռուսաստանի կախվածությունից:

Իր համար դա իշխանության պահպահման հարց էր: Իսկ Հայաստանի համար կործանարար քաղաքականություն: Ինքը՝ Փաշինյանը, ընտրեց իր խնդիրը լուծելու ճանապարհը:

Արդյունքում երկու տարվա ընթացքում այդ բանակցային գործընթացից հետո Պրահայում Փաշինյանը համաձայնվեց Արցախը դիտարկել, որպես Ադրբեջանի մաս: Ավելին, գնալով այսպիսի մեծ զիջմանը նա նույնիսկ չստացավ Ադրբեջանի կողմից երաշխիք, իրենց կողմից հարգելու բուն Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Ավելին, արևմտյան հարթակներում Հայաստանի և Ադրբեջանի միջև չի նախատեսվելու երաշխիքի ինստիտուտ, մինչդեռ առանց դրա Հայաստանը նույնիսկ այսպիսի համաձայնագիր կնքելուց հետո չի կարողանալու զսպել նոր Ադրբեջանի ագրեսիան:
Այս ամենը հասկանում է Փաշինյանը, բայց շարունակում է իր ուղին, քանզի այլևս նա քաղաքական իմաստով հետ դարձի քայլ չունի:

Հիշենք, որ բոլոր հանգուցային հանդիպումներից առաջ արևմտյան հարթակներում, Ադրբեջանը մեծ հարվածներ է հասցրել Հայաստանին, այդ հանդիպումից առաջ փորձելով ստանալ դիրքային առավելություն:

2021 թվականի մայիսի 11-ի, նույն թվականի նոյեմբերի 14-ի և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի իրադարձությունները հենց այդ հանգամանքներով էին պայմանավորված:

Նույնը կատարվելու է գալիք մայիսի կեսերի հանդիպումից առաջ Վաշինգտոնում Փաշինյանի և Ալիևի միջև:

Ինչու՞ է Ադրբեջանը դիմում այդ քայլերին հասկանալի է: Ալիևը շատ լավ է հասկանում, որ այդ հանդիպումները գրգռում են Մոսկվային: Մյուս կողմից այդ հանդիպումներից առաջ Հայաստանին հարվածելով Ալիևը հետևյալ արդյունքն է ստանում: Եթե այդ հարվածներից հետո Հայաստանը համաձայնվում է այդ հերթական հանդիպմանը, ապա այդտեղ Ադրբեջանը ստանում է իր հերթական հաղթական դիվանագիտական արդյունքը: Իսկ եթե հայկական կողմը հրաժարվում է այդ հանդիպումից, պատճառաբանելով Ադրբեջանի պահվածքը, դրանից Ադրբեջանը շահում է Մոսկվայի աչքերում, քանզի դրա պատճառով է վիժեցվում այդ արևմտյան հարթակի հանդիպումը:

Արդյունքում Ադրբեջանը փոքր քայլերով հասնում է հաղթանակների Հայաստանի հանդեպ, էլ ավելի թուլացնելով մեր դիրքերը բոլոր տեսակի հարթակներում:

Միթե՞ պարզ չէ, որ այս ամենից հետո օր առաջ պիտի հեռացվի Փաշինյանը, և իր հակապետական խմբակը, քանզի հակառակ դեպքում մենք քայլ առ քայլ կորցնելու ենք Արցախից և Հայաստանից մինջև որ կարող է մի այնպիսի իրավիճակ առաջ գալ, որ մենք այլևս գետնի վրա դաշնակիցներ չոնւենանք խոշոր խաղացողների շարքում:

Հենց այսպիսի վիճակում է այսօր գտնվում Հայաստանը և «կամ-կամ» հարցադրումը վերաբերվում է մեր երկրի լինել-չլինելու հարցին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 580 անգամ
Լրահոս
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն Սրբազան պայքարը մոտենում է հաղթական ավարտին․ Էդգար Ղազարյան (video) Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում Ի՞նչ է պահանջելու Սրբազանն ու շարժումը Նիկոլ Փաշինյանից (video) Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել Ռուսաստանը ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալ «Առաջին անգամ եմ տեսնում՝ Եկեղեցին առաջնորդի Հայրենիքի փրկության պայքարը. եկեք աշխարհիկ ցանկություններով և սեփական ամբիցիաները բավարարելով չվնասենք Սրբազանի գլխավորած շարժմանը» Միքայել Արք.Եպ. Աջապահյանի խոսքը` կապված երկրում ստեղծված իրավիճակի ու անելիքների հետ (video) Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Ականազերծման աշխատանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է վիրավորանքների ամոթալի արշավ. Թաթոյան Հալաբյան փողոցում BMW-ն բախվել է սյանը. կա վիրավոր Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի վրա. Աբրահամյան Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով Սրբազանի առաջնորդած շարժումը ճիչ է, ընդվզում այն սողացող ողբերգության դեմ, որ մեզ պարտադրվում է դրսից և ներսից. Նարեկ Գալստյան Շարժմանը միացած 5 հայտնի փաստաբանները դիմում են գործընկերներին Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան ԲՏԱ նախարարությունը 28 միլիոն դրամի տաղավարների կառուցապատման ծառայություններ է գնել Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան Նիկոլենց քարոզիչները սեկռետ են ընկել․ Բագրատ Սրբազանին բան չի կպնում․ Մհեր Մկրտչյան Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Միքայել Արքեպիոսկոպոս Աջապահյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am