Ի՞նչ «առանց նախապայման», եթե զավթողական ագրեսիա կա ընդդեմ ՀՀ տարածքի

Երևանը դիմել է Մոսկվային՝ միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, «Ազատության» հետ զրույցում հայտնել է արտգործնախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Նրա խոսքով, Հայաստանի մի շարք գործընկերներ, այդ թվում՝ Ռուսաստանը պատրաստակամություն են հայտնել միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։ Հայկական կողմը Կրեմլին է դիմել։ «Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական կարգավորման գործընթացին։ Եվ մենք Ռուսաստանին հայտնել ենք, որ պատրաստակամ ենք առանց նախապայմանների հայ-թուրքական կարգավորման գործընթաց սկսելու։ Երբ և եթե նման գործընթաց սկսվի, բնականաբար, մենք դրա մասին տեղեկատվություն կտրամադրենք», - ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։

Նկատենք, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո՝ այս օգոստոսից, Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը մի քանի անգամ հանդես եկան հայտարարություններով, թե սահմանի մյուս կողմից դրական ուղերձներ են ստանում։ Սեպտեմբերին Թուրքիայի նախագահն անգամ հայտարարեց, թե Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է արել, բայց հանդիպման համար Երևանը պետք է հստակ քայլեր ձեռնարկի «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ։ Հաջորդ օրը Էրդողանին արձագանքեց վարչապետ Փաշինյանի խոսնակը, թե՝ միջանցքային տրամաբանությունն ընդունելի չէ հայկական կողմի համար, բայց Երևանը պատրաստ է Անկարայի հետ շփումներին։

Մինչև այս պահը, ըստ արտգործնախարարի խոսնակի, Անկարայի ու Երևանի միջև ուղիղ բանակցություններ տեղի չեն ունեցել։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն օրերս ֆրանսիական Le Figaro պարբերականին տված հարցազրույցում ասել էր, թե Հայաստանի հետ երկխոսություն սկսելու համար Թուրքիան պահանջում է Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցք տրամադրել. «Դա բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել։

Պետությունները պետք է տարանցում թույլ տան՝ պահպանելով սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը։ Տարածաշրջանային հաղորդակցության բոլոր ուղիները պետք է վերաբացվեն»,- ընդգծել է Միրզոյանը՝ միաժամանակ նշելով. - «Հայաստանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների՝ չնայած Արցախի դեմ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված հսկայական աջակցությանը»։

«Այդ հայտարարությունները հիմնվում են Թուրքիայի կողմից արված հանրային հայտարարությունների, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, որ պետք է լինի «Զանգեզուրի միջանցք։ Եթե դուք նայեք, թե' նախագահի, թե արտաքին գործերի նախարարի մակարդակով իրենք էդ թեման շարունակաբար բարձրացնում են։ Եվ մենք ասում ենք՝ չի կարող այդպիսի բան լինել։ Սակայն, ինչպես նշեցի, բանակցություն չի եղել», - ասաց Վահան Հունանյանը։

Այսպես, Թուրքիան նպատակ ունի օգտվել Հայաստանի ներկայիս թույլ վիճակից՝ ձգտելով լուծել իր համար ռազմավարական նշանակության հարցը՝ ուղիղ ցամաքային կապ ստանալ Ադրբեջանի հետ։

Այսինքն, արդեն իսկ կա նախապայման, ու այս նախապայմանը ոչ միայն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համար է հնչում, այլ այն կոնկրետ սպառնալիք է ուղղված Հայաստանին՝ «կամ միջանցք կտաք, կամ՝ մենք ուժով կվերցնենք այն, ինչ ցանկանում ենք...»:

Հետևաբար, մենք գործ ունենք կոնկրետ թուրքական զավթողական քաղաքականության հետ՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխան տարածքի:

Այս պայմաններում ինչպե՞ս է պաշտոնական Երևանն ասում՝ դիմել ենք Մոսկվային՝ միջնորդելու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում, բայց առանց նախապայմանների... Այդ պայմանը 44-օրյա պատերազմից հետո դրված է Հայաստանի առջև Անկարայի ու Բաքվի կողմից: Փաշինյանի իշխանությունն ի՞նչ է արել այս մեկ տարում, որ այդ նախապայմանը չեզոքացնի:

Այս հարցին պետք է պատասխանի այս իշխանությունը, ոչ թե մի նոր հարթակ բացի՝ բանակցությունների, հետո պարզվի, որ այստեղ էլ ամեն ինչ խառնել են իրար, բոլորին ասել են՝ այո՛, համաձայնել ենք, ու հիմա բոլորը իրենց լսածն են ակնկալում ստանալ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1196 անգամ
Լրահոս
Ալիևը Բեռլինում է․ բանակցություններ կվարի Շոլցի հետ Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկո՛լ, աղջկադ՝ Արփիի հայացքը հիշի․ ինքը գիտի, որ դու ես այդքան երեխեքի սպանել․ Դավիթ Մկրտչյան (video) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն... Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Ալե՛ն, 44-օրյայի ժամանակ դու պախկված էիր, այսօրվա փողոց փակողներն Արցախում էին․ կիրանցի (video) Շուտով կլսենք և Երասխի, և միջանցքի հանձման մասին Ժամը 13.00-ի դրությամբ` Երևանի ճանապարհները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am