Փաշինյա՞նն է մոլորվել իր ստերի մեջ, թե՞ նրա «կիրթ, կառուցողական» Ալիևի դիվերսանտը

Նիկոլ Փաշինյանը, բառացիորեն մեկ օր առաջ, ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե Հայաստան ներթափանցած ադրբեջանական երկու զինվորականներից մեկը բռնվել է, իսկ մյուսը հետ է գնացել: Թե որտեղի՞ց նրան նման տեղեկություններ, որ ինքն էլ հանրությանն էր հայտնում ու դիտավորյալ մոլորության մեջ գցում փաստորեն, դժվար է ասել: Չնայած, Փաշինյան-Աննա Հակոբյան զույգը տեղեկությունների իր «աղբյուրներն» ունի: Աննա Հակոբյանն էր, չէ՞, որ մի քանի օր առաջ, առանց որևէ պաշտոնական աղբյուրի կամ տվյալի հղում անելու, հայտարարեց, թե 44-օրյա պատերազմի ընթացքում 11 հազար դասալիք է եղել:

Վերադառնանք նրա ամուսնու հայտարարությանը, որը 1 օր անց բացահայտորեն հերքվեց:

Նախ, տեղեկություն տարածվեց, որ Կապանում գիշերը սպանություն է եղել, սպանվածը պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդներից մեկն է, 57 տարեկան: Նրա մարմնին հրազենային 6 վնասվածք է եղել: Տեղեկություններ են շրջում Կապանում այս ընթացքում ևս մեկ մարդու անհետանալու մասին:

Իսկ օրվա երկրորդ կեսին տարածվեց տեղեկությունը, որ Կապանին մերձակա Աճանան գյուղի մոտ, մի քանի երիտասարդներ նկատել ու բռնել են ադրբեջանական բանակի համազգեստով զինվորականի: Ըստ լուրերի, բռնվածի մոտ հայտնաբերվել էր կոմբինատում սպանված պահնորդի հեռախոսը: Բնակիչները վնասազերծել են ադրբեջանական դիվերսանտին, կապկպել: Ինչպես կարելի է հասկանալ, դրան հանձնել են Նիկոլ Փաշինյանի ոստիկանության աշխատակիցներին: Տարածվեցին նաև կադրերը, թե ինչպես են վնասազերծել ադրբեջանական դիվերսանտին, որին Նիկոլ Փաշինյանը նախօրեին որպես մի անմեղ գառնուկ էր նկարագրում: Ու այնպես էր նկարագրում, կարծես՝ ինքն էր դրան հրավիրել Հայաստան:

Այս խայտառակ եղելությունն այնքան հարցերի տեղիք է տալիս, որ էլ ասելու չէ: Ամենից առաջինը, թե՛ 3 օր առաջ, Սիսիանին մերձակա Բնունիսում, թե՛ այսօր՝ Կապանին մերձակա Աճանանում ադրբեջանական ներթափանցյալ դիվերսանտներին բռնել, վնասազերծել են բնակիչները: Բնակիչնե՛րը, այլ ոչ թե՝ Նիկոլ Փաշինյանի ոստիկանության կամ ԱԱԾ աշխատակիցները: Հարց է ծագում, ո՞ւմ կամ ինչի՞ համար գոյություն ունեն բազմատասնյակհազար ոստիկանները, աած-ականները, եթե թշնամական դիվերսանտներին կամ սահմանախախտներին պիտի սովորական քաղաքացիները բռնեն: Որպես ի՞նչ են, օրինակ, նույն ոստիկանները ահռելի, ֆանտաստիկ պարգևավճարներ ստանում: Դա ի՞նչ օրինականացված ձրիակերություն է:

Մյուս կարևոր հարցն այն է, թե այնուամենայնիվ, ո՞ր կառույցն է Փաշինյանին զեկուցել, թե բռնված ադրբեջանական դիվերսանտի հետ եղած մյուսը հետ է գնացել: Դա նշանակում է, որ թշնամական ներթափանցյալները երե՞քն են եղել, գուցե հի՞նգը, տա՞սը...

Կարևոր հարց է և այն, թե առաջին դիվերսանտին բռնելուց հետո երկրորդին առհասարակ փնտրե՞լ են: Կարելի է չկասկածել, որ չեն փնտրել: Եթե փնտրեին, միգուցե և գտնեին ավելի վաղ, քան նա կհասցներ էլի մի հայ մարդու կյանք խլել: Ո՞վ է փնտրել, ոստիկանությո՞ւնը, աա՞ծ-ն: Ինչպե՞ս են փնտրել:

Ի դեպ, հայտնի է դարձել, որ Կապանի մոտ վնասազերծված ադրբեջանական դիվերսանտը բռնվելուց կարճ ժամանակ առաջ ուղիղ եթեր է մտել և ասել, որ հայի արյուն են թափել ու նման բաներ:

Հարց է ծագում նաև, թե նրան և մի քանի օր առաջ բռնվածին նույնպե՞ս Նիկոլ Փաշինյանը խնամքով վերադարձնելու է իր «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիևին, ինչպես Քարվաճառ ներթափանցած ու հայ տղայի սպանած ադրբեջանական մարդասպաններին առոք-փառոք վերադարձրեց:

Այս ամենը հանգեցնում է և այն հարցին, թե ի՞նչ երաշխիք, որ վաղը, մյուս օրը ադրբեջանական այլ նման դիվերսանտներ չեն ներթափանցի Հայաստանի տարածք, տարբեր բնակավայրեր, չեն հայտնվի որտեղ ասես: Ոստիկանություն կոչվածի վրա, բնականաբար, ոչ մի դեպքում չի կարելի հույս դնել (Փաշինյանի ոստիկանները միայն հայ մարդկանց վրա հարձակվելու, զոհվածների ծնողներին քաշքշելու դեպքում են արագ ու դաժան գործում): Ոչ մի երաշխիք չկա: Քանի դեռ Հայաստանի վարչապետի պաշտոնը շարունակում է զբաղեցնել Նիկոլ Փաշինյանը, ոչ մի նման երաշխիք չի կարող լինել:

Արթուր Խայթ

7or.am

դիտվել է 1016 անգամ
Լրահոս
ԲՏԱ նախարարությունը 28 միլիոն դրամի տաղավարների կառուցապատման ծառայություններ է գնել Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին․ ԱԱԾ նախկին տնօրեն Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան Նիկոլենց քարոզիչները սեկռետ են ընկել․ Բագրատ Սրբազանին բան չի կպնում․ Մհեր Մկրտչյան Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Միքայել Արքեպիոսկոպոս Աջապահյան «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան Երևանում ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին Միլիոնավոր դոլլարների ծախսեր և փոխարենը անգործություն,նորանոր գետեր Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան Միացեք մեր և ձեր երեխաների համար մղվող ազատագրական պայքարին․ Գառնիկ Դանիելյանի կոչը՝ հայ ազգին Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան Բագրատ Սրբազանը և Իգոր Խաչատուրովը ջերմ գրկախառնվեցին քայլերթի ընթացքում Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ Ի սկզբանե ինձ համար սա տեսակի պայքար է, չարի և բարիի միջև․ Տիգրան Քոչարյան Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր. Չարխչյան Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու Տեղեկատվական բոլոր հոսքերը պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է Եթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման Նուռը Խոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am