Հայկ Ալումյան. քրեական գործի վարույթում չեն կարող դրվել եւ որպես ապացույց օգտագործվել այդ նյութերը
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր՝ հունիսի 28-ին, «Սիլվայի գործով» դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտարարեց, որ միջնորդություն ունի ներկայացնելու, որը վերաբերում է գործում առկա ապացույցների հետազոտմանը։
Դատարանը որոշեց այն նույնպես քննել աշխատանքային օրվա ավարտին, երբ հետազոտվեն գործի ապացույցները։
Պաշտպան Խուդոյանը նշեց, որ միջնորդությունը վերաբերում է քննչական ղեկավարի կողմից իրականացված գործողությունների անթույլատրելիությանը:
Պաշտպան Հայկ Ալումյանն էլ նշեց, որ քրեական գործի վարույթում չեն կարող դրվել եւ որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերված Քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի կետերում նշված պարագաներում։