«Ես Նիկոլին հարց չունեմ, ինքը պետք է հեռանա». Իշխան Սաղաթելյան

Դիտել նաև
Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանն արդարացվեցին
Բանակը պետք է ուժեղացնել և ճիշտ արտաքին քաղաքականություն վարել․ Իշխան Սաղաթելյան
Մերժվել է Երևանի քաղաքապետի երկու հայցերն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի
Էս մարդն ի՞նչ էր անում Բրյուսելում, կարո՞ղ է ինչ-որ բան է խոստացել, հիմա եկել են հետեւից. Իշխան Սաղաթելյան
Կա ԱԺ-ում ներկայացված հայտարարության տեքստ. «Հայաստան» խմբակցությունը հիմա մշակում է իր առաջարկությունները. Կամ ներկայացնելու ենք այլընտրանքային հայտարարության տեքստ, կամ եղած տեքստում առաջարկելու ենք հմապատասխան փոփոխություններ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Հարցին, թե արդյոք իրենց խմբակցությունը մասնակցելու է ԱԺ նիստին, որտեղ ընդունվել է ԱԺ հայտարարությունը, նաև ելույթ է ունենալու վարչապետը, նա բացասական պատասխան տվեց. «Նիստին չենք մասնակցելու; Այս ամեն ինչի մեղավորը, պատասխանատուն օրվա իշխանությունն է, անձամբ Նիկոլ Փաշինյանը: Իր վարած քաղաքականության արդյունքում է երկիրը հասել այս իրավիճակին:
Ես նիկոլին հարց չունեմ, ինքը պետք է հեռանա»: