Բացառիկ մանրամասներ Պեմզաշենի սպանության գործից

«Հրապարակ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Պեմզաշենում տեղի ունեցած դաժան սպանության մեջ կասկածվող Վրույր Բարսեղյանն իր ինքնախոստովանական ցուցմունքում նշել է, որ ինքը՝ Վրույր Բարսեղյանը, ունենալով ֆինանսական խնդիրներ, իր ազգական Արկադի Բարսեղյանից պարտքով գումար է խնդրել, սակայն Արկադի Բարսեղյանը ասել է, որ չունի գումար, սակայն գիտի որտեղ կա և մատնացույց է արել Սևակ Մելիքսեթյանի (Զարինե Մելիքսեթյանի ամուսնու) տունը։

Պայմանավորվել են, որ գիշերով գնալու են, ինքը՝ Արկադի Բարսեղյանը, ով մտերիմ հարաբերություններ է ունեցել Զարինեի ամուսնու հետ, պետք է զբաղեցնի Զարինեին, իսկ Վրույր Բարսեղյանը զբաղվի ոսկեղենի փնտրտուքով։

Զարինեն տեսնելով Արկադի Բարսեղյանին, դուռը բացել է, հասկանալու համար, թե ինչու են գիշերը եկել իր տուն, այդ ժամանակ Վրույրը մուտք է գործել խոհանոց և վերցնելով խոհանոցում դրված դանակը, սպառնացել է Զարինեին, որ կսպանի` եթե ոսկի և գումար չտա։

Աղմուկի վրա երեխաները դուրս են եկել, Արկադին կապել է երեխաներին և հորդորել լռել։ Վիճաբանության ժամանակ Վրույրը դանակով հարվածներ է հասցրել Զարինեին, ապա, ըստ իր ցուցմունքի, չգիտակցելով, հարվածներ է հասցրել նաև երեխաներին։

Դրսում աղմուկ լսելուն պես, նրանք վերցրել են Զարինեի վզից կախված ոսկե շղթան ու մատանին և դիմել փախուստի։

Հիշեցնենք, որ Արկադի Բարսեղյանը, ըստ իր պաշտպանի, հայտարարում է, թե` ինքը կապ չունի դեպքի հետ: Երեկ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը եւ կալանքի սանկցիա է տվել վերջինիս, նրան պարեկային ծառայության ուղեկցությամբ, դատարանից տեղափոխել են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Հրապարակ օրաթերթում»

դիտվել է 1449 անգամ
Լրահոս
Սլովակիայի վարչապետի վրա կրակողը կալանավորվել է Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում․ 47-ամյա ծննդկան է մահացել Թուրքիան ավարտել է հարվածային ԱԹՍ-ների մատակարարումը Լեհաստանին Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան Սև ծովում նավ է խորտակվել «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին Մեր երկրում իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Արբազան կոչվեր․ Արմեն Աշոտյան Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ալիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով․ Սա է «բանակցությունների» ողջ բովանդակությունը․ Արմեն Աշոտյան 35-40 տարեկան տղամարդը ռեստորանային համալիրի տանիքից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին․ Նոյեմբերյանի համայնքապետ (168.am) Քաղաքական ուժերի, զինվորականների, մշակույթի գործիչների հետ այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական և խոստումնալից գնահատեց Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. Գեւորգ Դանիելյան Սա հակառակորդի թելադրանքը կատարելու մոտեցում է. Տիրան Խաչատրյանը` Տավուշում իրականացվող սահմանազատման մասին Եղանակը Հայաստանում Արևմուտքն օգտագործում է ռուսական սպառնալիքի առասպելը` սպառազինությունների մրցավազքը մեծացնելու համար. Լավրով Սպաներից մեկն ասեց` այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Պահեստազորի սպաների հետ հանդիպումն ավարտվեց «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին «Շատ ահավոր տեսարան է»․ պատգամավորը Կիրանցից է վերադարձել Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումների օրը հայտնի է Բագրատ սրբազանն ուղիղ եթերով դիմեց ԱԱԾ տնօրենին Նախ ես Վեհափառ Հայրապետի հետ պիտի խոսեմ. Բագրատ սրբազանը՝ վարչապետի իր թեկնածության մասին Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am