Փաշինյանի ագրեսիվ-ադրբեջանամետ քարոզի բուն պատճառների մասին

Արցախի խնդրին, հատկապես՝ մինչև 2018 թվականի իր իշխանազավթումը խնդրի կարգավորման գործընթացին անդրադառնալիս, Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ մի նոր կեղծախոսանք է բստրում: Նախօրեին, գերազանցապես յուրային-քպ-ականների միջավայրում՝ ԱԺ-ում Նիկոլ Փաշնինյանն էլի «հեքիաթներ» պատմեց կամ ինչպես ասում են՝ «լոլոներ կարդաց»:

Ի՞նչ նոր բան է հորինել Նիկոլ Փաշինյանն ա՛յս անգամ: Իսկ այս անգամ նա հայտարարեց, թե Արցախի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մշակված «Մադրիդյան սկզբունքներով» Արցախը... ճանաչվել է Ադրբեջանի մաս: Ասածի շեշտադրումը, որքան էլ որ բացահայտ անհեթեթություն է և ակնհայտ սուտ, դա էր: Բայց հարցը դա չէ միայն:

Հարցն այն է, որ այսքան ժամանակ ոչ մեկը, առաջին հերթին՝ Արցախի ու հայության երդվյալ թշնամի Ալիևը նման բան չի ասել: Ի դեպ, ավելի վաղ, այսինքն՝ նախքան Նիկոլ Փաշինյանի ու նրա աղեհաբեր-գլխակերների իշխանություն զավթելը, Ալիևը յուրայինների շրջանում բացահայտ գանգատվում էր, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:

Փաշինյանի վերջին հայտարարության մեջ արտացոլված սուտն այնքան ակնհայտ է, որ մեկ վայրկյանի կյանք էլ չէր կարող ունենալ, և դա հասկանալի է տրամաբանություն ունեցող ցանկացած մարդու համար: Եթե «Մադրիդյան սկզբունքներով», ինչպես Փաշինյանն է ասում, Արցախը ճանաչվեր ադրբեջանական տարածք, էլ Ալիևն ի՞նչ դարդ ուներ, ձեռաց կհամաձայներ, կանցներ, կգնար:

Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը, գտնվելով ՀՀ վարչապետի «կոստյումի» մեջ, ՀՀ Ազգային (ազգային, է, այլ ոչ թե՝ ապ-ազգային) ժողովի ամբիոնից գործնականում ադրբեջանամետ քարոզ է տանում, սպասարկում է թշնամու շահերը:

Ըստ որում, Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ չէ նման դրսևորումներ ունենում ու, նմանապես, առաջին անգամը չէ խոսում այն մասին, որ այս կամ այն թվին, այս կամ այն նախագծով, չգիտեմինչով, կարևորը՝ նախքան իր իշխանազավթումը, Արցախը ճանաչվել է Ադրբեջանի կազմում:

Նախքան այս հայտարարում էր, թե Արցախն ադրբեջանական է ճանաչվել Ալմաթիի (ԱՊՀ ձևավորման վերաբերյալ) հռչակագրով: Փաշինյանի այդ նենգափոխված «մեկնությունն» ու կեղծիքը բացահայտվեցին: Մեկ այլ առիթով հայտարարել էր, թե «Կազանյան փաստաթղթով» է (որն ստորագրելուց Ալիևը վերջին պահին հրաժարվեց) Արցախը ճանաչվել ադրբեջանական: Եվ այսպես շարունակ:

Կրկնենք, բոլոր դեպքերում, որքան էլ որ ակնհայտ է եղել, որ Փաշինյանը, սովորության համաձայն, խեղաթյուրում է հանրահայտ իրողությունները, նրա խեղաթյուրումները մերկացնող պատասխաններ ու մեկնաբանություններ եղել են:

Բայց մեր դիտարկման տեսանկյունից կարևորը ոչ միայն դա է, այլ հատկապես այն, թե ինչու է Փաշինյանը շարունակ անցյալում որոնում ու, իր կարծիքով, «գտնում» պահեր կամ դրվագներ, որոնք մեկնաբանում է իր քմահաճույքով՝ ըստ էության, զբաղվելով ադրբեջանամետ քարոզով:

Նիկոլ Փաշինյանի նման գործելակերպի հիմնական մղումը միանգամայն տեսանելի է. նա ձգտում է ամեն ինչ այնպես ներկայացնել, որ Արցախի հարցը վաղո՜ւց լուծված էր, Արցախը վաղո՜ւց տված էր, երևի դեռ նախկինների նախկինների կողմից, ուստի՝ «ի՜նչ կարող էր անել խեղճ Փաշինյանը» կամ ինչպես լատենտ նիկոլականներն են սիրում բակերում ասել՝ «ի՜նչ կարող էր անել խեղճ հարիֆը, ջեբը գցեցին...»:

Բայց այստեղ մեկ այլ կարևոր «շարժիչ ուժ» կա այն առումով, թե ինչու է Փաշինյանն այդպես վարվում: Ի վերջո, նա գոնե հասկանում է, որ շուրջբոլորը անուղեղ ապուշներ չեն, իսկ ինքն էլ հիմար չէ:

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ գիտե, որ Պրահայում, անցյալ տարվա հոկտեմբերին, ինքը համաձայնել է դիտարկել Արցախն Ադրբեջանի կազմում (համաձայնել է լրիվ հանձնել՝ Էրդողանի ու Ալիևի հետ ունեցած «բանակցությունների» ընթացքում), և հիմա ամեն գնով փորձում է իր վրայից նետել կամ առնվազն իրենից հեռու վանել Արցախն Ադրբեջանին հանձնելուն պատրաստ լինողի անջնջելի և սերնդե-սերունդ փոխանցվելիք խարանը: Դժվար է ասել, թե էլ ինչ «գլուխկոնծիներ» կարող է տալ Փաշինյանը՝ իրեն արդարացնելու նպատակով, բայց հազիվ թե դա վերջնարդյունքում նրան կփրկի:

Արմեն Հակոբյան

7or.am

դիտվել է 1239 անգամ
Լրահոս
Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Միքայել Արքեպիոսկոպոս Աջապահյան «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան Երևանում ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին Միլիոնավոր դոլլարների ծախսեր և փոխարենը անգործություն,նորանոր գետեր Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան Միացեք մեր և ձեր երեխաների համար մղվող ազատագրական պայքարին․ Գառնիկ Դանիելյանի կոչը՝ հայ ազգին Միացել եմ երթին` իմ անհամաձայնությունը հայտնելով ներկայիս իշխանության վարած թուրքամետ քաղաքականությանը․ Վարուժան Գեղամյան Բագրատ Սրբազանը և Իգոր Խաչատուրովը ջերմ գրկախառնվեցին քայլերթի ընթացքում Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ Ի սկզբանե ինձ համար սա տեսակի պայքար է, չարի և բարիի միջև․ Տիգրան Քոչարյան Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր. Չարխչյան Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու Տեղեկատվական բոլոր հոսքերը պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է Եթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման Նուռը Խոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր աջակցությունն է հայտնել Տավուշյան շարժմանը Ժամը 18։00-ին Սևանի թերակղզում Բագրատ Սրբազանը զրույց կունենա քաղաքացիների հետ Մեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա. Բագրատ Արբազան Պատրաստ եմ այս մարդու հետևից քայլել, հավատում եմ նրա ազնիվ նկրտումներին. Անաիս Սարդարյանը՝ Սրբազանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Մայիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Մայիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am