Փաշինյանի «ժողովրդավարության» պաշտպանները` չեղածի հաշիվ

Փաշինյանի իշխանությունը, որն իրեն հայտարարել է «ժողովրդավարության» ջատագով` ի՞նչ աջակցություն ստացավ Արևմուտքից ապրիլի 11-ին Տեղ համայնքում տեղի ունեցած արյունալի դեպքերի առիթով: Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանն է ինչ-որ քայլեր արել Տեղ համայնքում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:

Մինչդեռ Արևմուտքից միայն «ցավում ենք», «մտահոգված ենք» հայտարարություններ ենք լսում` ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական սադրանքների առիթով: Հայաստանի ինքնիշխան տարածքում տեղակայված ԵՄ առաքելությունը ձայն-ծպտուն չհանեց, իսկ ԱԳ նախարար Միրզոյանի երեկվա հայտարարություններից պարզ դարձավ, որ նրանք «տեղում» չեն եղել:

Հայաստանի գործընկեր պետություններից առայժմ մեկ երկիր է Հայաստանի տարածքային ամբողջականության մասին հիշատակել: Դա Ֆրանսիան է:

Ֆրանսիայի արտգործնախարարությունը երեկ ուշ երեկոյան հայտարարեց ապրիլի 11-ի արյունալի միջադեպի վերաբերյալ՝ շեշտելով, որ «հարգանքը Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ և շփման գծի հայկական կողմի օկուպացված դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումը էական նշանակություն ունեն ապագա միջադեպերը կանխելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքերը պահպանելու համար»:

Փարիզը խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ «հայկական տարածքում, Տեղ բնակավայրի մոտ տեղի ունեցած բռնության կապակցությամբ, որի հետևանքով երկու կողմից 7 զոհ և մի քանի վիրավոր կա»:

Ֆրանսիայի արտգործնախարարությունը շեշտեց՝ այս միջադեպը վկայում է, որ սահմանազատումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով, կոչ անելով կողմերին շարունակել ջանքերն այդ ուղղությամբ։ Ֆրանսիան լիակատար աջակցություն հայտնեց սահմանի հայկական կողմում տեղակայված Եվրամիության դիտորդական առաքելությանը, որը, ըստ Փարիզի, առանցքային դեր ունի լարվածությունը նվազեցնելու գործում: «Առաքելությունը կշարունակվի՝ ի նպաստ հրադադարի պահպանման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակման», - ասված է հայտարարությունում:

Ի դեպ, իսկ Բաքուն Հայաստանի հետ սահմանազատման հանձնաժողովի քարտուղարության պետ է նշանակել: Ադրբեջանցի կադրային դիվանագետ Մուրադ Նաջաֆբեյլին նշանակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովի քարտուղարության ղեկավար։ Նրա նշանակման հրամանագիրը ստորագրել է Ադրբեջանի վարչապետը։ Նաջաֆբեյլին Ադրբեջանի դեսպանն է Էստոնիայում և Շվեյցարիայում։

Հիշեցնենք, որ Երևանն ու Բաքուն սահմանազատման հանձնաժողովները ստեղծել են 2022-ի մայիսին, մինչև հիմա երեք հանդիպում է անցկացվել, բայց էական առաջընթաց չի արձանագրվել։

Երեկ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ: Այսինքն, Հայաստանի արտգործնախարարը շփվում է «տեղակալի պաշտոնակատարի» մակարդակով:

Ինչևէ, նրանք անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության խնդիրների:

Միրզոյանը ներկայացրել է նախօրեին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի մանրամասներ՝ նշելով, որ այն Ադրբեջանի ընդհանուր ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումն էր և նպատակ է հետապնդում նաև խաթարել խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը: «Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը վերահաստատել է խաղաղության գործընթացին ՀՀ հանձնառությունն ու ներկայացրել առկա խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները», ասվում է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այստեղից արձագանքները այլ ուղղությամբ էին:
Մոսկվան Հայաստանից պաշտոնական բացատրություն է պահանջում ՆԱՏՕ-ի համատեղ զորավարժություններին մասնակցելու առումով, երեկ ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հավելելով, թե իրենց արձագանքը կորոշեն պատասխանը ստանալուց հետո։ Նա միաժամանակ նշել է, որ «Հայաստանի տարածքում ՀԱԿՊ-ի գծով մանյովրներ անցկացնելու՝ Երևանի հրաժարվելը ափսոսանք է առաջացնում և չի նպաստում տարածաշրջանային անվտանգության բարձրացմանը»։

Զախարովայի մեկնությամբ՝ Հյուսիսատլանտյան դաշինքը շարունակում է գործընկեր երկրներին իր մանյովրներում մասնակից դարձնելու ակտիվ պրակտիկան և ձգտում է վերաձևավորել այդ երկրների պաշտպանական համակարգերը՝ լծակներ ստանալ նրանց ներքին և արտաքին քաղաքականության գործընթացների վրա ազդեցություն ունենալու համար։ «Առաջին հերթին, իհարկե, դա վերաբերում է հետխորհրդային տարածքին, որը ՆԱՏՕ-ի համար իսկական դաշտ է Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական հակամարտության համար։ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները փորձում են վարկաբեկել Ռուսաստանի հետ տարածաշրջանային երկրների համագործակցությունը, ներքաշում նրանց փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ, որոնք ակնհայտորեն հակառուսական, եթե ոչ երբեմն ռուսաֆոբ բնույթ են կրում»,- ասել է Զախարովան։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, իր հերթին, նախօրեին Երևանում հանդիպել էր Արարատ Միրզոյանի, փոխնախարարներ Սաֆարյանի և Կոստանյանի հետ։ Կողմերն անդրադարձել էին Անդրկովկասում տիրող իրավիճակին, այդ թվում՝ տարածաշրջանի պետությունների կողմից ձեռնարկվող քայլերին, ասված էր ՌԴ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ։

Ի դեպ, Մարիա Զախարովան երեկ ճեպազրույցում հայտնեց, թե Ադրբեջանը և Հայաստանը ընդունել են Ռուսաստանում հանդիպելու առաջարկը՝ քննարկելու կողմերի միջև խաղաղության համաձայնագիրը։ Կոնկրետ միջոցառումների ժամկետները կհայտարարվեն, երբ ամեն ինչ վերջնականապես համաձայնեցված լինի, նշել է նա։ «Մեր ջանքերը չեն թուլանում՝ բազմակողմանիորեն աջակցելու համար Ադրբեջանին և Հայաստանին նախապատրաստելու խաղաղության համաձայնագիրը այդ երկրների միջև»,- ըստ «Ինտերֆաքս»-ի` ասել է Զախարովան։

Զախարովան ապրիլի 11-ին ՀՀ տարածքում զինված ընդհարման մասին ասել է, թե տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է, որ Բաքուն և Երևանը պետք է փոխադարձաբար զսպվածություն ցուցաբերեն և անշեղորեն հավատարիմ մնան Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ համաձայնություններին։ Նրա խոսքով՝ միջադեպի շրջանում գտնվող Ռուսաստանի զինված ուժերի և սահմանապահների ներկայացուցիչները անհապաղ կապվել են Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան մարմինների հետ և լարվածությունը թուլացնելու միջոցներ են ձեռնարկել։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2064 անգամ
Լրահոս
Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր. Չարխչյան Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին մասնակցելու Տեղեկատվական բոլոր հոսքերը պտտվում են այս իրադարձության և այս առաջնորդի շուրջ, ինչն արդեն ինքնին խոսուն փաստ է. իրանագետ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթը Սևանում է Եթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման Նուռը Խոշոր վթար Կոտայքում. «Mercedes»-ը կոտրել է էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր աջակցությունն է հայտնել Տավուշյան շարժմանը Ժամը 18։00-ին Սևանի թերակղզում Բագրատ Սրբազանը զրույց կունենա քաղաքացիների հետ Մեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա. Բագրատ Արբազան Պատրաստ եմ այս մարդու հետևից քայլել, հավատում եմ նրա ազնիվ նկրտումներին. Անաիս Սարդարյանը՝ Սրբազանին Պետք է խմբվել եկեղեցու շուրջ. Սերժ Սրապիոնյան Մարդիկ մեքենաները կանգնեցնում են ու միանում շարժմանը, մարդ չկա, որ անտարբեր լինի. Դանիելյան Բագրատ Սրբազանը ունի մարդկանց սերը, հայկականը պահպանելու վճռականությունը. Մկրտչյան Սպասվում է անձրև և ամպրոպ Անկման այս ընթացքը կասեցնող ու դրան վերջ դնողը միայն ՀՈԳԵՎՈՐՆ է, հոգևորի ճանապարհը պետք է բացել, ոչ թե նրանից վախենալ․ Տարոն Սիմոնյան Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք. Բագրատ Սրբազանը` իշխանություններին Քայլերթի մասնակիցները պատարագից հետո Հաղարծինից շարժվել են դեպի Երևան Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞ բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից․ Ռուբեն Մելիքյան Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Այս երթը մեզ տալու է երկու բան՝ պատիվ և հայրենիք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն Այվազյան Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am