Ահաբեկչին` կտտանքների ենթարկվող «հրեշտակ» ներկայացնելու օպերացիան սկսվել է

Ապրիլի 13-ին Հայաստանի տարածքում հայտնաբերվեց և ձերբակալվեց ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: Հայաստանի պաշտպանության նախարարությունն այլ մանրամասներ չի հաղորդել, նաև չի նշում, թե կոնկրետ որտեղ են հայտնաբերել ադրբեջանցի զինվորին։ Ներքին գործերի նախարարությունից «Ազատությանը» հաստատեցին, որ հայտնաբերված երկրորդ ադրբեջանցին այս պահին ոստիկանության բաժանմունքում է։ «Ազատության» տեղեկություններով՝ նա Կապանի ոստիկանական բաժնում է։

Երկու զինծառայողի մոլորվելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց ապրիլի 10-ին: Անցած օրերին Հայաստանում ադրբեջանցի մեկ զինվոր է ձերբակալվել, ևս մեկին որոնում էին: Երեկ հայտնի դարձավ, որ հայտնաբերված երկրորդ ադրբեջանցու մոտից գտել են սպանված կապանցու հեռախոսը, «Ազատության» հետ զրույցում ասել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը։ «Իմ տեղեկություններով՝ դրա մոտից հանել են էդ տղամարդու հեռախոսը», - ասաց համայնքապետը։ Փարամազյանը նշեց, որ Կապանի սպանված բնակիչը հրազենային վնասվածքներ է ունեցել։ Դեռ չգիտեն սպանությունը կոնկրետ երբ է տեղի ունեցել, բայց նրա մարմինը հայտնաբերել են երեկոյան։

Այս հաղորդումից ժամեր առաջ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Կապանի Շղարշիկ բնակավայրում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) պահակակետում հայտնաբերվել է 56-ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով, հարուցվել է քրեական գործ։ Մամուլը անմիջապես գրեց, որ քննվող հիմնական վարկածներից մեկն ադրբեջանցիների կողմից սպանությունն է։
Ադրբեջանն իր հերթին անցել է դիվանագիտական հարձակման: Հայաստան ներթափանցած ահաբեկչին ներկայացնում են որպես կտտանքների ենթարկվող մի «հրեշտակ»...

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան հատուկ հայտարարությամբ դիմել է միջազգային կազմակերպություններին՝ պահանջելով արձագանքել Հայաստանում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ «անմարդկային վերաբերմունքի փաստին»: Ալիևան վկայակոչել է հայաստանյան լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը և պնդել, թե «Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը ենթարկվել է խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի»։

Իսկ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «ադրբեջանցի զինծառայողին խոշտանգելու փաստով»: Գերատեսչության հաղորդագրության համաձայն` «մի շարք լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի էջերում տեսանյութեր են տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է Հայաստանում գերեվարված Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 2003 թվականին ծնված Ախունդով Հուսեյն Ահլիման օղլուն անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների ենթարկվում»: «Հրապարակված տեսանյութերի առնչությամբ Գլխավոր դատախազության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 115.2 հոդվածով (գերիների նկատմամբ խոշտանգում, դաժան կամ անմարդկային վերաբերմունք)», - ասվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության կայքէջում հրապարակված հաղորդագրությունում:

Իսկ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն «անհիմն» է որակել երեկ Կառավարության նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները՝ կոչ անելով փոխարենը «վերադառնալ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններին, որոնցից նա հրաժարվում է անցյալ տարվա դեկտեմբերից»: Բաքուն կոչ է անում Երևանին նաև «բացել հաղորդակցության ուղիները, կատարել եռակողմ հռչակագրից բխող պարտավորությունները, այդ թվում՝ իր զորքերի ամբողջական դուրսբերումը Ադրբեջանի տարածքից, և դադարեցնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված գործողությունները»: Բաքուն «անհիմն և անընդունելի» է որակել Փաշինյանի այն մեղադրանքները, որ Ադրբեջանն է ապրիլի 11-ին սահմանին սադրանք իրականացրել, որը հանգեցրել է երկու կողմերի զինվորականների մահվան։

Հիշեցնենք, որ Հայաստանի ռազմական գերատեսչությունն ապրիլի 11-ին տեղեկացրեց, որ Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ, ինչին հայկական կողմը համարժեք պատասխանել է: Հաջորդած գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր, Բաքուն հայտնում է իր 3 զոհի մասին: Ժամեր անց հաղորդվեց իրավիճակի հարաբերական կայունացման մասին: Ադրբեջանը հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման համար: Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակը պնդել է նաև, թե Փաշինյանը, կրկնելով 1991թ. սահմանագիծը որպես սահմանազատման հիմք օգտագործելու գաղափարը, «պետք է պարզաբանի, թե թե ինչ նկատի ունի 1991-ի սահմաններ ասելով»:

Այսօր հայտնի դարձավ, որ Կապանում հայտնաբերված ադրբեջանցուն ոստիկանությունը փոխանցել է ԱԱԾ-ին: Հայաստանի իշխանությունները, եթե Հայաստանի պետության շահերով են առաջնորդվում ոչ մի դեպքում ահաբեկչին չպետք է հանձնեն ադրբեջանական կողմին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3312 անգամ
Լրահոս
Միլիոնավոր դոլլարների ծախսեր և փոխարենը անգործություն,նորանոր գետեր Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան Միացեք մեր և ձեր երեխաների համար մղվող ազատագրական պայքարին․ Գառնիկ Դանիելյանի կոչը՝ հայ ազգին Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան Բագրատ Սրբազանը և Իգոր Խաչատուրովը ջերմ գրկախառնվեցին քայլերթի ընթացքում Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ Ի սկզբանե ինձ համար սա տեսակի պայքար է, չարի և բարիի միջև․ Տիգրան Քոչարյան Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր. Չարխչյան Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու Տեղեկատվական բոլոր հոսքերը պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է Եթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման Նուռը Խոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր աջակցությունն է հայտնել Տավուշյան շարժմանը Ժամը 18։00-ին Սևանի թերակղզում Բագրատ Սրբազանը զրույց կունենա քաղաքացիների հետ Մեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա. Բագրատ Արբազան Պատրաստ եմ այս մարդու հետևից քայլել, հավատում եմ նրա ազնիվ նկրտումներին. Անաիս Սարդարյանը՝ Սրբազանին Պետք է խմբվել եկեղեցու շուրջ. Սերժ Սրապիոնյան Մարդիկ մեքենաները կանգնեցնում են ու միանում շարժմանը, մարդ չկա, որ անտարբեր լինի. Դանիելյան Բագրատ Սրբազանը ունի մարդկանց սերը, հայկականը պահպանելու վճռականությունը. Մկրտչյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am