Ինչու են բերձորցիներին այլընտրանք առաջարկում

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մի քանի օր է պետական մակարդակով կազմակերպվում է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր ու Աղավնո գյուղերի բնակիչների գույքի տարհանումը: Պետական գերատեսչության ավտոմեքենաները ողջ օրը բեռներ են փոխադրում։ Կան ընտանիքներ, որոնք արդեն տեղափոխել են իրենց գույքը, մի մասը՝ Արցախի այլ շրջաններ, մեծ մասը՝ Հայաստան, բայց վերջնականապես դեռ ոչ ոք չի տեղափոխվել: Երեք համայնքներում /երրորդը` Սուս համայնքը հայաթափվել է պատերազմից անմիջապես հետո/, ընդհանուր առմամբ, մոտ 100 ընտանիք է բնակվում, 350 մարդ: Արցախից մեզ ասացին, որ նախնական տվյալներով Արցախում հաստատվելու ցանկություն է հայտնել նշված համայնքների բնակչության ընդամենը 10-15 տոկոսը։

Արցախում այլեւս կասկած չունեն, որ Փաշինյանը ծրագրված հայաթափում է Արցախը, հակառակ պարագայում տարհանվողներին պարտադիր կվերաբնակեցնեին Արցախում, չէին տա ընտրության հնարավորություն` Հայաստան կամ Արցախ: Իսկ այս պարագայում մարդիկ  նախընտրում են տեղափոխվել Հայաստան, քանի որ կարծում են՝ մի օր էլ Փաշինյանի դավադիր որոշման հետեւանքով Ստեփանակերտն ու Արցախի մյուս բնակավայրերն են հայաթափվելու։

Նշենք, որ իսկզբանե Արցախում խոսում էին, որ Աղավնոյի բնակիչների համար Հին Շենում են տներ վերանորոգում, սակայն ինչ-որ փուլում պլանը փոխվել է»

դիտվել է 615 անգամ
Լրահոս
Քաղաքական կապիտուլյացիայի ենթարկված Տեր-Պետրոսյանը հիմա էլ Հայաստանն է կապիտուլյացիայի ենթարկում (video) Վիրավոր սպայի զենքը վերցրել է ու մինչև վերջ կռվել թշնամու դեմ․ հերոս Արտյոմը Վարդենիսից էր Սեյրան Օհանյանի արձագանքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի խայտառակ առաջարկությանը (video) Բաքուն ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք և սպառնում է հայաստանյան ժողովրդավարությանը Սա ուղղված էր ԱՄՆ-ին, Ֆրանսիային, ՌԴ-ին, Իրանին ու նույնիսկ Մեծ Բրիտանիային. Շարմազանով Էրդողանն ու Ալիևը հայերին անվանում են «սրի մնացորդներ» և ցանկանում են ավարտին հասցնել ցեղասպանությունը․ Վալերի Բուայե Ռուսաստանցիներին թույլ են տվել ոտքով հատել Վրաստանի սահմանը Ե՞րբ կկայանա Միրզոյանի ու Բայրամովի երկրորդ հանդիպումը. ԱՄՆ պետքարտուղարություն Հրամանի չենթարկված ու մինչև վերջ կռիվ տվածներն են էս երկրի իրական տերերը. Ղևոնդյան Ովքե՞ր են ապրելու օկուպացված հայկական Շուշիում Ո՞վ կլինի ՀՀ արդարադատության նոր նախարարը Եռաբլուրը մեծացել է, հայրենիքը՝ փոքրացել. Ռուբեն Մխիթարյան «Փաշինյանը կանգնելու է հայոց պատմության պատասխանատվության պատի տակ» ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում զորքերը հետ քաշել ելման դիրքեր. Փրայս Չպետք է թույլ տանք, որ մեր մեջ սերմանեն այս կործանարար զգացումը. Արման Թաթոյան ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված բանաձևով պահանջվում է ադրբեջանական հանցագործությունների հետաքննություն Իրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են ահաբեկչական խմբի, որն Ադրբեջանից զենք է տեղափոխել ՔՊ-ն հրաժարվում է ընդունել Չարենցավանում ու Բերդում իր պարտությունը Թուրքիայում ցանկանում են, որ Ադրբեջանի դրոշը հավերժ ծածանվի Ղարաբաղում Պատերազմից երկու տարի անց հայկական երկու պետականությունները կանգնած են պատերազմի իրական սպառնալիքի առջև․ ՀՅԴ ԳՄ Սևանում դիրքերից իջած զինծառայողը նռնակով փորձել է պայթեցնել աներոջն ու նրա ընտանիքի անդամներին Երևանում արցունքաբեր գազ են փչել «Քրեյզի» գիշերային ակումբի պարուհու դեմքին և հափշտակել նրա մոտ եղած 9000 դոլարն ու 220 հազար դրամը Ռուսաստանի իշխանություններին «կծմծելով»՝ խնդիրը չի լուծվելու, ավելի է խորանալու Ճակատագրական պսհին հայ ժողովրդին բաժին հասած կոկորդիլոսը քյոռ է եղել Հարցրեց, շշպռեց... Ու սեղանը շրջեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը: Սեպտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Սեպտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Սեպտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Սեպտեմբերի 26-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայելի ակումբի հյուրն է Հայրենիք կուսակցությունից Բաբկեն Հարությունյանը։ Սեպտեմբերի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Սեպտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։ Սեպտեմբերի 26-ին, ժամը 12։00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը։ Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը։ Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Աշոտ Անդրեասյանը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub